Անդրիյա Դրագոյևիչի ինստագրամյան հրապարակումը, Ադրբեջանի բարձրացրած աղմուկն ու նրա հաղորդագրություններում առաջացած դժոխքը

Երևանի «Ալաշկերտի» դարպասապահ Անդրիյա Դրագոյևիչը շաբաթ օրը կայացած Ազգերի լիգայի C դիվիզիոնի Չեռնոգորիա – Ադրբեջան (2-0) խաղից հետո ինստագրամի իր story-ում տեղադրել էր հանդիպումից մի նկար և գրել. «Քեզ համար, Հայաստան»:

Նրա այդ քայլը լայն արձագանք էր ստացել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլում: Ընդ որում, Դրագոյևիչին սխալմամբ ներկայացնում էին որպես Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ: Ինքը՝ ֆուտբոլիստը, բավականին քանակությամբ սպառնալիքներ է ստացել ադրբեջանցիներից: Այդ մասին նա հայտնել է Sport24-ի հետ զրույցում՝ նշելով, սակայն, որ իրեն սխալ են հասկացել:

«Գրում են, որ Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ եմ, բայց այդպես չէ: Ես արդեն 8 ամիս է հավաքական չեմ հրավիրվում: Խառնել են Դրագոյևիչ ազգանունով մեկ այլ դարպասապահի հետ: Այդ հրապարակումն իմ նախաձեռնությունն էր, ոչ թե Չեռնոգորիայի հավաքականի դիրքորոշումը: Ես միայն և միայն իմ տեսակետն եմ արտահայտել, իսկ ԶԼՄ-ները գրում էին, որ դա ամբողջ հավաքականի նախաձեռնությունն էր: Նույնիսկ զանգել են հավաքականից, հարցրել են՝ ինչ է կատարվում: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է Չեռնոգորիայի ֆեդերացիային: Ինստագրամիս հաղորդագրություններում ընդհանրապես, կատարյալ դժողք էր»,- ասել է դարպասապահը, որի առնչությունը  Չեռնոգորիա – Ադրբեջան հանդիպմանը ընդամենը եղել է վերոնշյալ լուսանկարը հրապարակելը:

Դարպասապահը զարմանում է, թե ինչու է իր հրապարակումը նման արձագանք ստացել. «Նույն Արդբեջանի առաջնության ֆուտբոլիստներն իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանին: Եվ ի՞նչ: Նույնիսկ Մայքլ Էսյենն է խոսել Լեռնային Ղարաբաղի մասին: Սերբերն էլ ակտիվորեն աջակցում են հայերին: Կրկնում եմ, ես պարզապես աջակցել եմ ինձ համար թանկ երկրին: Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, բայց աջակցում եմ այն ժողովրդին, որին սիրում եմ: Չեռնոգորիայում ինձ հասկացան, ոչ մի խնդիր չի եղել»,- նշում է Դրագոյևիչը:

Ֆուտբոլիստի համար Հայաստանը թանկ երկիր է, նա արդեն 3 տարի է խաղում և բնակվում է այստեղ. «Ես հավանում եմ այստեղի ժողովրդին, ինձ հարմարավետ եմ զգում այստեղ: Հաղթանակն էլ նվիրեցի Հայաստանին: Բայց չէի ուզում ոչ ոքի նեղացնել կամ սադրել: Անհատական նամակներ շատ են գրել, տհաճ բաներ: Բայց ես շնորհակալ եմ հայերին, որոնք շնորհակալական խոսքեր էին ինձ ասում: Իսկ ադրբեջանցնեի գրածները արդեն չէի էլ բացում»:

Դրագոյևիչը խոստանում է միշտ աջակցել հայ ժողովրդին. «Ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես են հայերը տառապում: Ես հիանում եմ այս ազգով: Երբ պատերազմը սկսվեց, զգացի, թե ինչպես են հայերը ցավում իրենց ժողովրդի համար: Բոլորը պատրաստ են կանգնել և կրծքով պաշտպանել հայրենիքը»:

«Փյունիկի» և «Արարատի» նախկին դարպասապահը չի զղջում իր արարքի համար. «Եթե ժամանակը հետ տային, նույն կերպ կվարվեի: Ափսոս, որ ինձ սխալ հասկացան, բայց դա արդեն ուրիշ հարց է: Ես ոչ ոքի չեմ ուզել վիրավորել»,- եզրափակում է Դրագոյևիչը:

Ռաֆայել Խալաթյան

Տպել
4313 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»