Երևան
4 °C
Լուսանկարում՝ ձախից՝ Ռուստամ Բաքոյան, աջից՝ Կնյազ Հասանով
Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն ԱԺ ամբիոնից դատապարտեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող ռազմական գործողությունները՝ քուրդ ժողովրդի զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։
Ելույթ ունեցավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։ Ասաց, որ հայերն ու եզդիները երկու ազգ են, բայց մեկ ժողովուրդ: Ուստի նա եզդի բնակչության կողմից վստահեցրեց, որ պատրաստ են մեկնելու սահման՝ պաշտպանելու միասնական հայրենիքը: Միեւնույն ժամանակ, Բաքոյանը տեղեկացրեց, որ այս պահին կան երկու եզդի զինծառայողներ, որոնք վիրավորվել են Արցախում տեղի ունեցող գործողությունների ժամանակ:
Հրապարակելով Ապրիլյան պատերազմում զոհված եզդի զինվորների անունները՝ Բաքոյանը շարունակեց.
«Այդ հողը Թեմուրի, Քյարամի, Սիդարի, Համլետի, Բորիսի արյունով է սրբագործվել, եւ մենք՝ եզդիներս, թույլ չենք տա, որ երբեւէ այստեղ թշնամիներ հայտնվեն: Մենք այս հողի համար պայքարել ենք արյունով»:
Իր ելույթում Բաքոյանը ընդգծեց, որ եթե Ադրբեջանն ազգային փոքրամասնություններին ստիպելով է տանում առաջնագիծ, եւ իրենց զոհերի 70 տոկոսն ազգային փոքրամասնություններն են՝ թալիշները, լեզգիները եւ մյուսները, ապա Հայաստանի եզդի համայնքն ինքնակամ է պաշտպանում ընդհանուր հայրենիքը։
«Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբավայրի տարածքում եզդիական ջոկատ ենք հիմնել եւ պատրաստ ենք այսօր եզդիական ջոկատով մեկնել Արցախ՝ պաշտպանելու մեր ընդհանուր սահմանը, ինչպես դա արեցինք Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,- ասաց նա։
Բաքոյանը նաեւ հայտնեց, որ շատ եզդիներ չեն սպասել ջոկատի ստեղծմանը եւ այս պահին արդեն Արցախում են։
«Իմ սիրելի զինվորներ ու սպաներ, ես ձեր ցավը տանեմ, մենք միասին ենք, հաղթել ենք ու հաղթելու ենք»,- եզրափակեց Բաքոյանը։
Հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 191, մահացել՝ 4 մարդ
Վրաստանը բացում է օդային սահմանը Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար. Aliq Media
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15․7 հա տարածքում բռնկված հրդեհները
«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
Աշխարհում 7 երեխայից 1-ը նախորդ տարվա մեծ մասն ապրել է մեկուսացման պայմաններում՝ վտանգելով հոգեկան առողջությունը
Լարսի ռուսական կողմում մոտ 600 բեռնատար է կուտակված
Հրդեհ Գյումրիում․ բազմոցին հայտնաբերվել է 73-ամյա բնակչի դին
Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը դժվարանցանելի է
ԲՀԿ-ն ծանր երկընտրանքի առջեւ է, իսկ Քոչարյանը երկակի խաղ է խաղում. քաղաքագետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
Անճաշակ հարուստներն ու պաշտոնյաները էլ չեն կարող 10.000 $-ի կապոցով ապտակել երգչիկների այտին ու երգել տալ. Մադլենյան
120 օրվա գերությունից վերադարձած Ա.Գ.-ի համար հայրենի գյուղում տուն կկառուցենք՝ մետաղական տնակի փոխարեն. Արեն Մկրտչյան
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Իրաքում է. ոչ անվտանգ ու պատմական այց՝ 10 հազար անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ
Fitch-ը Երևանին վերադարձրել է երկարաժամկետ «B+» վարկանիշը՝ «Կայուն» կանխատեսմամբ
ԵՏՀ այսօրվա որոշումը բավականաչափ զգայուն հարված կարող է հասցնել թուրքական տնտեսությանը. պատգամավոր
Արցախում առողջապահությունը պետք է լինի որակյալ ու անվճար. Արայիկ Հարությունյան, «Արցախպրես»
Գեղարքունիքի մարզպետը ծանոթացել է Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում առկա խնդիրներին
Քննարկվել են դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմս իրացնելու, դեղերի հետկանչի իրականացման խնդիրները
«Նոայի» իտալական դժվարություններն ու գերմանական կասկածները
Գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների անձնակազմի հետ
Շիրակի մարզում կորոնավիրուսային ստաբիլ վիճակ է, թվերը չեն աճել
Ինչպիսի տարի էր 2020-ը ԵԱՏՄ երկրների համար եւ ինչ է սպասվում 2021-ին. պատասխանում է ԵՏՀ նախարարը
Մարդու իրավունքների պաշտպանը առաջարկում է Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծել
Մանկապարտեզներում երեխաների թիվը մեծացնելու խնդիրը դեռեւս չի լուծվում. դժգոհող ծնողներն ԱՆ-ում քննարկման են մասնակցել
Պատգամավորն առաջարկում է պատվին, կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերը քննել 2 ամսում
Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին
Սոնան պատերազմի մասնակիցների համար հանդես կգա մենահամերգով
ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծի իրավիճակի մասին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է մոտ 600 բեռնատար
Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային շրջայցեր է կատարել ԶՈՒ ստորաբաժանումներ (լուսանկարներ)
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է հայրենիք
Վաղարշակ Հարությունյանը պարգևատրել է կին զինծառայողներին և կուրսանտներին (լուսանկարներ)
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին և շրջանավարտներին
Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է. Արամ Սարգսյան
Վերսկսվում է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառման դրամաշնորհների տրամադրումը
Եղվարդի 29-ամյա բնակիչը փորձել է հրկիզել 17 մլն 375 հզ դրամին համարժեք զինվորական հանդերձանք. ոստիկանների բացահայտումը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի միջոցներով ձեռքբերված ոտքի պրոթեզների նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է
Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունների օրերը
© 2021 Հայկական ժամանակ