Մենք հաղթելու ենք, որովհետև այլ տարբերակ չկա. Արարատ Միրզոյան

Մեզ պատերազմ է հայտարարված, լայնածավալ և դաժան պատերազմ, որտեղ թշնամին չի ուզում հաղթել մեզ, թշնամին ուզում է մեզ ոչնչացնել։ Ազգային ժողովի  հատուկ նիստում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի Հանրապետությունը, չնայած բազմաթիվ հավաստիացումների զանազան միջազգային հարթակներում, չի ուզում ընդգրկել Արցախի հայությանը Ադրբեջանի Հանրապետության կազմում և տալ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավունքներով և պարտականություններով։ Ադրբեջանը ուզում է Արցախը առանց արցախահայության։ Սա աներկբա է»,-նշեց Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահն ընդգծեց՝ հակառակ դեպքում չէր լինի հայատյացության այն տոտալ քարոզը, որ տարիներ շարունակ ծավալվել է Ադրբեջանում։ «Մանկապարտեզի բանաստեղծություններից, դպրոցական դասագրքերով մինչև ԲՈՒՀ, բակ, ամենուր, հեռուստատեսություն, մեդիա, որտեղ հայությունն է հայտարարվում թշնամի։ Ադրբեջանը չէր սպառնա ոչնչացնել ատոմակայանը, գրավել Երևանը։ Չէր սպանի քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, չէր կտրի մահացած ծերունու ականջները Թալիշում։ Մեզ հայտարարված է պատերազմ, որտեղ թշնամու նպատակը յուրաքանչյուրիս մահն է։ Մեր ֆիզիկական ոչնչացումը, չգոյությունը։ Սա պետք է արձանագրել, որովհետև սրանից պետք է բխեն մեր գործողությունները»։

Միրզոյանը հայտարարեց՝ դրված է հայ ժողովրդի գոյության հարցը, և կռվելուց բացի այլ տարբերակ չկա։ «Մենք չունենք ընտրություն։ Երկրորդ, երրորդ, չորրորդ, որևէ տարբերակ չկա, այլընտրանք չկա։ Մենք պետք է կռվենք հրով, սրով։ Հնարավոր կամ անհնար ձևերով։ Մենք պետք է կռվենք, որպեսզի ապրենք, որպեսզի ապրեն մեր երեխաները, որպեսզի հայ ժողովուրդը շարունակի մոլորակի վրա իր գոյության իրավունքը և գոյությունը, այնպես, ինչպես արել է հազարամյակներ շարունակ։ Այս իրավիճակը մեր համար նոր չի։ Կրկնում եմ՝ հազարամյակներ շարունակ մենք ունեցել ենք Սարդարապատեր, և այո, Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տես, դաշտ է տեղը և չկա քարը քարի վրա»։

ԱԺ խոսնակը շեշտեց՝ երբ Երկիր մոլորակի վրա ազգերը բաժանվեցին, հայ ազգը առաջին ազգերից մեկն էր՝ որպես առանձին էթնիկ միավոր։ «Եվ եթե երբևէ այս մոլորակի մայրամուտը տեղի ունենա, ապա մենք՝ որպես առանձին և անկախ էթնիկ միավոր լինելու ենք այդ մայրամուտը դիմավորողներից մեկը։ Մենք եղել ենք, և շարունակելու ենք ապրել, բայց դրա համար պետք է կռվենք, որովհետև, կրկնում եմ, այլ տարբերակ չկա։ Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը և երկարատև խաղաղություն ենք պարտադրելու թշնամուն»։

Արարատ Միրզոյանը վստահեցրեց՝ Արցախի ազատությունը և Արցախի ժողովրդի  ֆիզիկական անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության ազատությունը, անկախությունը, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը չեն սակարկվում, և չեն սակարկվելու։ «Եվ ուրեմն մենք հաղթելու ենք, որովհետև ուրիշ բան չենք կարող անել, որովհետև այլ տարբերակ չկա»։

Միրզոյանը նաև ԱԺ  խմբակցությունների անունից քաղաքական դաշտի միասնությունը  և սատարումը հայտնեց ՀՀ Զինված ուժերին և Գերագույն գլխավոր հրամանատարին։

Տպել
1707 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին