Արցախին հարվածել են իսրայելական արտադրության կասետային ռումբերով. ինչ է այն եւ ինչու է արգելված

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրվող հակամարտության մեջ հայտնված քաղաքացիական անձանց պաշտպանությունը պետք է առաջնահերթ համարվի: Այս մասին  այսօր հայտարարել է Amnesty International  իրավապաշտպան կազմակերպությունը՝ հաստատելով, որ տարածաշրջանում արգելված կասետային ռումբեր են կիրառվել Ադրբեջանի կողմից:

Հանգստյան օրերին արցախյան եւ հայաստանյան իշխանությունները հրապարակել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքում կասետային զինամթերքի օգտագործումը հավաստող կադրեր:  Նաեւ արդեն օրեր շարունակ հաղորդվում են քաղաքացիական զոհերի մասին Ստեփանակերտում եւ Շուշի քաղաքում ադրբեջանական կողմից իրականացված գնդակոծությունների հետեւանքով:

 Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման փորձագետները կարողացել են հետեւել կադրերի տեղակայմանը Ստեփանակերտի բնակելի թաղամասերում  եւ հայտնաբերել ու արձանագրել են իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք, որոնք արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից:

«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելվում է միջազգային մարդասիրական օրենսդրությամբ, ուստի դրանց օգտագործումը, դրանցով քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումը հատկապես վտանգավոր է եւ կհանգեցնի միայն հետագա զոհերի եւ վիրավորների», - ասել է  Դենիս Կրիվոշեեւը՝ Amnesty International- ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի պետի պաշտոնակատարը:

«Կասետային ռումբերն իրենց բնույթով անվրեպ զենք են, եւ դրանց տեղակայումը բնակելի տարածքներում բացարձակ սարսափելի է ու անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն, ոչ թե դիտավորյալ թիրախավորվեն կամ անխոհեմորեն վտանգված լինեն»,-ասված է հայտարարության մեջ: 

Amnesty International- ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը եւ պաշտպանել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների հետևանքներից:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Ադրբեջանը հաղորդել է, թե հայկական ուժերը հարձակվել են երկրի մեծությամբ երկրորդ Գյանջա քաղաքի բնակչության վրա, ինչպես նաեւ այլ քաղաքներում գտնվող քաղաքացիական բնակավայրերի վրա: Մինչդեռ Amnesty International- ի փորձագետները ստուգել են, որ 300 մմ տրամաչափի «Սմերչ» հրթիռային համակարգերը, որոնք, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, օգտագործվել են հայկական ուժերի կողմից, ադրբեջանական կողմի ներկայացրած իբր լուսանկարչական  տեսաաապացույցներով դեռ հնարավոր չէ վերջնական վերլուծել դրա հատուկ թիրախները, ինչպես նաև ՝ արդյո՞ք հրթիռային մարտագլխիկների պարունակությունը կասետային զինամթերք է:

Կասետային ռումբերն  վնասում են քաղաքացիական բնակչությանը անգամ դրանց օգտագործումից տարիներ անց եւ միջազգային տարբեր ակտերով արգելվում է դրա կիրառումն ավելի քան 100 պետությունների կողմից պաշտպանված պայմանագրով: Amnesty International- ը կոչ է անում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ՝ դառնալ Կասետային զինամթերքի մասին կոնվենցիայի կողմեր:

Կասետային զինամթերքը հարյուրավոր ռումբերով գլխիկներ է ցրում լայն տարածքի վրա: Հաշվարկվում է, որ կասետային ռուբերի 5-ից 20 տոկոսը չի պայթում: Սակայն չպայթելու դեպքում էլ դրանք սպառնալիք են ներկայացնում քաղաքացիական անձանց համար:

Այս ռումբերի օգտագործումը խախտում է բազմաթիվ կոնվենցիաներ, քանի որ տարիներ շարունակ մարդիկ շփման մեջ են մտնում չպայթած զինամթերքի հետ:

Ուսումնասիրելով, թե ինչ է իրենից ներկայացնում կասետային զինամթերքը, պարզեցինք հետեւյալը. Կասետային ռումբերը ավիացիոն ռմբակոծիչ սպառազինության տեսակ են՝  բարակ պատեր ունեցող ավիառումբի տեսքով, լիցքավորված տարբեր նշանակության կասետային մարտական տարրերով (ավիացիոն ականներով կամ փոքր ռումբերով՝ հակատանկային, հրկիզող եւ այլն) մինչև 10 կգ զանգվածով: Մեկ կասետի մեջ կարող է տեղակայվել ավելի քան 100 ական (ռումբեր):

Ավիացիոն ռումբային կասետները կարող են լինել կառավարվող ու անկառավարելի, նետվող ու չնետվող:

Նետվող կասետային ռումբերում դրանք նետվում են դուրս հանված կամ պոկվող լիցքով, բռնկվող (դետոնացվող) հեռակառավարվող պայթուցիչով որոշակի բարձրության վրա, թիրախից վերեւ, չնետվող կասետային ռումբերում կրակում են պիրոփամփուշտով:

Մարտական տարրերով հագեցած կասետները կրում են բազմաթիրախային անվանումներ:

2008 թվականի մայիսի 19-30-ը Դուբլինում մի շարք երկրների կողմից հավանության է արժանացել Կասետային զինամթերքի կոնվենցիան (Convention on Cluster Munitions), որն արգելում է կասետային ռումբերի կիրառումը բնակավայրերում, բնակեցված տարածքներում։ Փաստաթուղթը ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերի 3-ին 93 պետությունների կողմից։ Մինչ այժմ այն ստորագրել են 108 պետություն։ 2010 թվականի օգոստոսի 1-ից Կոնվենցիան ուժի մեջ է մտել:

Սակայն կասետային զինամթերքի խոշորագույն արտադրողները եւ խոշորագույն զինանոցները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, այդ համաձայնագիրը չեն ստորագրել։ Ստորագրումից հրաժարվել են նաև Հնդկաստանը, Բրազիլիան, Հարավային Կորեան, Պակիստանը, Իսրայելը, որոնք կասետային զինամթերքն արդյունավետ զենք են համարում: Հիշեցնենք, ադրբեջանական կասետայինները հենց իսրայելական արտադրության են:

Ավելին, ԱՄՆ-ն 2010 թվականին թարմացրել է կասետային զինամթերքի որոշ տեսակներ:

Միեւնույն ժամանակ, կասետային ռումբերի վրա տարածվում են ընդհանուր սահմանափակումներ, որոնք դրվում են ոչ խտրական գործողության զենքի վրա, մասնավորապես, խիտ բնակեցված շրջաններում դրանց օգտագործումն արգելված է։ Սա սովորական իրավունքի նորմ է, որը պարտադիր է բոլոր պետությունների համար՝ անկախ կասետային զինամթերքի մասին կոնվենցիային նրանց մասնակցությունից, սակայն փաստացի, Ադրբեջանն արհամարում է բոլոր գործող եւ չգործող նորմերն ու կոնվենցիաները:

Տպել
3649 դիտում

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են