Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին և ծնողներին կոչ է անում չօգտվել Տիկ-Տոկ սոցիալական ցանցից

29/09/2020 schedule12:44

Առաջին պահից սկսված՝ բոլոր ադրբեջանական հարձակումները ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով: Բրիֆինգի ժամանակ այս մասին հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Սեպտեմբերի 27-ից սկսած՝ մեր մոնիթորինգը վկայում է, որ էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքը դարձել է համակարգված, շատ ավելի ուժեղացված, տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, տեսարաններ սոցիալական ցանցերով՝ Ֆեյսբուք, Թվիթեր, Տիկ-տոկ և այլն, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ: Քարոզչություն է գնում բռնության կոչերով, սպանության կոչերով»,- նշեց Թաթոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մասնագետների հետ քննարկում են ունեցել և եկել այն եզրահանգման, որ առավել վտանգավոր է Տիկ-Տոկ կոչվող սոցիալական ցանցը: «Այդ տիրույթում հնարավոր չէ վերահսկել առհասարակ այն նյութերը կամ կոնտենտը, որ ստացվում է: Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներից եկող մեծ ծավալի համակարգված ատելության խոսքը նաև վկայում է այն մասին, որ թիրախավորված են երեխաները, և ակնհայտ է նաև այդ ատելության խոսքը»:

Արման Թաթոյանը թե՛ երեխաներին, թե ծնողներին կոչ արեց բացառել Տիկ-Տոկ սոցիալական ցանցում գտնվելը: «Առհասարակ, բոլոր սոցիալական ցանցերում ցանկացած կասկածելի խումբ, հաղորդագրություն, որ ստացվում են, դրանցից չօգտվել, դրանց ուշադրություն չդարձնել»:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ իրենց դիտարկումը բացահայտել է հայկական անուն ազգանուններով կեղծ էջեր, խմբեր, որտեղից տարածվում են հաղորդագրություններ: «Ընդ որում, իրական հայ օգտատերեր են: Սա նույնպես շատ վտանգավոր երևույթ է, և եթե համադրում ենք նաև ստեղծված էջերը, դրանք էջեր են, որոնք նոր են ստեղծվել կամ, մեր դիտարկմամբ, նոր են գործի դրվել: Սա լրացուցիչ հատկանիշներից է, որ վկայում է դրա համակարգվածության վերաբերյալ»:

ՄԻՊ-ը շեշտեց՝ սեպտեմբերի 27-ից սկսած՝ այս գործողությունները պետք է համակարգային կապի մեջ դիտարկել Ապրիլյան պատերազմի, Հուլիսյան իրադարձությունների հետ: «Այդ դաժանությունների կոչերը նույն տրամաբանությունն են կրում, եթե հարցը դիտարկում ենք անկախ մոնիթորինգի տեսանկյունից: Խնդիրն այն է, որ այդ տեսանյութերում օգտագործվում են դրվագներ, որոնք Ապրիլյան պատերազմին են վերաբերում կամ առհասարակ Հայաստանի կամ Արցախի հետ կապ չունեն»:

Տպել
1346 դիտում

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)