Հերթեր՝ Արցախին դեղորայք, սնունդ, հագուստ հասցնելու համար. մարդիկ նույն ցուցակը ձեռքներին մտնում են դեղատներ

Արցախում պատերազմ է, իսկ տղաների թիկունքն այստեղից պահում են քաղաքացիները. Մատենադարանի դիմաց այսօր հավաքվել են բազմաթիվ մարդիկ: Նրանք զինծառայողների ու վիրավորների համար դեղորայք, սնունդ ու հագուստ են հավաքում։

Բերված ապրանքները միահամուռ կերպով միանգամից տեսակավորվում են, հետո տեղավորվում մեքենաների մեջ։ Մարդիկ դեղորայքը բերում են՝ ըստ ներկայացված ցուցակի, որը նախաձեռնությունը կազմակերպողները հրապարակել էին ժամեր առաջ։ Նախաձեռնության համակարգման հիմնական աշխատանքները կատարում է հաղորդավար, հումորիստ Գարիկ Պապոյանը։

Անհրաժեշտ պարագաների ցուցակով մարդիկ մտնում էին ու շարունակում են մտնել դեղատներ, ու դեղորայք գնում Արցախի համար։ Նշենք, որ Մատենդարանի մոտակա դեղատներում նույնիսկ հերթեր էին գոյացել։

Ժամը 19։00-ին (հավաքը կազմակերպվել է հենց այդ ժամին) մեր այցելած դեղատանն արդեն նշված ցուցակի բոլոր դեղերն ավարտվել էին։ Աշխատակցի խոսքով՝ արդեն քանի ժամ է՝ մարդիկ դեղեր են գնում։ Մինչ խոսում էինք աշխատակցի հետ, եւս մեկը ներս մտավ, որին դեղատան աշխատողը միանգամից զգուշացրեց, որ իր ցանկացած դեղերը չունեն։

Լուրջ հերթերն արդեն Մատենադարանի դիմաց ու հարակից փողոցում էին, որտեղ մեքենաներն առաջ չէին կարողանում գնալ, իսկ ուղեւորներն ապրանքը գրկած էին մոտեցնում։

Մարդկանց հոսքն այնքան շատ էր, որ նախաձեռնության համակարգողները շարունակ կրկնում էին, որ ապրանքը դնեն ու հեռու կանգնեք։

Մեզ հետ զրույցում Գարիկ Պապոյանը նշեց, որ ինքնագլուխ ոչինչ չեն արել, խոսել են Պաշտպանության նախարարության համապատասխան աշխատակցի հետ, իրենց հետ համակարգել։ ՊՆ-ն ամեն բան կորդինացնում է, ամեն բան տարվելու է ՊՆ-ի կողմից նշված պահեստներ։ Այստեղ իրենք միայն պետք է տեսակավորեն ապրանքն ու այդպես ուղարկեն։

Նշենք, որ համապատասխան ապրանքների հավաքագրումը կտեւի մինչեւ այսօր ժամը 23։00։

Տպել
496 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանը. Արծրուն Հովհաննիսյանը հերքեց Բաքվի տարածած լուրը

Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումն ու հետ է կանչում այնտեղ ապրող սաուդցիներին

ԱՄՆ-ի կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Կոնգրեսին է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւ

Հովհաննիսյանը խնդրում է զերծ մնալ զանգեր կատարելուց, որպեսզի չտեղորոշվի, չվտանգվի զինծառայողի կամ ստորաբաժանման կյանքը

Կենտրոնական կողմում դիակահանության խնդիր չունենք. այսինքն, մենք որեւէ բնագիծ հետ չենք քաշվել, որ դիակ մնա. Հովհաննիսյան

Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները. Սուրեն Սահակյան

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է 170 զինծառայողների փրկվելու մասին լուրին

Մենք երեք պետության դեմ ենք կռվում, բայց չեն հաղթելու. զենքն էլ ունենք, «դուխն» էլ ունենք. կամավոր

Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների համար կարտոֆիլ է մաքրում (լուսանկար)

Կան Ադրբեջանի կողմից գրավված համարվող բնակավայրեր, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողուոթյունը. Հովհաննիսյան

Հայտնվել են կասկածելի լրատվական կայքեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ

Բերքահավաք՝ հրետակոծությունների ու ԱԹՍ-ների պայթյունների տակ. Վարդենիսում կարտոֆիլի մի մասը դեռ հողում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն ընդգծել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով