Ծովագյուղի աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա

Ծովագյուղում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով ձերբակալված կա: ՀԺ-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:

Մեր տեղեկություններով, ձերբակալվածը Ծովագյուղի 33-ամյա բնակիչ է:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝  Ծովագյուղ համայնքի ղեկավարը եւ մի քանի տասնյակ անձնաց հետ հարձակվել էր ոստիկանների ու «Գազպրոմի» աշխատակիցների վրա հայհոյելու եւ հարվածներ հասցրել նրանց: Ծեծկռտուքից տուժել էր նաեւ Գավառի ոստիկանապետը. նա աչքի շրջանում վնասվածք է ստացել:

«2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:

Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին:

Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

 

Տպել
1221 դիտում

ՀԱՊԿ ուժերի ներուժը պետք է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. վարչապետը՝ ՀԱՊԿ նիստում (լուսանկարներ)

«ՔՈՎԻԴ-19»-ի պատճառով պառկած հիվանդների 97-98 տոկոսը չպատվաստված քաղաքացիներն են. Ավանեսյան

Արարատի մարզպետը հետ է վերցրել ազատման դիմումը

Եթե առողջապահական համակարգը չդիմանա քովիդով հիվանդների ճնշմանը, ստիպված կլինենք գնալ սահմանափակումների. Քերոբյան

Դանակահարություն Երևանի Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում

Վաղն ու հաջորդ օրը կդադարեցվի Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

Պետք չէ իրավիճակը դրամատիզացնել. Քերոբյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Արմեն Սարգսյանը Շամոնիում կմասնակցի միջազգային հեղինակավոր Summit of Minds գագաթնաժողովին

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հայտարարել են անվտանգության ոլորտում նոր համագործակցության մասին

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը

Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար մաքսատուրքերից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հրդեհ «Արևիք» ազգային պարկում. կրակը հանգցնելուն օգնում են զինծառայողներ, պարկի աշխատակիցներ (տեսանյութ)

Օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկների, նրանց մարզիչների, բժիշկների պարգևատրման գումարները կավելացվեն

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

«Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակից մինչեւ ՊՍԺ-ի միավորներ կորցնելը. Չեմպիոնների լիգայի առաջին տուրն ավարտվեց

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իմ շրջապատում ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ մարդիկ են վարակված կորոնավիրուսով. Պուտինը՝ Դուշանբե չմեկնելու մասին

Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը

Աճում են և՛ նոր վարակակիրների, և՛ մահերի թվերը. 1 օրում 21 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներ չի ընդունի

Նոր Կեսարիա համայնքում շչակ կգործարկվի

ԱԱԾ-ն պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել

Դուշանբեում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպումը (լուսանկարներ)

Կոտայքի մարզում BMW-ն բախվել է մայթեզրի քարերին, ապա՝ ծառին. կան վիրավորներ

Արցախն արդեն այնքան է հոգուս մեջ, որ նորից կգամ. Նյու Յորքից ժամանած ռեժիսորը՝ Արցախի և Արցախում արած բեմականացման մասին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը հայտնվել է մեքենայի տակ

Հայաստանում օրական ավելի քան 1 մլն դոլար խաղադրույք է արվում, ոլորտի արգելմանն այլընտրանք չկա. Մեսրոպ Առաքելյան

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված անասնակեր

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենան, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը

Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում որոշ ժամանակով լույս չի լինի

Սեպտեմբերի 13-15-ը 29 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Դուշանբե. դիմավորել են Տաջիկստանի վարչապետն ու ԱԳ նախարարը

Շահումյանի և Ֆիոլետովոյի դպրոցներում հիմնվել են ինտենսիվ այգիներ

Մեղրաձորում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Սյունիք է այցելել բարոնուհի Քերոլայն Քոքսը

Հիմնանորոգվում է Նորաբաց համայնքի Երևանյան փողոցը