Ակնհայտ է էթնիկ զտման և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու նպատակը. Արման Թաթոյան

05/10/2020 schedule23:01

Պետք է ցույց տալ ադրբեջանական հարձակումների, դրա հիմքում ընկած քաղաքականության նենգ բնույթը, որովհետև դա արդեն հետապնդում է ակնհայտ էթնիկ զտումների նպատակը, և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ճեպազրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց։

Նա վերահաստատեց՝ Ադրբեջանը ակնհայտորեն թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ փորձելով քաղաքացիական անձանց հնարավորինս մեծ վնաս պատճառել։ «Օրինակ Գեղարքունիքի մարզի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարվածները հիմնականում իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ վստահաբար գտնվում են տանը, իսկ հիմնական դեպքերում՝ քնած։ Դրանից բացի՝ առանձազրույցները, բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ԱԹՍ-ներով հարձակումները Հայաստանի դեպքում, օրինակ, իրականացվում են այն քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, որտեղ կան մարդկային կուտակումներ կամ մարդաշատ են, օրինակ կարող է լինել մի քանի մեքենաներ, ավտոբուս, բնակելի տներ և այլն»։

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձավ նաև արգելված զինատեսկաներին, որոնք Ադրբեջանը կիրառել է քաղաքացիական բնակչության դեմ։ «Սեպտեմբերի 27-ին, 28-ին, հետագայում արդեն հոկտեմբերի 2-ից մինչև այսօր ներառյալ իրականացվում են հարձակումներ LAR-160 և «Սմերչ» համազարկային կրակի հրթիռներով, և դրանք միջազգային մարդասիրական իրավունքում արգելված զինատեսակներ են»:

Նա ընդգծեց՝ կասետային զինատեսակներ կիրառելիս հնարավոր չէ տարբերակել քաղաքացիական բնակիչներին զինվորական օբյեկտներից, հետևաբար այդ զինատեսակները արգելված են։ «Օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ կանխատեսել, հնարավոր չէ ուղղորդել հարվածը զինվորական ռազմական օբյեկտից, և ակնհայտ է, որ այդ զինատեսակները կիրառվում են լայնորեն նաև Արցախում, և դրա մասին վկայում են այն ապացույցները, որ մենք նաև ձեռք ենք բերել։ Դրանք նաև ուղարկելու ենք համապատասխան միջազգային կառույցներին»։

Արման Թաթոյանը նաև նշեց, որ այդ զինատեսակներով խիտ բնակեցված քաղաքներն են թիրախավորվել, ինչպես, օրինակ, Ստեփանակերտը և Հադրութը։ «Վնասը, որ պատճառվում է, խեղումները, որ կարող են պատճառվել մարդուն, հնարավոր չէ առհասարակ կանխարգելել։ Եթե օրինակ վերցնում ենք այն թիրախային հարձակումները, որոնք իրականացվել են լրագրողների նկատմամբ, հատկապես միջազգային լրագրողների, ակնհայտ է, որ դարձյալ որևէ տարբերակման մասին այստեղ խոսք լինել չի կարող»։

ՄԻՊ-ը խոսեց նաև Ադրբեջանում վարձկանների առկայության մասին՝ նշելով, որ վարձակններին օգտագործելը համարվում է հանցագործություն։ «ՄԱԿ-ի բանաձևերի համապատասխան դրանք կատարած անձինք պետք է ենթակա լինեն քրեական պատասխանատվության։ Օրինակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևով հատուկ ամրագրված է հենց այդ վարձկանների օգտագործման արգելքը այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով, և առհասարակ դրանք համարվում են սպառնալիք խաղաղությանը, անվտանգությանը և մարդու իրավունքներին»։

Թաթոյանը նշեց՝ պատասխանատվությունը չի կարող այս պարագայում դրվել ոչ Հայաստանի ոչ Արցախի վրա, ինչպես պնդում են Ադրբեջանի պետական մարմինները։ «Հարձակումները չեն իրականացնում ոչ Հայաստանի Զինված ուժերը, ոչ էլ Արցախի Զինված ուժերը»։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծեց, որ միջազգային կամակերպությունների դերը այստեղ մեծ է։ «Նրանք պետք է այստեղ գործադրեն կոնկրետ գործողություններ։ Այս իրավիճակը այն չէ, որ բաժակաճառերի նմանվող կոնֆերանսների ժամանակ ելույթների հետ շփոթելով փորձենք կոչեր անել և դադարեցնել այս կամ այն գորոծողությունը, այստեղ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, կոնկրետ քայլեր, որովհետև այլևս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ նման երևույթները կանխել, սրանք արդեն խորքային՝ հումանիտար աղետի հանգեցնող հետևանքներ կարող են առաջացնել և արդեն առաջացնում են»։

Տպել
889 դիտում

Ռուսաստանում նոր ահաբեկչություն է կանխվել

Կան բոլոր նախադրյալները Իրանի հետ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար․ ԲՏԱ նախարարն ընդունել է Սոբհանիին

Եթե անգամ ԵՄ-ն հետախուզական տվյալներ է հավաքում, ՌԴ-ին դա չպետք է հուզի, հերիք է քիթը խոթի մեր գործերի մեջ. Միսկարյան

Անհայտ անձը գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

Գայանե Խաչատրյանն ընտրվել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Մոլդովային․ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Աշխատել ու գերեզման գնալ չի կարելի, նոր ննջեցյալ ունեցողները պետք է ձուն ներկեն. ինչ է կարելի անել Զատկին, ինչ՝ ոչ

Կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա․ որտեղ է այն գործելու (լուսանկարներ, տեսանյութ)

16-ամյա տղաների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ անչափահասներից մեկը հիվանդանոցում է

Սուպերմարկետի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է

Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. «Ազատություն»

Կալանավորվել է Crocus City Hall-ի ահաբեկչության գործով անցնող 9-րդ մեղադրյալը

Լոնդոնում ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ ՊՆ ընթացիկ ծրագրերը․ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

«BMW X6»-ը պոկված անվահեծանով մոտ 100 մետր առաջ է ընթացել․ շղթայական ավտովթար 4 մեքենայի մասնակցությամբ

Ֆրանսիական «KM Global Activity»-ի տնօրենը հետաքրքվել է, թե Հայաստանում որ ոլորտներում է հնարավոր ներդրումներ կատարել

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Ադրբեջանում կարծում են, թե ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համաժողովը կարող է ՀՀ-ին «դրդել նոր «սադրանքների»

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ