Գաղտնի բանակցություններ Ժնեւում. Բաքուն լավ գիտակցում է՝ իր գործելաոճի շարունակումը կբերի Արցախի միջազգային ճանաչմանը

Ղարաբաղյան հակամարտության կողմերին բանակցային սեղան վերադարձնելու նպատակով երեկ Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւում սկսվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Դրանք ընթացան գաղտնիության պայմաններում, չհրապարակվեց նույնիսկ քննարկման անցկացման կոնկրետ վայրը: Կեսգիշերի դրությամբ դեռեւս որեւէ տեղեկություն չկար, թե ինչ է քննարկվել եւ ինչպես է ավարտվել հանդիպումը: Ժնեւյան բանակցությունների մասին հայտնի դարձավ նախօրեին երեկոյան: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարեց, որ հոկտեմբերի 8-ին բանակցություններ կկայանան Ժնեւում, մեկ այլ հանդիպում էլ նախատեսված է Մոսկվայում երկուշաբթի օրը։ «Մենք հուսով ենք, որ դրանց արդյունքում հնարավոր կլինի կողմերի միջեւ բանակցություններ նախաձեռնել։ Պետք է հասկանալ, որ այդ գործընթացը հնարավոր չէ սկսել հրադադարը մերժելով եւ նախապայմաններ առաջ քաշելով։ Նման պարագայում մենք ոչնչի չենք հասնի»,- հայտարարեց լե Դրիանը: ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ երեկ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կհանդիպեն ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարները:

Անջատում՝ հանուն անվտանգության

49 կողմ, 18 ձեռնպահ եւ 2 դեմ ձայներով Ժնեւի քաղաքային խորհուրդը նախօրեին ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու եւ Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձեւը:

Բանաձեւի համահեղինակներն էին Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը եւ խորհրդի մի քանի այլ անդամներ:

«Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու եւ ինքնորոշման իրավունք» վերնագրված բանաձեւում խոսվում էր Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում՝ 1988-ից սկսած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին, հիշատակվում էին նաեւ ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումները, նշվում էր Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում էին քաղաքացիական բնակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ էր արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնեւյան կոնվենցիայի բոլոր դրույթները:

«Ժնեւի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում էր բանաձեւում:

Աննախադեպ. բանաձեւում ներառված այս վերջին նախադասությունը այսպես մեկնաբանեց Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ilur.am կայքում հրապարակված հոդվածում Տեր-Պետրոսյանը ընդգծել էր, որ «անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն» ձեւակերպումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ղարաբաղյան կարգավորման մեթոդաբանության մեջ «անջատում հանուն փրկության» դոկտրինի կիրառման անհրաժեշտության առաջին արձանագրում:

«Այդ դոկտրինի էությունը հետեւյալն է. երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»,- շեշտել է առաջին նախագահը։

Նա ընդգծել է՝ այս դոկտրինի կիրառման պահանջը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել:

Հատկանշական է, որ այս բանաձեւը ընդունվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնեւ այցի նախօրեին: Բայրամովը, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ երեկ մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից վերսկսված լարվածության թեմայով քննարկման:

Քննարկումների նպատակը, ըստ միջազգային մամուլում տեղ գտած վերլուծությունների, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախաձեռնելն էր, ասել է թե, հակամարտող կողմերին բանակցային սեղան վերադարձնելն էր: Թե այս մասով ինչ պատասխան է տվել Բայրամովը, երեկ չհրապարակվեց:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 12-ին Մոսկվա է մեկնելու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նրա խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ նախարարի այցը որոշակի ժամանակ է՝ արդեն պլանավորվում էր՝ չմանրամասնելով այցի բնույթն ու հանդիպումների օրակարգը:

Փոխարենը երեկ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է որոշակի տեղեկություններ հրապարակել: Ըստ նրա՝ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը:

«Հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա... Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, հետեւողականորեն ջանքեր է ներդնում՝ ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը եւ բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ ՌԴ-ն գործողությունների տարբեր մեխանիզմներ է մշակում, այդ թվում՝ մոսկովյան հարթակի՝ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար տրամադրումը՝ Մինսկի խմբի համանախագահությամբ:

Կհամաձայնի՞ Մնացականյանը Բայրամովի հետ հանդիպման՝ սա էլ, թերեւս, կախված է առաջնագծում տիրող իրավիճակից: ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը երեկ ընդգծել էր. «Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»:

Բաքուն այլ ելք չունի, քան դադարեցնել այս գործողությունները, որովհետեւ տեսնում է, որ հակառակ պարագայում այս ամենը կարող է հանգեցնել Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման: ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

Ստորեւ մեր զրույցը.

- Տիկին Հայրապետյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ էր գաղտնի անցկացվում համանախագահների եւ Բայրամովի հանդիպումը: Ի՞նչ սպասելիք կարող է լինել այդ հանդիպումից:

- Գաղտնի պայմանների մասին չեմ կարող ասել, ենթադրվում է, որ հաշվի է առնվում կոնֆիդենցիալությունը, ինչպես նաեւ՝ խնդրի նրբությունը: Իսկ սպասելիքը, կամ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը կրկին սկսի հարգել հրադադարի ռեժիմը եւ դադարեցնի այս ագրեսիան, որ նախաձեռնել է:

- Այսինքն՝ համանախագահները հիմա փորձում են հասնել նրան, որ կրակը դադարեցվի՞: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բայրամովը գնում է այդ հանդիպմանը՝ փորձելու ադրբեջանական կողմի տեսակետը հասցնել հակառակ կողմին:

- Բնականաբար, գնալով բանակցությունների՝ ցանկացած կողմ իր առջեւ իր խնդիրներն է դնում: Համենայն դեպս, կարող եմ ասել, որ այս պահին միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը հետեւյալն է. ակտիվ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, պետք է վերահաստատվի զինադադարի ռեժիմ եւ վերադարձ կատարվի բանակցային սեղան: Սա մի քիչ դժվար է պատկերացնել, քանի որ ադրբեջանական կողմից նման ցանկություններ չեն արտահայտվում: Ընդամենը ժամեր առաջ, երբ մի կողմից Բայրամովը բանակցությունների էր գնում, մյուս կողմից նրանց ՊՆ-ն հայտարարեց, որ շարունակում է ակտիվ ռազմական գործողությունները: Այս պայմաններում դժվար է պատկերացնել բանակցություն, բայց պետք է հաշվի առնել, որ միջազգային ճնշումը գնալով Ադրբեջանի վրա ավելի է ուժեղանում, եւ սա չի կարող անհետեւանք մնալ:

- Այսօրվա հանդիպման արդյունքներով համանախագահներին կհաջողվի՞ երկկողմ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել:

- Դժվարանում եմ ասել՝ որքանով հաջողությամբ կպսակվեն այս ջանքերը, որ ձեռնարկվում են՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը, բայց ամբողջ միջազգային հակամարտությունը դատապարտում է ագրեսիան: Ավելին՝ Ժնեւի քաղաքային խորհրդի այսօրվա որոշումը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ ալիեւների ակտիվների սառեցման հետ կապված, շատ կարեւոր հիմք է տալիս՝ կրկին խոսելու, այսպես կոչված, անջատում՝ հանուն անվտանգության բանաձեւի մասին: Եթե միջազգային հանրությունը ուզում է ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Բաքուն շատ լավ գիտակցում է, որ իր գործելաոճի այս շարունակությունը կբերի Արցախի միջազգային ճանաչմանը: Սա հասկանալով՝ Բաքվում անելանելի վիճակում են. 12 օր տեւած պատերազմից հետո չունենալով որեւէ էական հաջողություն եւ խաբելով սեփական հանրությանը՝ այժմ գնալով հրադադարի պետք է ներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել ռազմաճակատում, իսկ դա կարող է ճակատագրական լինել Ալիեւի վարչախմբի համար, ուստի իրավիճակը հեշտ չէ:

ՀՀ արտգործնախարարի՝ հոկտեմբերի 12-ի այցը ինչի՞ն է ուղղված: Ըստ Ձեզ՝ ի՞նչ օրակարգային հարցեր կարող են քննարկվել Ռուսաստանում:

- Բնականաբար, կրկին խոսվում է հրադադարի մասին: ԵԱՀԿ ՄԽ մի քանի անգամ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով վերադառնալ հրադադարի ռեժիմի, հայկական կողմն ի պատասխան՝ նշել է, որ պատրաստ է հրադադարի, ուղղակի ադրբեջանական կողմի այս պահվածքի պայմաններում հնարավոր չէ հասնել դրան: Որպեսզի հնարավոր լինի վերադառնալ բանակցային սեղան, պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, ինչը այս պահին ադրբեջանական կողմը չի անում: Հասկանալի է, որ այս պատերազմը տարածաշրջանային անկայունության է տանում, եւ բոլոր գործընկերները, առաջին հերթին՝ ռուսական կողմը, հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի կարողանան Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղան:

Տպել
10498 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին