Զենքի լեզվո՞վ եք ուզում խոսել, ինքնաթիռներո՞վ եք ուզում խոսել, այդ լեզվով էլ մենք կխոսենք ձեզ հետ. Արթուր Թովմասյան

06/10/2020 schedule12:18

Մենք չենք աղերսելու, չենք խնդրելու հրադադար. այսօր Արցախի միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Պատերազմը սկսել են Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները, պատերազմը վարում են արդեն Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանությունները: Կարծում եմ, որ մեր հարևան, մեր բարեկամ գերտերություններն արդեն գիտակցում են, որ սա Արցախի հիմնախնդրի հարց չէ: Անդրկովկաս քիթը ուզում է խոթել Էրդողանը, և կարծում եմ՝ մեր բարեկամ գերտերությունները հստակ գիտակցում են դա: Սա Հայաստանի ու Արցախի ժողովրդի պատերազմը չէ: Եվ կարծում եմ՝ գերտերություններն արդեն մտահոգված են իրենց շահերով, քանի որ կորցնելով այս տարածաշրջանում հայկական աշխարհը՝ կորցնելու են իրենց ազդեցությունն Անդրկովկասում: Մեծ Թուրանի ծրագիրն է դրված Թուրքիայի կողմից»,- ասաց նա:

Արթուր Թովմասյանի համոզմամբ՝ ճնշումներ են լինելու Էրդողանի վրա, պատժամիջոցներ, որ ճիշտ կլիներ՝ արդեն կիրառված լինեին. «Եթե մարդ հեռախոսով ասում է՝ ես չեմ ուզում գնալ բանակցությունների, պատերազմով եմ այս հիմնախնդիրը լուծելու: Եթե մարդ իր մեջ ուժ է գտնում և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներին հայտարարում, թե դուք երեսուն տարի անգործության էիք մատնվել, և երբ նա հայտարարում է, թե այս պատերազմը սկսել են հայերը, սա ցինիկ, հոգեկան հիվանդ մարդու՝ նախագահի հայտարարություններ են»:

Արցախի Աժ նախագահը կրկին հիշեցրեց, որ պատերազմն ունի իր գրված ու չգրված օրենքները, և ամեն ինչ պետք է արվի պատերազմի օրենքներին համապատասխան. «Բայց դուք գիտեք,- ասաց նա,- որ դա այդպես չէ. այսօր անհնար է դիակների փոխանակում կազմակերպել, որովհետև եթե տանեն ադրբեջանական կողմի դիակները, որ գտնվում են մեր կամ չեզոք տարածքներում, կտեսնեն, որ ավելի շատ դիակներ կան ազգային փոքրամասնություններից՝ թալիշներից, լեզգիներից կամ էլ Սիրիայից»: Նրա խոսքով՝ այս հարցը շուտով կկարգավորվի, և շատ բան ակներև կդառնա:

Իսկ առավել կործանարար զինատեսակների դիմելու առումով, ըստ Արթուր Թովմասյանի, թերևս պահը հասունանում է. «Պատերազմը շարունակվում է. զենքի լեզվո՞վ եք ուզում խոսել, ինքնաթիռներո՞վ եք ուզում խոսել, այդ լեզվով էլ մենք կխոսենք ձեզ հետ»:

Հայկական կողմը, սակայն, երբեք չի բացառում բանակցությունների վերադառնալու հնարավորությունը. «Բայց եթե ցանկություն լինի վերադառնալ բանակցությունների, կարծում եմ՝ պետք է վերականգնված լինի Բուդապեշտի գագաթնաժողովից հետո դրությունը, երբ որպես բանակցող կողմ՝ բանակցություններին մասնակցում էին Արցախի իշխանությունները: Միայն մենք իրավունք ունենք որոշելու մեր ճակատագիրը»,- իր խոսքն ամփոփեց Արթուր Թովմասյանը:

Տպել
2687 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին