Հումանիտար հրադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ կային. Հայրապետյան

16/10/2020 schedule19:35

Հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանում անկհայտ հակառուսական տրամադրություններ կային: Իրենց մոտ տպավորություն է, թե ռուսական կողմը կանխում է և թույլ չի տալիս շարունակել «հերոսական առաջընթացը»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հասարակության մեջ պատերազմական իրավիճակով պայմանավորված տրամադրություններին:

Նրա խոսքով՝ Ալիևի շուրջ ընդհանուր առմամբ կա հանրային մոբիլիզացիա: «Առնվազն պատերազմի առաջին օրերին կար, բայց վերջին շրջանում որոշակի քննարկումներ եղան. օրինակ Հադրութի հետ կապված քննարկում կար՝ արդյոք ճի՞շտ են Ալիևի ասածները, թե՞ ճիշտ չեն: Ընդհանուր առմամբ, սակայն, ադրբեջանցիները վախենում են հակադրվող կարծիքներ արտահահայտել և քննարկումներ բացել այս թեմայի շուրջ, և մեծ հաշվով ամբողջությամբ ապրում են զուգահեռ, հորինովի իրականության մեջ: Միևնույն ժամանակ հետաքրքրական է, որ վերջին օրերին որոշակի հրապարակումներ լինում են այն մասին, թե ինչու՞ չեն հայտնում զոհերի թիվը, ինչու՞ են թաքցնում, բայց դեռևս տեղյակ չեմ՝ դրա հետ կապված մասսայական շարժումներ, հավաքներ քննարկումներ լինում են, թե ոչ»:

Ադրբեջանագետը նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանում համավարակի անվան տակ փակվել են Ադրբեջանի 2 քաղաքների և 5 գյուղերի  ելքերը և մուտքերը, սակայն դրա իրական պատճառը պատերազմն է: «Այդ բնակավայրերը գերազանցապես լեզգիական և թալիշական բնակավայրեր են: Վստահ եմ՝ որոշակի գործընթացներ կան, որոնք այս պահին մեզ համար տեսանելի չեն՝ հաշվի առնելով այդ երկրի փակվածությունը»:

Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարության այս գործողությունը տարբեր պատճառներ կարող է ունենալ: «Միգուցե այդ շրջանից մահացածների թիվն է շատ, միգուցե ընդհակառակը, այդ շրջաններից փորձում են մոբիլիզացիա իրականացնել և մարդիկ չեն ուզում մեկնել ռազմաճակատ: Պատճառները տարբեր կարող են լինել, բայց վստահ եմ, որ պատճառը կորոնավիրուսը չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ դրանք ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններ են»:

Նա նշեց, որ այս քայլը կարելի է համարել ազգային փոքրամասնություններին ճնշելու քաղաքականության շարունակություն: «Դա իրենց շատ հայտնի գործելաոճի մի մասն է, և ես վստահ եմ, որ իրականում այդ ազգային փոքրամասնությունները անկախ նրանից, որ մի քանի տասնամյակ է՝ ապրում են Ադրբեջանում, այնուամենայնիվ, հայերի և հայ ժողովրդի նկատմամբ ունեցած ատելությունը չեն կարող կիսել»։

Նկատենք, որ մի շարք փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում տեղեկատվական վակուում է. Ադրբեջանը նույնիսկ իր զոհերի թվի մասին տեղեկություններ չի տրամադրում: Ադրբեջանի մասին տեղեկություններ ստանալը շատ դժվար է՝ հաշվի առնելով այդ երկրի փակվածությունը: Անդրադառնալով այս թեմային՝ Հայրապետյանը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, թե զոհերի թիվը պետական գաղտնիք է:

Հայրապետյանի խոսքով՝ այդ վակուումը և Ադրբեջանի ժողովրդին շարունակաբար խաբելը հայկական կողմի վերջնական հաղթանակից հետո ծանր հետևանքներ կունենա Ալիևի իշխանության համար: «Էրդողանն էլ իր հերթին մտածելու բազմաթիվ պատճառներ կունենա: Այսինքն՝ և՛ աշխարհքաղաքական, և՛ տարածաշրջանային մի շարք զարգացումներ այսօր կախված է մեր հաղթանակից»,-նշեց նա:

Տպել
715 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը