Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում շինարարությունը շարունակվում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, որն ընդգրկում է Թալին-Գյումրի ճանապարհահատվածը (46,2 կմ), ծանոթացել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպել են շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերության աշխատանքային թիմի նոր անձնակազմի հետ՝ Փոլ Կլարկի ղեկավարությամբ։ Շինհրապարակներում կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուան ծանոթացրել է ճանապարհաշինության ընթացքին։ 

Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի աշխատանքային բազա, որտեղ կայացած քննարկման ընթացքում տիկին Ղալեչյանը շեշտել է մոտեցող ձմռան ընթացքում Թալին-Գյումրի ճանապարհահատվածի ձմեռային սպասարկման կարևորությունը. նոյեմբերի 15-ից Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին մեկնարկում է ձմեռային սպասարկման ժամանակահատվածը, և իրենք պետք է վստահ լինեն, որ պատշաճ սպասարկում կիրականացվի։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նկատել է, որ արդեն սկսել են անհրաժեշտ նյութերի կուտակման աշխատանքները, ձմեռային սպասարկումը կկատարեն իրենց ուժերով՝ որոշակի լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելով։ 

Ամփոփելով այցելության արդյունքները՝ նախարարի տեղակալը շեշտադրել է աշխատանքների պատշաճ և բարձր որակով կատարման պահանջը։

Տպել
329 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը