Վարդենիսի ուղղությունը ի սկզբանե թիրախավորված է եղել․ Արծրուն Հովհաննիսյան

Առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսայական օդային եւ հրթիռային հրետանային հարված, այդ օրը թիրախավորվել էր նաեւ Վարդենիսը:

Այս մասին քիչ առաջ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը փաստացի թիրախավորվել է հենց առաջին րոպեից, եւ սա նորություն չէ:

Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք լայնածավալ գործողությունների հնարավորություն կոնկրետ այս համատեքստում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ բացարձակ ոչ մի բան չի բացառվում: 

Թիրախավորումն ինքնին արդեն պրոցես է: Միեւնույն ժամանակ նա վստահեցրեց, որ մեր զինված ուժերը, լինի Վարդենիսի թե այլ ուղղությամբ, լիովին կազմ ու պատրաստ, մարտունակ են իրենց առջեւ դրված խնդիրները կատարելու համար:

Հարցին՝ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսի վրա ԱԹՍ-ի հարվածից զոհեր եւ վիրավորներ կա՞ն՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացի չկա: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ այս պահին դեռ ուսումնասիրվում են տվյալները, եւ առաջիկայում կլինի ստույգ ինֆորմացիա:

Անդրադառնալով Հովհաննիսյանի գրառմանը, թե Ադրբեջանը պատրաստվում է հերթական հարձակմանը՝ լրագրողներից մեկը հարցրեց, թե ո՞ր ուղղություններով է այն լինելու: Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանք հիմնականում նույն ուղղություններն են՝ Արցախի հյուսիսային եւ հարավային սահմանները, Մերձարաքսյան հովիտը, Թալիշի, Մատաղիսի ուղղությունը: Միեւնույն ժամանակ նա հայտնեց, որ հարձակումներ լինում են նաեւ այլ ուղղություններով, բայց հիմնական ուղղությունները սրանք են:

Հովհաննիսյանն իր խոսքում նաեւ հերքեց մի քանի ապատեղեկատվություն, որ հնչել էին ադրբեջանական կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանը կրկին հայտնել էր բարձրաստիճան զինվորականների կորստի, ինչպես նաեւ՝ Մարտունիի զորամասի ամբողջական ոչնչացման մասին: Հովհաննիսյանը շեշտեց, որ սրանք չեն համապատասխանում իրականությանը եւ որ հայտարարությունն անգամ խոսում է ցածր որակի, մակարդակի գիտելիքների մասին: Նման բան, նրա խոսքով, չի էլ լինում:

«Հասկանալով, որ պարտվում են, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ՝ դրա համար փորձելու են մշտապես իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել: Մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամեմատելի են»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը

Տպել
592 դիտում

Կրակային դիրք, դիտակետեր, շարասյուներ ոչնչացնելու, կրակի տակ վիրավորներին դուրս բերելու համար կպարգևատրվեն զինծառայողներ

Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի և Շուշիի մի շարք ապաստարաններ (լուսանկարներ)

Արցախի ՊԲ-ն հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մարտերում զոհված եւս 11 զինծառայողի անուն

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Փաստաբանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը կնպաստի գերիների փոխանակմանը.6 հայ գերիների մասին դիմում է ներկայացվել

Ադրբեջանում օգոստոսի զորավարժությունների ընթացքում թուրք ծառայողները փոխանցել են՝ պատրաստվում են հարձակվել Արցախի վրա

ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը և անկախությունը, որը պետք է հարգվի. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ CNN-ին (տեսանյութ)

Պատերազմում հաղթելու երեք նախապայմանները

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների 15 հոգանոց պատվիրակությունը

Արցախի բնակչության մոտ 60 տոկոսը լքել է իր բնակավայրն ադրբեջանական հարձակումների պատճառով. ԱՀ ՄԻՊ

Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին, քննադատել նրան

Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում 3 ավտոմեքենա է բախվել

Առողջապահության նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Մեծ հայրենասեր եւ բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին

Զինծառայողի ծնողի դրդմամբ լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ

Հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք. մեկ օրում գրանցվել է 23 վիրուսակիր մարդու մահ

ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի, որպեսզի ստիպի Ադրբեջանին պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրենկ Փելոնի

Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի 4 համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ․ ԱԻՊԾ

Ինչպես ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը կապվեց հայերի հետ. ադրբեջանական պարզունակ կեղծարարության մասին (տեսանյութ)

Տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. հրետակոծվել են բնակավայրեր