Տղերք, հայրենիքն այսօր ունի ձեր կարիքը. վարչապետը կոչ է անում զինվորագրվել վերջին մեկ տարում զորացրվածներին (տեսանյութ)

05/10/2020 schedule17:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մարտակոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրված զինվորներին, որ նրանք ներկայանան կենտրոնական հավաքակայան:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է դիմում հենց վերջին 1 տարվա ընթացքում զորացրվածներին: «Մեր օրենսդրությամբ վերջին 1 տարվա ընթացքում զորացրվածները ենթակա չեն զորակոչի: Չգիտեմ՝ օրենքն ինչու է այդպես գրվել: Խնդիրն այն է, որ վերջին մեկ տարում զորացրված մեր զինվորները ամենամարտունակ մոբիլիզացիոն ռեսուրսն են, և խնդիրն այն է, որ հայրենիքը այսօր ունի այդ մարդկանց կարիքը»:

Վարչապետը ընդգծեց՝ այսօր խնդիր կա հայ ժողովրդին պաշտպանել նոր ցեղասպանությունից: «Տղե՛րք, հայրենիքը այսօր ունի ձեր կարիքը: Ես արդեն ասել եմ, որ սա մի նոր Սարդարապատ է, ես արդեն ասել եմ, որ սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ սա Հայոց ցեղասպանությունը շարունակելու փորձ է, և այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք ցեղասպանությունից՝ բառի բուն իմաստով: Եթե մենք ոտքի չկանգնենք, մենք բոլորովս ենթարկվելու ենք ցեղասպանության: Սա ասում եմ պատասխանատու և ասում եմ, որ Հայաստանի քաղաքացին այսօր Դեր Զորի ճամփորդը չէ, Հայաստանի քաղաքացին պիտի կարողանա պաշտպանել իրեն» :

Վարչապետը նշեց, որ կա նաև անվտանգության խնդիր. «Հիմա ես հրապարակային եմ խոսում, և հակառակորդը նույնպես տեսնում է դա: Իհարկե, դա որոշակի կազմակերպչական աշխատանքներ է պահանջում, բայց կկազմակերպեն, որ այդտեղ մեծ կուտատկումներ չլինեն: Կոչ եմ անում, որ տղաները Կենտրոնական հավաքակայան ներկայանան առանց մեծ կուտակումների: Հավաքակայանը, գիտեք, Չարբախում է գտնվում: Ովքեր պահպանել են զինվորական հագուստները, թող ներկայանան զինվորական համազգեստներով, իհարկե, նաև անհրաժեշտ փաստաթղթերով»:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց այն մարդկանց, որոնք ունեն հագուստ, զինվորական բաճկոն, զրահաբաճկոն, սաղավարտ, նույնպես հավաքել և ներկայացնել զինվորական հավաքակայան:

Վարչապետը նկատեց՝ Հայաստանում այսօր այսպիսի 10.000 տղա կա, և եթե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը: «Խոսքը մարտական հերթապահության մասին չէ, խոսքը կենաց-մահու կռվի մասին է: Եվ ես հավատում եմ, որ մենք կկարողանանք այդ կենաց-մահու կռիվը տալ, ապահովել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հաղթանակը: Հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորվդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- եզրափակեց նա:

Տպել
1662 դիտում

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել