Երևան
16 °C
Le Monde պարբերականի թղթակիցների՝ Արցախից Հայաստան տեղափոխման աշխատանքներն ընթացքի մեջ են. աշխատանքներն իրականացվում են Արցախի կողմի հետ միասին. «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով. «Le Monde պարբերականի երկու աշխատակիցների վիճակն էլ կայուն է, և տեղափոխվում են Հայաստան»:
Հարցին, թե կա՞ պայմանավորություն, թե նրանք երբ Երևանից կմեկնեն Ֆրանսիա, Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Ֆրանսիական կողմը ցանկանում է իրենց տեղափոխել Ֆրանսիա, սակայն այդ մասին խոսելը վաղ է»: Ըստ նրա՝ Երևանից մեկնելու մասին քննարկումներ կունենան այստեղ վիրավորների առողջական վիճակը գնահատելուց հետո:
Հիշեցնենք, որ Le Monde պարբերականի երկու թղթակից երեկ վիրավորում է ստացել Արցախում՝ Մարտունի քաղաքում: Նրանք Ֆրանսիայի քաղաքացի են և Արցախում էին մարտական գործողությունները լուսաբանելու համար: Լրագրողները վիրավորում են ստացել իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս: Ինչպես նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, ադրբեջանական բանակը հատուկ թիրախավորել է լրագրողների խումբը և ռմբակոծել, և հենց դրա հետեւանքով են ֆրանսիացի և հայ լրագրողները վիրավորվել:
Ինչպես «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան տեղեկացրել է Արցախի Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը, ֆրանսիացի վիրավորներից մեկը վիրահատվել էր Մարտունու հիվանդանոցում, տեղափոխվել Ստեփանակերտ, երկրորդը վիրահատվել էր Ստեփանակերտի հիվանդանոցում, կատարվել էին անհրաժեշտ հետազոտությունները՝ նախապատրաստվելով ռեանոմոբիլով Հայաստան տեղափոխել:
Վիրավորներից մեկի վիճակը գնահատվել է ծանր. նա ունեցել է համակցված վնասվածքներ՝ ձեռքի, որովայնի, ոտքի, իրանի: Կատարվել են բոլոր վիրահատությունները: Մյուս վիրավորի վիճակը գնահատվել է միջին ծանրության: «Նախնական տվյալներով՝ չեն եղել կյանքին սպառնացող գործոններ: Նա ստացել էր ձախ ազդրի բեկորային վնասվածք՝ մեծ օջախով, «մկանները բռթած»»,- ասել էր Օհանջանյանը:
Ի դեպ, վիրավորված հայ լրագրողները ևս երկուսն էին՝ 24news-ի թղթակիցը և «Արմենիա» հեռուստատեսության օպերատորը: Ուշ երեկոյան նրանք հաղորդել էին՝ լավ ենք:
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
© 2024 Հայկական ժամանակ