Փուչիկներով, մուլտ հերոսներով կամ հատուկ մեքենայով․ ԱԻՆ-ի մասնագետներն արցախցի երեխաներին այցելում են նաեւ այսպես

Այս օրերին պատերազմի պատճառով Արցախից Հայաստան եկած ընտանիքներին այցելում եւ աջակցություն են ցուցաբերում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները։

Եթե պետք է, 911-ը կարող է նաեւ փուչիկերով, մուլտ հերոսների հետ միասին հյուր գնալ երեխաներին, հատկապես եթե ծնունդ կա։

Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի պետ Արեւիկ Երիցյանի խոսքով՝ ամեն ընտանիքի յուրովի մոտեցում է ցուցաբերվում։ Մի շարք ընտանիքներ այստեղ այժմ իրենց հարազատների հետ են բնակվում։ Մասնագետներն այդ պատճառով երբեմն մի ամբողջ օր մեկ վայրում են աշխատում, երբեմն էլ մեկ օրվա մեջ մի քանի տեղ գնում։

Հոգեբանական սեանսներն իրականացվում են ժամականավոր կացարաններում կամ հոգեբանական աջակցության բաժնի արագ արձագանքման մեքենայում, որը հատուկ սարքավորումներով է համալրված: Կիրառված սարքավորումները նպաստում են մարդկանց մոտ հուզական լիցքաթափմանը եւ տագնապի մակարդակի իջեցմանը:

Արեւիկ Երիցյանը պատմեց, որ նախապես ճշտում են իրենց օգնության կարիքն ունեցող մարդկանց քանակը, իսկ երբ հասնում են տեղ, հասկանում են՝ հստակ ինչ պետք է արվի։ Դիմող ընտանիքներն էլ այս օրերին շատ են։ 

Մասնագետների մի որոշ խումբ երեխաների հետ առանձին աշխատանք է տանում, մեկ այլ խումբ աշխատում է մեծահասակների հետ։

Գործընթացը հաճախ մեկ անգամով չի ավարտվում, տեղում հասկանում են՝ ով լրացուցից սեանսի կարիք ունի, վերցնում են համապատասխան տվյալները՝ նրանց հետ լրացուցիչ հանդիպելու համար։ Իրենց միացել են նաեւ կամավոր հոգեբանները, որոնց նախապես հավաքագրել են։

«Կամավոր հոգեբանները շատ պատրաստված մասնագետներ են, օպերատիվորեն ենք արձագանքում։ Մի քիչ արդեն անհամեստություն կլինի, որ ես ասեմ, դա իրենք կասեն (նկատի ունի այն մարդիկ, որոնց աջակցում են), որ երբ իրենց այցելու ենք, գոհ ու շնորհակալ են լինում»,- նշեց նա։

Վերջերս մասնագիտական խումբը լրացուցիչ սեանսի համար այցելել է այն վայր, որտեղ մեկ անգամ էլ էր եղել։ Այդ օրը երկու երեխայի ծնունդ է եղել, եւ աշխատակիցները, դատարկաձեռն գնալու փոխարեն, փուչիկներով եւ մուլտ հերոսների հետ միասին են այցելել։

«Այդ օրը երեխաները շատ էին ուրախացել, որ մենք էլի գնացել էինք իրենց այցելության՝ մանավանդ ծննդյան տարեդարձը շնորհավորելու»,- ասաց Երիցյանը՝ ավելացնելով, որ իրենց ուժերի չափով փորձում են ամեն ինչ անել, որ Հայաստան ժամանած ընտանիքներին ինչ-որ չափով աջակցություն ցուցաբերվի։

Ստեղծված իրավիճակում հոգեբանական աջակցության կարիք ունեցողները կարող են ԱԻՆ մասնագետների հետ կապ հաստատել՝ զանգելով 911, ինչպես նաև 060 712 444, 010 360 684 հեռախոսահամարներով կամ viber տարբերակով՝ +374 41 911 006:

Տպել
1769 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան