Հայաստանի նկատմամբ ագրեսիան Կովկասում ու Անդրկովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձ է. Իգոր Չեռնիշենկո

ՌԴ Դաշնային խորհրդի նախկին անդամ, սենատոր Իգոր Չեռնիշենկոն, որի լիազորությունները ավարտվեցին 2019 թվականին, ՀԺ-ի հետ զրույցում գնահատելով Արցախում ստեղծված իրավիճակը՝ համոզմունք հայտնեց, որ հայկական կողմը ոչ մի ցանկություն և ձգտում չունի ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու, և բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմն է նախաձեռնել պատերազմը:

«Կարծում եմ՝ Հայաստանը արցախյան հակամարտությունը դիվանագիտական դաշտից ռազմական հարթություն տեղափոխելու ցանկություն չունի, իսկ այն, որ այս սրացման հետևում կանգնած է Թուրքիան, որը Ադրբեջանին է տրամադրել ռազմամթերք ու վարձկաններ, խոսում է այն մասին, որ իրավիճակը սրում է ադրբեջանական կողմը: Հայաստանի նկատմամբ այդ ագրեսիան Կովկասում ու Անդրկովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձ է: Կարծում եմ, որ իրավիճակի պոզիտիվ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ կդադարեցվեն ռազմական գործողությունները, և դրան պետք է նպաստեն բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանը»:

Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանը կողմերի վրա, որ իրավիճակը հնարավորինս շուտ հասնի հանգուցալուծման, մեր զրուցակիցը փաստեց, որ չի կարծում, թե այս փուլում ճիշտ կլինի, եթե Ռուսաստանը իր կողմից ցուցաբերի որևէ ուժային մասնակցություն:

«Ինչքանով ես եմ տեղյակ, Ռուսաստանում բոլոր մակարդակներով և բոլոր միջանցքներում քննարկվում է ստեղծված իրավիճակը: Հայտարարություն է տարածել ՌԴ Պետդուման՝ կոչ անելով կողմերին վերադառնալ դիվանագիտական դաշտ: Դաշնային Խորհուրդը ևս պատրաստվում է քննարկման: Այս փուլում կարծում եմ՝ բավարար է այդքանը և դեռ կարիք չեմ տեսնում որևէ ուժային կամ ռազմական միջամտության Ռուսաստանի կողմից»:

Հարցին, թե ո՞ր դեպքում հնարավոր կլինի հասնել իրավիճակի հանդարտեցմանը, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ նման ելք հնարավոր է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը կամ հայկական կողմը լուրջ ռազմական առաջխաղացում չիրականացնեն, չգրավեն բնակավայրեր և չհատեն սահմանները: Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցության գործոնին, ապա, ըստ Չեռնիշենկոյի, նա խաղում է իր խաղը և շարունակում այն սցենարը, ինչ փորձում է իրականացնել Սև ծովի, Կիպրոսի և այլ ուղղություններով: Թուրքիան փորձում է խաղարկել իր խաղաքարտերը՝ ցույց տալու համար, որ տարածաշրջանում ունի ազդեցություն:

Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավոր տարբերակը, ըստ մեր զրուցակցի, բարդ գործընթաց կարող է լինել և կապված է մի շարք այլ գործոնների հետ, բայց թե ինչպիսի հետևանք կունենա, դժվար է կանխատեսել:

«Դժվարանում եմ գնահատել այդ հայտարարության ողջ խորությունը: Դե ֆակտո դա հնարավոր է, քաղաքական առումով բարդ գործընթաց է և կապված է Օսեթիայի, Պրիդնեստրովյայի և այլ հարցերի հետ: Չեմ կարող գնահատել, թե դա ինչքանով ուժեղ կաշխատի, քանի որ դե ֆակտո այսօր Հայաստանը արդեն այն հիմնական քաղաքական խաղացողն է, որ կանգնած է Լեռնային Ղարաբաղի շահերի ու անկախության դիրքերում: Կուզենայի ավելացնել, որ ես այս օրերին ամեն րոպե կապի մեջ եմ իմ հայ գործընկերների հետ, և Աստված տա, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունենա»,- եզրափակեց Իգոր Չեռնիշենկոն: 

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
1288 դիտում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 115 մլն դրամ է հատկացրել Երևանի ծնողազուրկ երեխաներին (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է՝ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով

Հայ խորհրդարանականները արգենտինական պատվիրակության հետ խոսել են Ադրբեջանի ոտնձգությունների, Լաչինի փակման մասին

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորակը. կա տուժած

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել Քիշնևի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած համերգին (լուսանկարներ)

Աշտարակ-Օշական ավտոճանապարհին «Տոյոտա»-ն բախվել է ծառերին ու շրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Հանրայինի նոր մասնաշենքի կառուցման հայ-չինական պայմանագիրը վերջնականացվել է

Ադրբեջանական ԶՈՒ-ն Մարտակերտում խախտել է հրադադարի ռեժիմը

Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն

Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ

Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա

Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների

Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ

Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա

Վաղվանից վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին

Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը

19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը

Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել

IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով

Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը

Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ

Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)

ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ

Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ

Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից

Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի

Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն

Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային

Ողբերգական ավտովթար Արագածոտնում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ ու վիրավոր