Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին, ՌԴ-ն՝ զենք վաճառում 2 կողմերին էլ. Forbes-ի անդրադարձը

Կիրակի առավոտյան ադրբեջանական հրետանին, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ մարտական ինքնաթիռները սկսեցին մի շարք հարձակումներ վիճահարույց Լեռնային Ղարաբաղի հայկական դիրքերի ուղղությամբ: Եվ այս ամենը հուլիսյան բախումներից ընդամենը 2 ամիս անց: Հրթիռակոծություններին եւ ավիահարվածներին հաջորդեցին ցամաքային հարձակումներ:

Հաղորդվում է, որ մարտերի նոր փուլը հանգեցրել է խաղաղ բնակիչների մահվան: Երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց կորուստների մասին տվյալները հորինելու մեջ: Հայաստանը ռազմական դրություն է հայտարարել և մոբիլիզացնում է իր պահեստազորայիններին:

Հակամարտությունը սպառնում է նաեւ ներգրավել տարածաշրջանային տերություններին՝ Ռուսաստանին եւ Թուրքիային՝ հակամարտող կողմերին աջակցելու համար:

Այս մասին ասվում է հեղինակավոր Forbes ամսագրի հոդվածում, որտեղ ամփոփվել են սեպտեմբերի 27-ի իրադարձությունները:

Հեղինակ Սեբաստյան Ռոբլինը ամփոփել է պաշտպանական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրությունները հակամարտող կողմերի կորուստների, տեխնիկական կորուստների մասին, որոնք հաղորդվել են օրվա ընթացքում, ինչպես նաեւ տեսանյութերը, որոնք հրապարակվել են: Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը հաստատել է միայն 1 ռազմական ուղղաթիռ խոցվելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ անձնակազմը ողջ է մնացել: Ադրբեջանը նաեւ պնդում է, թե 12 հայկական 2K33 Osa (SA-8) ՀՕՊ համակարգ է ոչնչացրել:

Անդրադարձ կա նաեւ հակամարտության նախապատմությանը, որտեղ նշվում է, որ 3 միլիոն եւ 10 միլիոն բնակչությամբ Կենտրոնական Ասիայի երկու երկրների միջեւ դաժան բախումները սկիզբ են դրվել 1988թ.-ին՝ Խորհրդային Միության լուծարումից առաջ: Լայնամասշտաբ պատերազմն ավարտվել է 1994թ.-ին երկու կողմերից հազարավոր զոհերի գնով:

Նշվում է, որ Հայաստանը հաջողությամբ պաշտպանել է իր սահմաններն ու Արցախը անցնող բոլոր տարիների եւ մարտերի ընթացքում, սակայն գրեթե 3 անգամ շատ բնակչություն ունեցող եւ նավթային հարստությամբ զինված Ադրբեջանը ջանք չի խնայում նավթադոլարներով շարունակ զինել զինանոցը՝ այն օգտագործելով Հայաստանի դեմ: Մասնավորապես Ադրբեջանին շատ են օգնում Իսրայելի արտադրության անօդաչու թռչող սարքերը, դրոնները:

Հեղինակը նաեւ գրում է, որ թեեւ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սակայն զինտեխնիկա է մատակարարում 2 հակամարտող կողմերին էլ, օրինակ՝ TOS-1 տերմոբարային հրթիռային հրետանի:

Այլ զինատեսակներ, որ Մոսկվան վաճառել է պատերազմող կողմերին, ներառում է T-90 տանկեր եւ Mi-35M զրահապատ ուղղաթիռներ Ադրբեջանի համար եւ «Իսկանդեր-Է» բալիստիկ հրթիռներ՝ Հայաստանի համար:

Միեւնույն ժամանակ, Թուրքիան բացահայտորեն սատարում է Ադրբեջանին եւ աջակցում նրա այս հարձակմանը Հայաստանի դեմ, որը Էրդողանը բնութագրել է որպես «խոչընդոտ խաղաղության համար»: Նախկինում Թուրքիայի ղեկավարը վկայակոչել էր մահմեդական հավատը եւ էթնիկ կապը Ադրբեջանի հետ: Էրդողանը նաեւ ավելի ու ավելի է տարվում դեպի օտարերկրյա արկածները Լիբիայի եւ Սիրիայի նման վայրերում՝ փորձելով վերականգնել Օսմանյան կայսրության նախկին տարածաշրջանային ազդեցությունը:

Չհաստատված պնդումներ կան, որ Թուրքիան կարող է Սիրիայից հավաքագրած եւ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին ադրբեջանական ուժերին աջակցելու համար գրոհայիններ ներառել, բայց Անկարան հերքում է մեղադրանքները (Forbes-ի հոդվածից ժամեր անց հաստատվեց այս պնդումը. Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին):

Կան նաեւ տարբերակներ, որ Թուրքիան հնարավոր է՝ աջակցում է Ադրբեջանի հարձակմանը իր սեփական անօդաչու ուժերի միջոցով՝ իրականացնելով թռիչքներ եւ անգամ ավիահարվածներ՝ օգտագործելով ճշգրիտ զինամթերք (Այս վարկածը եւս հաստատվել է երեկ):

Հեղինակը հիշեցնում է նաեւ այս տարվա հուլիսյան մարտերի, դրանց ընթացքում գրանցված կորուստների եւ հնարավոր պատճառների մասին:

Վերջում նշվում է, որ հայտնի չէ՝ արդյոք նոր հարձակումը կարո՞ղ է իրական կամ թվացյալ ռազմական հաջողություն բերել Ալիեւի կառավարության համար, եւ որքան կարող են մարտերը սրվել:

Ինչ էլ որ լիներ, նոր մարտերը հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատման հույսին եւ քաղաքացիական համայնքներին, որոնք ենթարկվել են ծանր հրետանային եւ անօդաչու սարքերի հարվածներին:

Տպել
3715 դիտում

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ

ՀՖՖ-ն կվերանորոգի ՖԻՄԱ-ի խաղադաշտը. կհիմնադրվի Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց (տեսանյութ)

Գոնսալո Ֆուրնիեն և Իսպանիայի Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելել են Մատենադարան (լուսանկարներ)

44-օրյա պատերազմում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

Առողջապահության նախկին նախարարները միասնական են կորոնավիրուսի հաղթահարման մոտեցումներում

ՆԱՏՕ-ի համար Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է. Խավիեր Կոլոմինա Պիրիզ

ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նախկին իշխանությունների վերադարձը թույլ չի տա. Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Գնել Սանոսյանը Հայաստան է հրավիրել Լիտվայի կապի և տրանսպորտի նախարար Մարիուս Սկուոդիսին

Մեծ Մանթաշում ներհամայնքային ճանապարհը կառուցվում է տուֆով սալարկման եղանակով

Այս տարվա 3-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել. Աշոտ Մելիքյան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին. ուղևորը տեղում մահացել է

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են հանձնել (տեսանյութ)

ՄԻՊ-ն արձագանքել է Պաշտպանության նախարարության հայտարարությանը

ՀՀ կառավարությունն ու Ֆրանսիան առաջիկայում կմշակեն համատեղ գործողությունների ու ծրագրերի «ճանապարհային քարտեզ»

Հայտնաբերվել են դիմակ չկրող վարորդներ ու ուղևորեր, կազմվել են վարչական արձանագրություններ

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգի շուրջ

ԱԱԾ-ն հայտնաբերել և կանխել է պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառած ընդերքօգտագործման չարաշահումներ

Արցախի պետական նախարարը պատասխանատուների հետ քննարկել է կորոնավիրուսային վիճակն Արցախում

Ադրբեջանը թաքցնում է գերիների իրական թիվն ու պահման վայրերը. Արարատ Միրզոյանն ընդունել է Ժիլ Կարբոնյեին (լուսանկարներ)

Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Կայացել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստը

62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ. Ամերիաբանկ

Մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն (լուսանկարներ)

Դավթաշենի կամրջի տակից դուրս է բերվել 54-ամյա քաղաքացու դին (լուսանկարներ)

ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

Դիպլոմներ են ստացել Արդարադատության ակադեմիայի 2021 թվականի դատախազի թեկնածուները (լուսանկարներ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր է դնում մանդատը. ցուցակում հաջորդը Առուշ Առուշանյանն է

Արմեն Գրիգորյանը Հելենե Սանդ Անդրեսենի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

Տարեդարձը՝ առանց զույգի․ Քիմ Քարդաշյանը 41 տարեկան է

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել. Վիվա-ՄՏՍ (լուսանկարներ)

Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ. Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանը նվեր է ստացել 620.400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն

Բացահայտվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների անվան տակ հափշտակություններ կատարած հանցավոր խումբ. ՔԿ

Արմավիրում հողի մակերևույթին կդիտվի -2…-4 աստիճան ցուրտ. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Երևանի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Արթուր Թովմասյանն ընդունել է Արտակ Զեյնալյանին. քննարկվել են միջազգային ատյաններում տարվող աշխատանքները