Խոսելու եմ Գայանե Աբրահամյանի հետ, որպեսզի վերանայի իր որոշումը․ Նազելի Բաղդասարյան (տեսանյութ)

«Ես անձամբ պատրաստվում եմ զրուցել  տիկին Աբրահամյանի հետ, որպեսզի նա փոխի իր որոշումը, որովհետև նա մեր թիմի առանցքային դեմքերից մեկն է։ Հույս ունեմ, որ այն խնդիրները կամ այն պատճառները, որոնցով պայմանավորված նա այսպիսի որոշում է կայացրել՝ կհարթվեն, և մենք թիմի ներսում նման հստակ անհատի կորուստ չենք ունենա»։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ խոսելով իր գործընկերոջ՝ Գայանե Աբրահամյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դիմում է ներկայացրել իր պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին, ինչպես նաև  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այս կապակցությամբ։ Աբրահամյանը, սակայն, իր գրառման մեջ  այս որոշման պատճառների մասին մանրամասներ չի հայտնել։

Ըստ մամուլի հրապարակումների՝ ավելի վաղ Աբրահամյանն անհամաձայնություններ է ունեցել Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու թեկնածուների հետ կապված։

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին և ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանին, ապա այս մասով իշխանական պատգամավորը զերծ մնաց գնահատական տալուց՝  նշելով, որ  Ազգային ժողովի պատգամավորները զբաղեցնելով քաղաքական պաշտոն և լինելով քաղաքական մարմնի ներկայացուցիչներ՝ կաշկանդվածություն ունեն տեսակետ հայտնելու ՍԴ դատավորների գործելաոճի հետ կապված։

«Սա շեշտում եմ, որովհետև այս առումով ցանկացած կարծիք կամ մեկնաբանություն կարող է քաղաքական երանգ ստանալ և դիտվել որպես ուղղորդում՝ անգամ ՍԴ դատավորների կողմից։ Վստահ եմ, որ այն պահից սկսած, երբ ԱԺ-ում տեղի ունեցավ ՍԴ դատավորների ընտրությունը՝ ԱԺ-ն այլևս դադարեցրեց  իր միջամտությունը և իր առջև դրված խնդիրը, թերևս այդ պահի դրությամբ, լուծել է։ Հիմա որոշումը գտնվում է ՍԴ դաշտում»,- ընդգծեց Նազելի Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
958 դիտում

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան

ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

Կորոնավիրուսի պատճառով մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Փաշինյանի՝ Պուտինին ուղղված դիմումն ու ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարեւոր գործընթացի մեկնարկ․ Ռուբինյան

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակին

Մենք միասնական մարմին ենք, ես զգում եմ մեր արյունը, որը հոսում է իմ երակներով․ Տ․ Սպիվակովան Արցախի մասին ֆիլմ է նկարել

Զորահավաքի ենթակա անձի մոտ կորոնավիրուսի դրական պատասխանի դեպքում վերստուգվելու է ՊՇՌ թեստավորման պատասխանը

Վիեննայում շուրջ 50 իսլամիստ հարձակվել է կաթոլիկ եկեղեցու վրա

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է

Ադրբեջանական սոցիալական ցանցերը նոր տեսանյութ են հրապարակել, որում երեւում են 19 հայերի մարմիններ. Արցախի ՄԻՊ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2381 նոր դեպք. գրանցվել է 41 մահ

Շուշիում Ադրբեջանի հարվածների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ

ՀՀ եւ ԱՀ ՄԻՊ-երը միջազգային կառույցներին հրավիրել են Արցախ՝ ցույց տալու ադրբեջանի վայրագությունները

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Հայբիզնեսբանկի #հաղթելու_ենք նախաձեռնության առաջին ցուցանիշները՝ աջակցության եվ բարձր վստահության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. նյութական մեծ վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը (լուսանկարներ)

Հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը․ կիրառում է արգելված եւ քիմիական զենքի տարրեր