Այս պահին պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք․ Արցախի պետական նախարար

29/09/2020 schedule22:52

Ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությամբ կազմավորվել է օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են Գյուղատնտեսության, էկոմոնիկայի և արտադրական ենթակառուցվածքների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց՝ ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո քաղաքացիական պաշտպանության համակարգը բերվել է բարձր, ապա լրիվ աշխատանքային ռեժիմի։ «Սկսվել են քաղաքացիական պաշտպանության պլանով նախատեսված բոլոր աշխատանքների իրականացումը։ Բոլոր այն բնակավայրերում, որտեղ խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրետակոծության կամ հարձակումների, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում»։

Պետական նախարարը նշեց՝ և՛ պատսպարված, և՛ տարհանված բնակչությունը գտնվում է Կառավարության և աշխատանքային օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում։ «Բոլոր խնդիրները՝ ըստ դրանց առաջացման, հերթականությամբ լուծվում են։ Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերով, իրականացվում է  նաև նյութական այլ աջակցություն»։

Գրիգորի Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ տարհանված բնակչությունը տեղավորվել է Արցախի Հանրապետության այլ բնակավայրերում, այլ շրջաններում։  Հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ «Աշխատանքի, սոցիալական հարցերի և բնակարանային հարցերի նախարարության կողմից  ներկայումս այդ աշխատանքները շարունակվում են։ Պարենային փաթեթները կազմում,  պատրաստում և դրանցով ապահովում է մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք տարհանման ընթացքում նման խնդիրների առաջ են կանգնում»։

Նա նաև նշեց, որ այս պահի դրությամբ այդ փաթեթները պատրաստված են 1500 բնակչի հաշվով, բայց աշխատանքները շարունակվում են և ըստ կարիքների ամբողջությամբ կապահովվեն։

Անդրադառնալով Արցախի Հանրապետության պարենային ապահովման մակարդակին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ ապահովված են բոլոր անհրաժեշտ ապրանքներով։ «Տարբեր ապրանքների դեպքում այդ ծավալները կազմում են մի քանի շաբաթից մինչև ամիսներ, այսինքն՝ որևէ պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ այս պահին չունենք»։

Տպել
871 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին