Ողջ գիշեր ընթացել են համառ մարտեր. Ադրբեջանը տվել է մոտ 60 զինծառայողի եւ մեծ թվով զրահատեխնիկայի կորուստ. Հովհաննիսյան

Արցախի սահմանին ամբողջ գիշեր ընթացել են համառ մարտեր: Հակառակորդը զրահատեխնիկայի, ԱԹՍ-ների, հրետանու հուժկու կրակի տակ փորձել է նորից հարձակումներ իրականացնել հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններով: Այս մասին քիչ առաջ բրիֆինգի ժամանակ տեղեկացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրելով մեծ՝ մոտավորապես 60 զինծառայողի և զգալի թվով զրահատեխնիկայի կորուստներ՝ հակառակորդը հետ է շպրտվել: Այս պահին դեռ մարտերը շարունակվում են»,- նշեց նա:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ դեռ երեկ Հայաստանի Հանրապետության տարածքը ենթարկվել էր ադրբեջանական զինված ուժերի գործողություններին: Հատկապես այսօր ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը Վարդենիսի ուղղությամբ հարված են հասցրել: «ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին, մենք րոպեներ առաջ հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը: Օդուժ է կիրառվել հայկական զինված ուժերի մարտական դիրքերի ուղղությամբ: Այս պահին այդ ուղղությամբ կորուստներ չունենք: Մարտերը շարունակվում են, և, ինչպես նշեց ՊՆ-ն, սպասեք հուժկու պատասխանին»:

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև՝ իրավիճակը արագ է փոփոխվում: «Րոպեների ընթացքում կարող են հայտնվել նոր լուրեր, շուտով Պաշտպանության բանակը նույնպես կհաղորդի գիշերային մարտերի մանրամասները»:

Տպել
2581 դիտում

Դիվերսիոն տարբեր խմբեր ներթափանցում են մեր ռազմաճակատային գոտու բնակավայրեր՝ հաճախ ընդամենը նկարվելու համար.Հովհաննիսյան

Զոհերի մասին ընդհանրացված թվեր են տրվել, չէր կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից, դա բացառվում է. Հովհաննիսյան

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար)

Եթե ինչ-որ նեղ տեղերում տեսնում են Արաքս գետը, դա չի նշանակում լիարժեք վերահսկում են. Արծրուն Հովհաննիսյան

Մեկի 18 տարին է լրացել, շտապում է ընկերների կողքին լինել, մյուսը 20 տարվա վրեժ ունի. խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն

Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Ռուսաստանը հուսով է՝ ԱՄՆ-ին կհաջողվի ղարաբաղյան հակամարտության հարցում հասնել հաջողության

Արցախի միջազգային ճանաչման ժամը հնչած է. Արամ Ա

«Բոմբ պեն»՝ արցախցի երեխաների համար․ կազմակերպվում են տարբեր դասընթացներ ու այցեր

Կենտրոնական բնակավայրերի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Հրապարակվել են հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում զոհված եւս 26 զինծառայողի անուններ

Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը. Հովհաննիսյան

Շատ կարևոր է, որպեսզի կոնկրետ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, այլ ոչ թե՝ հակառակը. վարչապետ

Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ցավոք, փաստ է, որ Սումգայիթում, ապա նաեւ Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ կոշտ հանցագործություններ են իրականացվել. Պուտին

Կարծում եմ, Թուրքիայի դեմ սահմանափակումներն ավելի կուժեղանան․ տնտեսագետ

Պուտինը մեկնաբանել է Ղարաբաղի հարցով Թուրքիայի ու Ֆրանսիայի միջեւ առաջացած հակասությունները

ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար