Հողերը իբրև հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայողին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է. ԱԱԾ

ՀՀ իշխանությունների կողմից հողերը իբրեւ հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայող Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Ն. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն, ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում եւ իրենց առջև դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է. «Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի եւ անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Տպել
9477 դիտում

Փորձելու ենք բոլոր խնդիրներին հերթով լուծում տալ. Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատարը կառաջադրի իր թեկնածությունը

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Մշակույթի գործիչները այսօր էլ նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն

Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա չպայթած կասետային ռումբերի ականազերծում

Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի. նա այս պահին հանդիպում է «Իմ քայլի» պատգամավորների հետ

Skilling Chess. Կառլսենը եզրափակչում պարտություն կրեց

Դատարանը քննում է Նարեկ Սարգսյանի գործի մի հատված դռնփակ անցկացնելու հարցը

Գերմանիայի Լեեր քաղաքում հայ զինվորների հիշատակին նվիրված մոմավառություն է իրականացվել

Դադիվանքում սպասավորող միաբանները ստացել են Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը

ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին՝ հորդորելով պահպանել ջեռուցման նորմերը

Ոստիկանության՝ պատերազմին մասնակցած 184 ծառայող անձնվիրաբար ծառայության համար պարգևատրվել է

ՀՖՖ նախագահը Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Յուրի Ջորկաեֆին

ԿԳՄՍՆ-ն մարզպետարաններին ու Երեւանի քաղաքապետարանին է ուղարկել առկա ուսուցման անցնելու շրջաբերականը

«Սա ոչ թե քրեական գործ է, այլ դրա քողի տակ քաղաքական հետապնդում»․ Քոչարյանի գործով նիստը այսօր հետաձգվեց

Պատգամավոր Գոռ Գեւորգյանը հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին

Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատան ներկայացուցչին

Այս բարդ ժամանակներում պետք է լինենք միահամուռ և մեկտեղենք համազգային ներուժը. վարչապետն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին

ԱԺ-ն կքննարկի 3-րդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը

Գևորգ Ալեքսանյանը հրապարակեց ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի անհատական գավաթի համար