Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թ. անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին. վարչապետը՝ La Republica-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica թերթին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

«Թուրքերի վերադարձը Հարավային Կովկաս նշանակում է մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության վերսկսումը, երբ Օսմանյան կայսրությունը կոտորեց 1,5 միլիոն մարդու», - պնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Թուրքիայի կողմից քաջալերված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան ահաբեկչական պատերազմ է ընդդեմ մի ժողովրդի, որը պայքարում է իր ազատության համար»,- շարունակում է Փաշինյանը:

La Republica - Պարոն վարչապետ, Դուք ռազմաճակատից վերադարձել եք ժամեր առաջ: Ի՞նչ իրավիճակ է այնտեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանցիներն անխտիր ռմբակոծում են քաղաքներն ու գյուղերը՝ հարվածելով հատկապես քաղաքացիական բնակչությանը, որը ստիպված է լքել տները՝ պատսպարվելով ապաստարաններում: Ռազմաճակատում մինչդեռ ինտենսիվ մարտեր են, սակայն հայերը դիմադրում են, և կարող եմ ասել, որ Ադրբեջանի բանակը ոչ մի ռազմավարական հաջողություն չունի:

La Republica - Հաստատո՞ւմ եք Անկարայի ուղիղ ներգրավվածությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ, որ դա արդեն ապացուցված փաստ է, և սա հիմնավորելու համար պետք է պարզապես նայել ուղղակի հրապարակային հայտարարությունները: Էլ չեմ ասում, որ «Նյու Յորք Թայմսը» երեկ հրապարակեց թուրքական F-16 ինքնաթիռների առկայությունը Գյանջայի օդանավակայանում: Մենք ահազանգում էինք այս ընթացքում, որ թուրքական F-16-երը ներգրավված են ռազմական գործողությունների մեջ, և դա հերքվում էր, բայց, ի վերջո, փաստացի ապացուցվեց: Եվ նաև շատ կարևոր է արձանագրել այն հրապարակային հայտարարությունները, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն անում են և արել են: Ես մի օրինակ նշեմ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները և արտգործնախարարը հայտարարություն են անում, որ պետք է անհապաղ կրակի դադարեցում տեղի ունենա, Թուրքիան հայտարարում է՝ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ մյուս կողմից հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի կողքին է թե՛ դիվանագիտական դաշտում, թե՛ ռազմաճակատում:

La Republica - Ի՞նչ կասեք ճակատում գտնվող սիրիացի ահաբեկիչներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսուհետ միջազգայնորեն ճանաչված է, որ Թուրքիան ադրբեջանցիներին օգնելու համար ջիհադիստներ է բերել Սիրիայից: Այս պատճառով է, որ մարտեր են ընթանում նաև ահաբեկչության դեմ, մի ռազմաճակատի երկայնքով, որտեղ քաղաքակրթությանը հակազդում է բարբարոսությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն Անկարայի էքսպանսիոնիզմի վերջին խոչընդոտներն են, և եթե միջազգային հանրությունը շուտափույթ չմիջամտի, շուտով կտեսնի թուրքերին Վիեննայի դռների առջև, ինչպես եղավ 17-րդ դարում օսմանցիների հետ:

La Republica - Ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից: -

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ և առաջ, ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, ում զորքերը մեկ ամիս թուրքական զորքերի հետ վարժանքներ են անցկացրել: Պետք է գիտակցել այն վտանգը, որ ներկայացնում են ջիհադիստները, որոնք գտնվում են ռազմական գոտում: Եվ պետք է արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է ցեղասպանության սպառնալիքի ներքո, ուuտի այս սպառնալիքը կանգնեցնելու տարբերակը միջազգային հանրության և եվրոպական երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է:

La Repubblical - Արդյո՞ք Մոսկվան կմիջամտի առաջիկայում, այսպես ասենք, եթե Հայաստանը միջնորդի։ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք պարոն Պուտինից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը որոշակի անվտանգային պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ, որոնք պետք է գործեն որոշակի պայմաններում և որոշակի հանգամանքներում: Եվ համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում ես համոզված եմ, որ Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորություններն անվտանգային Հայաստանի նկատմամբ կկատարի: Ուզում եմ նշել նաև, որ Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ ֆորմատն է, որի շրջանակում տեղի են ունենում Ղարաբաղի հարցի բանակցությունները: Եվ սա նույնպես պետք է հաշվի առնել: Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես երեկ հայտարարեց, որ Ռուսաստանն իր ունեցած անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի նման անհրաժեշտություն ծագելու պարագայում:
La Republica - Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը նույն ազգը չե՞ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք էթնիկ առումով նույն ժողովուրդն ենք՝ ոչ մի տարբերություն չկա: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում ենք նույն կրոնը: Այսինքն՝ ոչ մի տարբերություն չկա Հայաստանում ապրող հայերի և Ղարաբաղում ապրող հայերի միջև:

La Republica - Լեռնային Ղարաբաղը գրեթե 30 տարի է, ինչ անկախ է: Ինչո՞ւ աշխարհում որևէ պետություն, Հայաստանը ներառյալ, այն չի ճանաչում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանի պարագան ուրիշ է: Իհարկե, մենք քննարկում ենք այդ հնարավորությունը, բայց Հայաստանի ճանաչման պարագան միջազգային առումով շատ բան չի փոխի, որովհետև մենք դե ֆակտո ճանաչել ենք և հարաբերություններ ունենք: Միջազգային առումով և կոնֆլիկտի կարգավորման առումով այլ երկրների ճանաչումն է, որ կփոխի իրավիճակը: Սա է պատճառը, որ ես կարծում եմ՝ այս իրավիճակում այս ահաբեկչական գրոհը կանգնեցնելու ամենա էֆեկտիվ դիվանագիտական միջոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է, անկախության ճանաչումն է միջազգային հանրության կողմից:

La Republica - Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին:

La Republica – Չպետք է հեշտ լինի Ձեզ նման պացիֆիստի համար պատերազմական գոտի գնալ սաղավարտով և համազգեստով, քանի որ ասում եք, որ ներշնչվել եք Գանդիով, Մարտին Լյութեր Քինգով, Մանդելայով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Երբ կա ահաբեկչական հարձակում, ստիպված ես արձագանքել, և այսօր Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանեն կյանքի իրենց իրավունքը: Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն՝ երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ, փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել:

La Republica - Այս պատերազմը Ձեզ՝ որպես անհատի է ներքաշել նաև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո, քանի որ որդիս, որը 20 տարեկան է, նոր մեկնել է ռազմաճակատ՝ որպես կամավոր:

Տպել
1626 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում