Ալեքսանդր Կարապետյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի առաջնությունում և այն նվիրել հայրենիքի պաշտպաններին

19/10/2020 schedule21:00

Հայաստանի հավաքականի և «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երրորդ գոլն է խփել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում։ «Ռոտորի» դեմ խաղում (2-0) Կարապետյանը փոխարինման է դուրս եկել անմիջապես ընդմիջումից հետո և 58-րդ րոպեին բացել հանդիպման հաշիվը: Ցավոք, խփած գոլից 10 րոպե անց Կարապետյանը վնասվածք է ստացել ու փոխարինվել է։

Խաղից հետո Կարապետյանը Sport24-ի հետ հարցազրույցում նշել է, որ գոլը նվիրում է Հայաստանի սահմաններին կանգնած իր հայրենակիցներին․ «Իմ այսօրվա գոլը նվիրում եմ Հայաստանի իմ եղբայրներին։ Նրանց, ովքեր հիմա ստեղծված իրավիճակում իրենց հայրենիքն են պաշտպանում։ Եղբայրներս, սա փոքրիկ փորձ է ձեզ հաճելի պահեր պարգևելու համար։ Դուք բոլորդ հերոսներ եք։ Ամբողջ Հայաստանը պարծենում է ձեզանով»,- նշել է Կարապետյանը։

Նշենք, որ «Տամբովի» կազմում այս խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, իսկ «Ռոտորի» կազմում ամբողջ հանդիպմանն է մասնակցել Հայաստանի հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը։

Տպել
539 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը