Հումանիտար միջանցքների կարիք չկա, քանի որ Արցախը Հայաստանի հետ ունի սահման և այն բաց է. դեսպան

28/09/2020 schedule22:27

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը պատասխանելով «Говорит Москва» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կդիմի Ռուսաստանին օգնության նպատակով, ասել է, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կա և շարունակվում է, անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող ենք դիմել, բայց այս պահին դեռ չկա հավելյալ օգնության դիմելու անհրաժեշտություն:

Ռադիկայանի եթերում՝ ընդանուր առմամբ մեկնաբանելով Արցախում տիրող իրավիճակը, դեսպան Տողանյանը հայտնել է, որ շփման գծում գնում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն, այս անգամ նոր նյունաս կա՝ դա ոչ թե հայ-ադրբեջանական, այլ ադրբեջանա-թուրքական ագրեսիա է Արցախի և Հայաստանի դեմ ուղղված:

«Կարծում եմ, Թուրքիայի հայտնվելը տարածաշրջանում և մասնակցությունը ռազմական գործողությունների մեջ անընդունելի է: Դա խախտում է անվտանգության բալանսը և այն փխրուն խաղաղությունը, որը կա: Դա կարող է Հարաֆային Կովկասում հրահրել մեծ պատերազմ և անվտանգության նոր ճարտարապետություն գծագրել, ինչը շատ վտանգավոր է»:

Դեսպանը, ռադիկայանի հաղորդավարի դիտարկմանն ի պատասխան, թե բանակցությունը ոչ մի օգուտ չեն տալիս և միևնույն է ամեն անգամ զոհվում են մարդիկ, ընդգծել է, որ որպեսզի բանակցությունը արդյունք տան և մարդիկ չզոհվեն, պետք է մնալ քաղաքական գործընթացների մեջ և կիրառել դիավանագիտական մոտեցում հարցի լուծմանը, այլ ոչ թե սեփական ժողովրդին նախապատրաստել պատերազմի, անընդհատ հնչեցնել ռազմական հռետորաբանություն և սկսել ռազմական գործողություններ, ինչպես անում է Ադրբեջանը: Ըստ դեսպանի Հայկական կողմը չի տեսնում այդ հակամարտության այլ լուծում, քան խաղաղ բանակցություններն են, քանզի այդ կոնֆլիկտը անհնար է լուծել ռազմական ճանապարհով: Դա ինքնաոչնչացում է:

«Եթե մենք խոսում ենք հակամարտության քաղաքական ճանապարհով լուծման մասին, ապա կա քաղաքական բանակցությունների անցկացման համար միակ լեգիտիմ միջազդային հարթակը՝ Մինսկի ԵԱՀԿ խումբն է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ, որը այս բոլոր տարիներին, իրավմամբ, ակտիվ աշխատանք է տարել: Սակայն, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղ կարգավորման, այլ նաև ներգրավել է երրորդ կողմ՝ Թուրքիային, որը ներխուժում է Կովկաս՝տարածաշրջանը պայթեցնել և Ռուսաստանի Հարաֆային Կովկասից դուրս մղելու նպատակներով»,-ասել է Տողանյանը:

Պատասխանելով հարցին, թե հակամարտության թեժացման պարագայում, մշակվում են արդյոք հնարավոր պլաններ՝ խաղաղ բնակչության հումանիտար տարհանման համար, դեսպանը ասել է, թե մենք հույս ունենք, որ բանը դրան չի հասնի, սակայն, նման հարցերը ևս, իհարկե, ի նկատի են առնվում, նամանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս օրերին նկուղներում ու թաքստոցներում գտնվում են կանայք ու երեխաներ:   

Ժամեր անց, դեսպանի այս միտքը սխալ մեկնաբանություն ստացավ որոշ լրատվամիջոցներում, ինչի հետ կապված՝ ավելի ուշ «Ռիա Նովոստի» գործակալությանը տված մեկնաբանության մեջ, Տողանյանը հստակեցրեց, որ խոսքը այն մասին չէ, թե հումանիտար միջանցքներ են ստեղծվում և բնակչությունը տարհանվելու է:

«Հումանիտար միջանցքների կարիք մենք չունենք, քանի որ Արցախը Հայաստանի հետ սահման ունի և այն բաց է: Սխալ է մեկնաբանվել միտքս: Քանի որ ռմբակոծում են Ստեփանակերտը, ապա օդային տագնապների ժամանակ մարդիկ պետք է գտնվեն թաքստոցներում և այդ իսկ պատճառով, մենք կանխատեսում ենք տարբերակներ ու սցենարներ, թե ինչպես հրետակոծությունների ժամանակ ուղեկցենք նրանց թաքստոցներ և հանդարտվելուց հետո՝ տուն»,- ասել է Տողանյանը:

Ի դեպ, ռուսական «Говорит Москва» ռադիկայանը ձգտելով Արցախի իրավիճակը հավասարակշիռ ներկայացնել՝ եթեր է հրավիրել նաև ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ բյուլ Օղլուն, վերջինս, սակայն, հրաժարվել է: Դեսպանատան մամուլի ծառայությունը խորհուրդ է տվել ծանոթանալ դեսպանության պաշտոնական հայտարարության հետ, որը կախված է իրենց կայքում:

 

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
812 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)