Ադրբեջանի քաղաքական էլիտան, ոչ ժողովուրդը, նենգաբար խախտեց զինադադարը, հրահրեց պատերազմ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

28/09/2020 schedule21:09

Մեր Արցախի խնդիրը մարդու տարրական իրավունքի խնդիր է, ոչ հողային, ոչ քաղաքական, ոչ տնտեսական: Հերթական անգամ մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանի քաղաքական էլիտան, ոչ թե ժողովուրդը, այլ վերնախավը, նենգաբար խախտեց զինադադարը և ամբողջ սահմանով մեկ հրահրեց պատերազմ:

Արցախ/տեղեկատվական շտաբում բրիֆինգի ժամանակ ընդգծեց  ՀԱԵ ԱԹ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

«Լավ, Իլհամ Ալիևը չի մտածում մեր երիտասարդների մասին, Ադրբեջանի երիտասադների մասի՞ն էլ չի մտածում: Ուշ թե շուտ պատերազմներն ավարտվում են, հավերժ պատերազմ չկա, մի օր խաղաղությունը պիտի գա, և Աստված տա, այդ խաղաղությունը մի օր շուտ գա և ադրբեջանցիների, և հայերի համար:

Ուղղակի պետք է մի իմաստուն որոշում գտնել, և աևագ լուծել այդ հարցը: Մենք աղոթում ենք հենց այդ խաղաղության համար:

Այսօր ազգովի պատերազմի մեջ ենք, և մենք ունենք մեկ անելիք. նախ ազգովի պիտի լինենք միաբան, դա առաջին պայմանն է, ամեն ինչում պետք է սատարենք հայոց բանակին, որն ապահովում է մեր անվտանգությունը, եւ 3-րդ՝ յուրաքնաչյուրն իրեն պետք է համախմբված պետք է պահի, ամեն մեկս անվախ, հանգիստ մեր ծառայությունը մատուցենք՝ բժիշկը՝ բժշկի, մատակարարաը՝ մատակարարի:

Առաջին անգամ չէ այս պատերազմը, սա էլ կանցի, այ մարտահրավերն էլ կհաղթահարենք: Ես դիմել եմ մեր հատավացյալներին, որ բոլորը 24 ժամ աղոթեն, բոլոր եկեղեցիներում բոլոր հոգևորականներին հորդորել եմ բոլոր ժամերգությունները կատարել:

Այսօր խոսեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ասաց պատրաստակամ է գալ Արցախ, մենք պետք է խորհրդակցենք Արցախի նախագահի հետ, քննարկենք հարցը և պատշաճ ձևով դիմավորենք կաթողիկոսին»:

Խոսելով անցնող 30 տարիների ընթացքում զինվորականների և տրամադրվածությունների մասին, սրբազանն ասաց. «90-ականների պատերազմի ժամանակ ես հիացած էի սկզբից մեր ֆիդայիններով, հետո կլազմակերպված բանակով: Երբ եղավ Ապրիլյան պատերազմը, ես ավելի ոգևորվեցի, այս անկախության սերունդը՝ 18-20 տարեկան տղաները, գերազանցեցին մեզ, իրենք ավելի հզոր, ավելի ուրիշ որակի տղաներ էին, իրենք էլ պարտական են իրենց ծնողներին, որոնք տեսել էին պատերազմը:
Այսօրվա տղաներն էլ, վստահ եմ, որոնք լսել են Ապրիլյանի մասին եղբայր ու ընկեր ունեն, դասարանցի ու դրացի, շատ խիզախ են իրենց պահում: Հպարտ եմ որ այսպիսի երիտասարդ սերունդ ունենք, բրավո իրենց, բրավո  իրենց ծնողներին»,-ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Տպել
294 դիտում

Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա. հրադադարը խախտվեց նաեւ բնակավայրերում. ԱԻՊԾ

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում ապրող հայերը հզոր բողոքի ցույց են անցկացրել (լուսանկարներ)

Միջազգային հանրությունը ԼՂ-ի համար պետք է կիրառելի համարի «անջատում հանուն փրկության» բանաձևը. վարչապետը՝ WION TV-ին

Եթե հանուն հայրենիքի չանեմ, ինչին ծառայեցնեմ աշխատանքներս․ նկարչուհին վաճառել է նկարները, գումարը՝ փոխանցել հիմնադրամին

Տիգրանակերտ. առաջին պատերազմում ազատագրված քաղաքն այս անգամ կտոնի հայ ժողովրդի նոր հաղթանակը. Վահրամ Պողոսյան

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա՝ ԼՂ-ում պատերազմին վերջ դնելու համար. Ադամ Շիֆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. ՀՀ վարչապետ

Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. ԱԻՊԾ

Ադրբեջանական կողմը հրադադարի մասին պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Վահրամ Պողոսյան

Հերթական խախտումը. հակառակորդը հարավարևելյան դիրքերի ուղղությամբ արձակել է 5 հրետանային արկ. ՊՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու միջնորդները կհանդիպեն Ժնեւում

ՊԲ-ն խստորեն հետևում է հրադադարի պայմանավորվածություններին. թշնամու մեղադրանքները իրականության հետ կապ չունեն. ՊԲ

Ադրբեջանը կոպտորեն խախտում է հրադադարը. կրակ է վարվել հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ

Հայկական կողմը լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 26-ին ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի վերաբերյալ երրորդ պայմանավորվածությունը

Ֆրանսիայի հայերը լայնամասշտաբ բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի սրտում (տեսանյութ)

Կարեն Շաքարյանն ու Հունան Հայրումյանը ԱՀ նախագահի կողմից արժանացել են «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Քաջաբար ելեք հայրենիքի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող քաջերի կողքին. Կաթողիկոսի ուղերձը

Այս պահի դրությամբ Արցախի ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ՊԲ