Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ. Զոհրաբ Մնացականյան

12/10/2020 schedule18:12

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ միայն հրադադարի պահպանման դեպքում է հնարավոր ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալել:

Նախարարն ասաց, որ Հայաստանը եղել և մնում է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորման գործընթացում բարձր է գնահատում Ռուսաստանի ջանքերը:

Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան նպատակ ունի Արցախի հարցի՝ ռազմական ճանապարհով լուծման և Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման: «Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ կա Թուրքիայի ուղիղ միջամտությունը: Կան նաև Սիրիայից ու Լիբիայից եկած ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ»:

Արտաքին գործերի նախարարն ընդգծեց՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ հարցում Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի:

Մնացականյանը նաև նկատեց, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ի պայմանավորվածությունը, որով հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից, պետք է հաստատվեր հումանիտար հրադադար:

Նախարարը նաև հայտարարեց՝ Ադրբեջանը որևէ տարբերություն չի դնում զինվորականների և քաղաքացիական բնակչության միջև: «Ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր: Թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին: Թիրախավորված քաղաքացիական բնակավայրերում բացակայել են ռազմական օբյեկտները: Սա խոսում է Ադրբեջանի նպատակաուղղված քայլերի մասին, ինչը հավասար է ռազմական հանցագործության»:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծեց, որ Թուրքիայի աջակցությամբ իրականացվող օդային և հրետանու հարվածների հետևանքով կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր, նաև բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով: «Հոկտեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև նրանց աջակցող ուժերի կողմից 23 քաղաքացիական անձ է սպանվել, հարյուրավոր խաղաղ բնակիչներ ստացել են վնասվածքներ, որոնցից 81-ը եղել է ծանր»:

Նա  նշեց, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածների թիվն է մեծացել, նաև հիշեցրեց, որ հակառակորդը 2 անգամ հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն:

Տպել
1243 դիտում

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան