Աշխատավարձը՝ 1500-2000 դոլար եւ Թուրքիայի գրանցում. ում է հավաքագրել Թուրքիան եւ ինչի դիմաց

29/09/2020 schedule00:44

Արդեն երկու օր շարունակ  աշխարհի ուշադրության կենտրոնում Կովկասի բռնատիրական 2 երկրների մեջտեղում տեղակայված փոքրիկ Հայաստանն է, ավելի կոնկրետ՝ այդ փոքրիկ Հայաստանի ավելի փոքր մասնիկը՝ Լեռնային Ղարաբաղն՝ իր հրետակոծված բնակչությամբ, աղմկոտ սահմաններով ու հակամարտությանբ, որն այդպես էլ չի լուծվում արդեն մի քանի տասնամյակ: Հետաքրքրական է, որ  աշխարհի տարբեր ծայրերից հավաքական մեղադրանքներն ուղղված են Ադրբեջանին, քիչ թվով՝ Հայաստանին, բայց ամենից շատ՝ Թուրքիային:

Ամեահեղինակավոր լրատվամիջոցների, այլալեզու հարյուրավոր պարբերականների առաջին էջերում ու գլխավոր լուրերում Արցախի մասին հիշատակումներն են, զոհերի աճող թվերի մասին հրապարակումներն ու միջազգային հանրության տարատեսակ արձագանքները: Հրապարակումներ են արվում ամերիկյան, բրիտանական, ռուսական, արաբական, վրացական, արգենտինական մամուլի էջերում ու այլ երկրների ԶԼՄ-ներում:

Սաուդյան Արաբիայի Arab News պարբերականը, ներկայացնելով Արցախի սահմանի ամբողջ երկայնքով արդեն 2 տիրող իրավիճակն ու այս օրերի զարգացումները, առաջին հերթին հիշատակում է այդ ամենին Թուրքիայի միջամտության մասին:

«Անկարան Բաքվին առաջարկել է իր լիակատար դիվանագիտական աջակցությունը եւ ոչ միայն առաջարկել. տարածաշրջանից տարատեսակ հաղորդումներ են ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմից մարտերին մասնակցում են Սիրիայից ժամանած մի քանի հարյուր վարձկաններ, որոնք Հարավային Կովկաս են տեղափոխվել Թուրքիայի կողմից:  Պաշտոնական Անկարան Սիրիայի, Իրաքի եւ Լիբիայի ներքին գործերին միջամտելուց հետո անցել է իր հազարամյա թշնամուն՝ Հայաստանին՝ սատարելով Ադրբեջանին:Հետաքրքիր է, թե իր տարածաշրջանային հավակնություններն ընդլայնելու համար որքան հեռու կարող է գնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,-գրում է թերթը: Արաբական ԶԼՄ-ն նաեւ հավելում է, որ Թուրքիայի դաշնակից  «Սիրիական ազգային բանակ»-ի 1000 մարտիկ ցանկություն է հայտնել մասնակցել Արցախում ընթացող մարտերին, ըստ թերթի՝ Թուրքիան վարձկաններ է բերել լիբիական ճակատից, որտեղ այժմ մարտեր չեն ընթանում:

Arab News-ը նաեւ գրում է, որ սիրիացի վարձկանները հավաքագրվում են թուրքական հետախուզության օգնությամբ՝ ամսական 2000, որոշ տեղեկությունների համաձայն անգամ 2500 դոլար աշխատավարձի ու հետագայում Թուրքիայի քաղաքացիություն ստանալու խոստման դիմաց: Նշվում է, որ վարձկաններին թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռներով սեպտեմբերի 27-ից առաջ տեղափոխել են սկզբում Գանձակ,այնուհետ՝ Բաքու: Թռիչքները, ըստ լրատվամիջոցի, եղել են Վրաստանի օդային տարածքով:

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար հիմնականում ընտրվել են Սիրիայի հյուսիսում գործող թուրքական ուժերին հարող «Համզա դիվիզիա»-ի գրոհայինները։ Հրապարակման վերջում թերթը նշում է, որ Թուրքիան ցանկանում է օգնելով Ադրբեջանին կառուցել «Նոր Կովկաս»:

Թուրքիային է անդրադարձել նաեւ Eadaily-ն՝ նշելով, որ մինչ Թուրքիան Սիրիայի հյուսիսում մասնակցում է հակամարտությունների սրմանը,  Միջերկրական ծովում նախաձեռնում է Հունաստանի հետ հակամարտության սրում, այժմ էլ ուզում է ներքաշվել եւս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, որը թվում է, թե նա իրեն չի կարող թույլ տալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական տեսանկյունից: Ընդ որում, Անկարան աչ միայն ուզում կամ փորձում է, այլ արդեն իսկ ներքաշված է հակամարտության սրացման մեջ:

Ի դեպ, հենց այս օրերին Թթուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է, սեպտեմբերի 29-ին հասնելով ռեկորդային ցածր մակարդակի, ինչը կարող է ծնկի բերել Թուրքիայի տնտեսությունը:

Afrin Post-ի  հրապարակումների կենտրոնում եւս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակն է եւ դրանում Թուրքիայի միջամտությունը: Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան սիրիական Աֆրին քաղաքում երկու կետ է բացել վարձկանների հավաքագրման համար: Պարզվում է, որ Ադրբեջանի կազմում կռվել ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ անգամ երկար հերթեր են գոյացել: Իրականում, պատճառը ոչ թե եղբայրական Ադրբեջանն է, այլ գայթակղիչ վարձատրությունը հայերի դեմ կռիվների համար, մանավանդ այն դեպքում, երբ Թուրքիայի իշխանությունները նախապես ծրագրված նվազեցրել են Լիբիայում սիրիացի վարձկանների աշխատավարձերը: Լրատվամիջոցը գրում է, որ քրդական «Սուլթան Մուրադ»  եւ «Ալ-Ամշատ» խմբավորումներից ավելի քան 300 զինյալ է տեղափոխվել  Ադրբեջան: Նրանք Թուրքիայի միջնորդությամբ համաձայնել են Ադրբեջան մեկնել 1500-2000 դոլարի դիմաց:

Հայաստանի դեմ մեծածավալ, աննախադեպ մարտերում Ադրբեջանին աջակցելու համար այնտեղ սիրիացի գրոհայինների տեղափոխելու մասին գրել է նաեւ Reuters գործակալությունը՝ նշելով, որ այս տեղեկությունները հաստատված չեն, բայց արժանահավատ են:

Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունները, ինչը ենթադրելի էր, իսկ Թուրքիան չի շտապում հերքմամբ հանդես գալ, այլ հակառակը՝ շարունակում է պնդել, որ իր գաղափարակից ու կրոնակից Ալիեւին կաջակցի ինչով կարող է:

Սիրիացի զինյալները շտապում են Հայաստանի դեմ կռիվներին՝ առանց գիտակցելու, թե ուր կամ ինչի համար են մեկնում: Նրանց մեծ մասի համար դա պարզապես աշխատանք է, իսկ տնտեսապես փլուզման եզրին գտնվող Սիրիայում 1500 կամ 2000 դոլար աշխատավարձը լուրջ գումար է, առաջարկը՝ գայթակղիչ:

Իր անդրադարձում Foreign Policy-ն էլ է հիշատակել Թուրքիային՝ հիշեցնելով, որ հենց նույն Թուրքիան արդեն հարյուր տարուց ավելի ժխտում է Ցեղասպանության փաստն ու շարունակ հրահրում Ադրբեջանին: Լրատվամիջոցի անդրադարձում ուշագրավ մի հատված էլ կա, որտեղ նշվում է, որ Հայաստանից իր չափերով ու բնակչության թվով զգալի մեծ Ադրբեջանի շարունակական պարտությունների պատճառն ադրբեջանական բանակում առկա կոռուպցիան է, իսկ զինծառայողներն այնտեղ հեգաբանորեն ընկճված են, ինչը չի կարելի ասել հայկական զինված ուժերի մասին, որտեղ աշխատում են զինծառայողների հոգաբանական պատրաստվածության եւ մարտունակության վրա այնպես, ինչպես տեխնիկական ու մարտական հատվածի վրա:

Տպել
1852 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ