Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է. Հայկ Չոբանյան

27/09/2020 schedule10:06

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:

«Սիրելի տավուշեցիներ,

Արցախի ուղղությամբ հակառակորդը հարձակում է սկսել հրթիռակոծությամբ և դրոնների օգտագործմամբ:

Տավուշի սահմանամերձ բնակավայրերում և դիրքերում իրավիճակը կայուն և վերահսկելի է:

Ինչպես Արցախում, այնպես էլ Տավուշի սահմաններին մեր հզոր բանակը պատրաստ է խորտակիչ հակահարվածի:

Ամբողջ Տավուշը՝ մեծից փոքր, իր պատրաստակամությունն է հայտնում՝ սատար կանգնելու Արցախի մեր հայրենակիցներին՝ եղբայրներին ու քույրերին:

Մեկ անգամ ևս, սիրելի տավուշեցիներ, կխնդրեի զգոն լինել. խուճապի ոչ մի առիթ չկա, պարզապես նորից ստուգեք ձեր ապաստարաններն ու թաքստոցները, ուշադրություն դարձրեք կահավորմանը:

Մասնավորապես, Տավուշի սահմանին հակառակորդը իր մաշկի վրա դեռ երկար կպահի հայոց կործանիչ հարվածների ցավոտ հիշողությունը:

Հաղթանակը մերն է: Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հաղթական բանակը»,-ասված է մարզպետի գրառման մեջ:

Տպել
538 դիտում

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության Անկախությունը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայ ցուցարարների դեմ ռասայական հողի վրա հարձակումը

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում