Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված լրագրողների վիրավորվելու հետ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է

Ուսումնասիրել եմ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Ես որպես ՄԻՊ, երբևէ չեմ մեկնաբանել որևէ պետության գերատեսչության հայտարարություն, բայց քանի որ սա վերաբերում է լրագրողներին, և նաև զինված հարձակումների պայմաններում Արցախում աշխատանքին, հարկ եմ համարում անպայման անդրադառնալ:

Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի բիֆինգի ժամանակ հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու ընդգծել, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից: Կոպիտ խախտվում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել Ադրբեջանի կողմից կատարվող գործողություններից:

«Հայտարարության մեջ, օրինակ նշվում է, թե արտասահմանցի լրագրողներին նպատակաուղղված կերպով վտանգավոր տարածքներ տեղափոխելը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն անտեսում է լրագրողների անվտանգության հետ կապված պարտավորությունները, արտասահմանցի լրագրողներին օգտագործում է ապօրինի քարոզչական նպատակների համար:

Նաև կոչ է արվում և խորհուրդ տրվում արտասահմանցի լրագրողներին Ադրբեջանի և ԼՂՀ շրջակա շրջաններ այցի վերաբերյալ առաջին հերթին ստանալ Ադրբեջանի համաձայնությունը:

Նախ կոնֆլիկտային գոտիներում և զինված հարձակումների վայրերում, լրագրողների աշխատանքը բացարձակ լեգիտիմ է: Հատկապես կարևոր է արտասահմանյան լրագրողների անաչառ աշխատանքը:

Լրագրողների աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում և զինված հարձակումների պայմաններում, ինչպիսին օրինակ սանձազերծված է հիմա Արցախում, նպատակ ունի ի ցույց տալ օբյեկտիվ իրականությունը, ի ցույց դնել իրավիճակն ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կատարվող իրադարձությունների վրա: 

Այս պահին խոսքը գնում է արտասահմանյան անկախ լրագրողների մասին, որոնք վիրավորումներ ստացան այսօր: Նրանք ոչ թե ՀՀ պետական մարմինների, ոչ թե Ֆրանսիայի պետական մարմինների աշխատակիցներ են, այլ՝ անկախ լրագրողներ են:

Լրագրողների անվտանգությունը ոչ թե պետք է ապահովվի նրանց այդ վայրեր չթողնելով, այլ հակառակը, լրագրողների իրավունքները միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արդեն իսկ ապահովված է, որովհետև լրագրողը հավասարեցված է քաղաքացիական անձի կարգավիճակին, և հետևաբար լրագորղի մուտքը կոնկրետ վայր կոնկրետ գոտի, արդեն ավտոմատ հիմք է, որպեսզի ապահովվի լրագրողի անվտանգ աշխատանքն այդ վայրում:

Մենք ուսումնասիրել ենք, և Ադրբեջանի լրատվամիջոցներից տեղյակ եմ նաև, որ Ադրբեջանում միջազգային լրագրողներին թույլ չի տրվում աշխատել: Սա է հենց խախտումը, որ միջազգային լրագրողները հնարավորություն չեն ունենում այցելել այդ վայրեր:

Իսկ, օրինակ, եթե Արցախը թույլատրում է իրականացնել լուսաբանումներ, ակնհայտ չէ, որ մենք ենք առաջին հերթին շահագրգռված, որ իրադրությունը լուսաբանվի միջազգայնորեն:

Դրանից բացի, ուզում եմ հատուկ նշել, որ կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է, առավելևս այս պայմաններում, մենք հատուկ ուսումնասիրել ենք, լրագրողները եղել են  հատուկ տարբերանշանով, գրված PRESS, դրանից բացի եղել են ոչ զինվորական, այլ քաղաքացիական մեքենաներով: Ավելին, Մարտունիում զինված հարձակումը տեղի էր ունեցել քաղաքապետարանի շենքի վրա, որտեղ գտնվել են լրագրողներն ու վիրավորվել:

Ցանկացած կասկածելի իրավիճակում կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է, և լրագրողն ունի քաղաքացիական պաշտպանության հատուկ երաշխիք:

Ես ունեմ ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից ինձ ուղղված պաշտոնական նամակ, որտեղ ուղիղ գրված է, որ լրագրողի աշխատանքը Արցախում կրում է լեգիտիմ բնույթ: Ավելին, այն նպատակ ունի ավելացնել մարդու իրավունքի պաշտպանության երաշխիքները:

Ընդ որում լրագրողի աշխատանքը հատկապես կարևոր է կոնֆիլկտային գոտում, քանի որ այդտեղ հատկապես խոցելի են մարդու իրավունքները»,-հայտարարեց Թաթոյանը:

Տպել
1579 դիտում

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան