Խաղաղ բնակչության շրջանում 4 զոհ կա. Արման Թաթոյան

Առաջին պահից սկսած, երբ Ադրբեջանը ռազմաօդային և հրետանային ագրեսիվ միջոցներով սկսեց հարձակման ենթարկել Արցախի Հանրապետությունը, ակնհայտ էր նաև, որ թիրախային հարձակման են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր: Բրիֆինգի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծեց՝ ուսումնասիրությունները ապացուցում են, որ չի դրվում որևէ տարբերակում քաղաքացիական բնակչության կամ ռազմական օբյեկտների միջև: «Դրանով իրական վտանգի տակ են դրվում ողջ բնակչության կյանքը, առողջությունը, և, առհասարակ, կարևոր է նաև արձանագրել, որ այդ հարվածները ակնհայտ նպատակային են և թիրախավորված՝ հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու»:

Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 4 զոհ կա խաղաղ բնակչության շրջանում: «Վտանգված են երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը և առողջությունը: Մահացած մարդկանց թվում են և՛ կին, և՛ երեխա, և՛ տարեց մարդ: Վիրավորների թվում ևս կան կանայք երեխաներ, տարեց մարդիկ»:

Թաթոյանը նաև նշեց, որ այս գործողությունները ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելով կամ առհասարակ դրանք պարալիզացնելով: «Խոսքը վերաբերում է կապի միջոցներին, խոսքը վերաբերում է խաղաղ բնակչության տեղաշարժման համար անհրաժեշտ կենսական նշանակության ճանապարհներին և այլն: Այդ հարվածները կրում են համակարգված բնույթ»:

Տպել
240 դիտում

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Փաստաբանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կնպաստի գերիների փոխանակմանը.6 հայ գերիների մասին դիմում է ներկայացվել

Ադրբեջանում օգոստոսի զորավարժությունների ընթացքում թուրք ծառայողները փոխանցել են՝ պատրաստվում են հարձակվել Արցախի վրա

ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը և անկախությունը, որը պետք է հարգվի. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ CNN-ին (տեսանյութ)

Պատերազմում հաղթելու երեք նախապայմանները

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը

Արցախի բնակչության մոտ 60 տոկոսը լքել է իր բնակավայրն ադրբեջանական հարձակումների պատճառով. ԱՀ ՄԻՊ

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին, քննադատել նրան

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում 3 ավտոմեքենա է բախվել

Առողջապահության նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք. մեկ օրում գրանցվել է 23 վիրուսակիր մարդու մահ

ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրենկ Փելոնի

Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի 4 համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ինչպես ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կապվեց հայերի հետ. ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին (տեսանյութ)

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. հրետակոծվել են բնակավայրեր

Վաղ առավոտյան թարմ ապրանք. Ա. Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել առգրավված զինմեքենայից