Ադրբեջանի հարցերը լուծված են, եւ այդ հարցերը զարմանալիորեն լուծել է Թուրքիան. մենք գործ ունենք Թուրքիայի հետ. պատգամավոր

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում էր Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ, պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեսպանի հետ քննարկել են բոլոր այն հարցերը, որ այսօր քննարկվում են հասարակության շրջանակներում, քաղաքական շրջանակներում, միջազգային տարբեր կառույցներում:

«Գլխավոր մեսիջն այն էր, որ Թուրքիայի գործողությունները պետք է դատապարտվեն: Չի կարելի աներկբայորեն հավասարության նշան դնել կողմերի միջեւ, կոչ անել: Եթե նույնիսկ կոչ է արվում, արդեն պետք է երեք կողմի արվի, իսկ կոչից հետո պետք է դատապարտվեն մեղավորները»,- ասաց Եղոյանը:

Ըստ նրա՝ դեսպանին ասել են նաեւ, որ եթե չկանգնեցվեն Թուրքիայի գործողությունները, սա կարող է դառնալ մայրցամաքային կոնֆլիկտ, եթե ոչ համաշխարհային:

Խոսելով ԵՄ դեսպանի արձագանքի եւ ԵՄ անդամ երկրների քայլերի մասին՝ Եղոյանը մատնանշեց Ֆրանսիայի արձագանքը. 

«Դուք տեսել եք Ֆրանսիայի արձագանքը, ընդհուպ նախագահի մակարդակով, դա քա՞յլ է, թե՞ քայլ չէ, մեղադրել Թուրքիային ջիհադիստներ բերելու մեջ, դա քա՞յլ է, թե՞ քայլ չէ, իմ կարծիքով՝ դա շատ մեծ քայլ է»,- շարունակեց նա՝ հիշեցնելով, որ որոշ ԵՄ անդամ երկրներ արդեն հայտարարել են նաեւ, որ հրաժարվում են Թուրքիային զենքի վաճառել: 

Անդրադառնալով Թուրքիային պատժելու հնարավորություններին՝ Եղոյանը շեշտեց. «Մենք հիմա գտնվում ենք ռազմական գործողությունների ակտիվ փուլում, մենք ռազմական գործողությունների ավարտից եւ մեր հաղթանակից հետո ունենալու ենք լրիվ այլ իրավիճակ, թե ինչպիսի այլ իրավիճակ, ես մանրակրկիտ չեմ կարող ասել այս պահին: Բայց մի բան ակնհայտ է, որ այսօր Եվրոպական երկրները, ամբողջ աշխարհը գիտակցում են, որ սա տարածքային վեճ չէ, սա վերածվել է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մի ճակատի»:

Ընդ որում, ըստ նրա, Թուրքիան գործում է բոլոր ճակատներով՝ Սիրիա, Կիպրոս, Լիբիա եւ այլն:

«Այսօր մենք գործ ունենք ոչ թե Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հարցերը լուծված են, եւ այդ հարցերը զարմանալիորեն լուծել է Թուրքիան: Ըստ էության՝ Ադրբեջանը չունի այն սուվերենությունը, որ ուներ 10 օր առաջ: Հիմա մենք գործ ունենք Թուրքիայի եւ իր կողմից ֆինանսավորվող վարձկան ահաբեկիչների հետ, իսկ սա գլոբալ խնդիր է, եւ այն լուծվում է ավելի երկար ժամանակում»,- ասաց Եղոյանը:

Անդրադառնալով դիվանագիտական ջանքերի բավարար լինելուն՝ պատգամավորը նկատեց. 

«Ժամը 3-ն է, եւ կարող ենք ասել, որ հարաբերական անդորր է: Հիմա ինչո՞ւ չեք կարծում, որ սա նաեւ այս դիվանագիտական խողովակներով աշխատանքի արդյունքն է: Այսինքն՝ ակնհայտ է, չէ՞, որ ամբողջ աշխարհը դատապարտում է Թուրքիայի եւ ջիհադիստների ներգրավումը այս կոնֆլիկտում»:

Եզրափակելով ԵՄ դեսպանի հետ հանդիպումից ակնկալիքները՝ Եղոյանն ասաց, որ պետք է սպասել եւ տեսնել, թե այս աշխատանքների արդյունքում ինչ դիրքորոշում կընդունեն ԵՄ ինստիտուտները:

Եղոյանը տեղեկացրեց, որ այսօր խոսակցություն ունի նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի եվրոպական կողմի համանախագահ Մարինա Կալյուրանդի հետ, իսկ վաղը Եվրապառլամենտում կայանալու է լիագումար նիստ՝ նվիրված Ղարաբաղի հարցին:

Տպել
2453 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին