Դեսպանի դիրքորոշումը հայանպաստ էր․ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ԵՄ դեսպանի հետ

Եթե երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ընդունելությունը մեզ չգոհացրեց, այսօր Եվրամիության դեսպանի ընդունելությունը բավականին բարձր մակարդակի վրա էր։ Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից դուրս գալով՝ նշեց ԵՄ պատվիրակության դեսպանի հետ հանդիպած մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև ակցիա էր տեղի ունեցել։ Որոշում էր կայացվել, որ Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչը ակցիայի մասնակիցներից 3-ին ընդունելու է այսօր՝ ժամը 11։00-ին։ Ակցիան այսօր շարունակվել է, իսկ ակնկալվող հանդիպումը՝ տեղի ունեցել։

«Պատասխանները բավականին հստակ էին, չնայած որոշակի բախումներ եղան տերմինոլոգիայի, ոչ ճիշտ ձևակերպումների հետ կապված»,- նշեց հանդիպման մասնակիցը։

Ցուցարարը տեղեկացրեց նաև, որ դեսպանին պատմել են հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և մի շարք այլ հանգամանքների մասին։ «Դեսպանը ասաց, որ դիտել են բոլոր տեսանյութերը, ծանոթ են ամեն ինչին, ավելի մանրամասն բոլորը ներկայացված է Բրյուսել, հույս հայտնեց, որ կհնչի գնահատական»։

Հանդիպման մասնակցի խոսքով՝ դեսպանի դիրքորոշումը հայանպաստ է եղել։ «Նա ասաց, որ համակրանքը մեր ազգի նկատմամբ է, Եվրոպայում բոլորը գիտեն, որ պատերազմը Թուրքիայի ձեռամբ սկսել է Ադրբեջանը»։

Հանդիպմանը մասնակցած ուսուցիչ Արսեն Վարդանյանն էլ նշեց՝ դեսպանի կարեկցանքը նկատելի էր, սակայն վերջինս ներկայացրել է Եվրոպայի տեսակետը, այն է՝ միջազգայնորեն ընդունված տարածքային ամբողջականության հանգամանքը։ Ակցիայի մասնակիցներն էլ ընդգծել են ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը։ «Մենք նշեցինք, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և այլ երկրներ հռչակել են իրենց անկախությունը, այդպես էլ Արցախն է հռչակել իր անկախությունը, որը պետք է միջազգայնորեն ճանաչվի, և հիմա դրա լավագույն ժամանակաշրջանն է, որովհետև տարածքային ամբողջականություն չի կարող դիտարկվել Խորհդրային Միության փլուզված տարածքի վրա»։

Հանդիպման մասնակիցները նաև խնդրել են զեկույցում արձանագրել, որ Ադրբեջանի համար Արցախը տարածք է առանց հայ բնակչության, իսկ դա ցեղասպանության առաջին ցուցիչներից մեկն է։

Տպել
488 դիտում

Բայդենը պատասխան կիբերհարձակում է պատրաստում Ռուսաստանի դեմ. դա կնկատեն միայն Պուտինն ու հետախուզական ծառայությունները

«Իրաքը հավերժ կմնա իմ սրտում». Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարել է պատմական այցը Իրաք

Ձնծաղիկներ էր նվիրում միշտ, ու Սահյան էինք կարդում. 80 գարուն տեսած Լուսիկ տատի պատմությունը

«Երեւանտրանս» ՓԲԸ-ն երկու ավտոմեքենա է աճուրդի հանել

Լարսի ռուսական կողմում մոտ 270 բեռնատար է կուտակված

Ռադիկալ ընդդիմությունը սրում է իրավիճակը, ամեն ինչ կարող է լինել. քաղաքագետը արտահերթ ընտրությունը անհրաժեշտ է համարում

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարցազրույցը Օփրա Ուինֆրիին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի

Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում․ լուսանկար՝ Ստեփանակերտից

Դաժան սպանություն Թելավիում

Բաշար ալ-Ասադն ու կինը վարակվել են COVID-19-ով

Ավարտվել է Հռոմի Պապի այցը Իրաք

Արցախի Հանրապետությանը պատճառվել է ավելի քան 194 մլն դրամի վնաս․ հարուցվել է քրեական գործ

Առաջին անգամ Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ

Ինձ նվիրած ոսկե շղթան ձուլել եմ և նվիրել կնոջս. Արամ MP3-ը՝ Մարտի 8-ին կնոջը նվիրած նվերի ու սպասվող անակնկալի մասին

Տղամարդու կառուցած հասարակությունը չափազանց տխուր ու խղճուկ է. արմատական փոփոխությունը կանանց ուսերին է. Աղասի Թադևոսյան

Այս անգամ ձեր տոնը տխրության շունչ ու սխրանքի խորհուրդ ունի․ Վահե Ղազարյանը շնորհավորել է գեղեցկության տոնի առթիվ

Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը. Արայիկ Հարությունյան

Այն արդյունքը չէր, որ ցանկանում էի տեսնել, բայց վատ չէ. Լևոն Աղասյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. «Չայնիի» ոլորաններում և Արագածի տարածաշրջանում բուք է

Չի կարելի սեփական քաղաքական ամբիցիաների համար զոհաբերել սահմանում ապրող մարդկանց հանգստությունը. Տավուշի մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերան կանանց (լուսանկարներ)

Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին (տեսանյութ)

Ավիավթարից մահացել է ֆրանսիացի միլիարդատերը

ՀՅԴ-ն մի քանի անդամների արտաքսել է կուսակցության շարքերից

«Նոան» վստահ հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ

Հայկական դիվանագիտությունը հպարտ է, որ առաջին կին դեսպանը Դիանա Աբգարն է եղել․ ԱԳՆ շնորհավորական ուղերձը

Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու, մենք չենք նահանջելու. Իշխան Սաղաթելյան

Ֆերդինանդ Կարապետյանը նկատելիորեն բարելավեց իր դիրքերը օլիմպիական վարկանիշային դասակարգման ցուցակում

Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Լևոն Տեր-Պետրոսյան. Արձանագրումներ պահի թելադրանքով

Արդեն ծաղկած ծառերը կցրտահարվե՞ն, ու ինչ սպասել գիժ մարտից. Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում

Սիրելի՛ մայրեր, խոսքերը երբեւէ չեն հերիքելու շնորհավորելու ձեզ ձեր որդիների փոխարեն․ ԱԺ նախագահի ուղերձը

Եվրոպայի մի մասը կորոնավիրուսի դեմ սահմանափակումները խստացնում է, մյուս մասը՝ մեղմացնում

Էրդողանի խոսնակը զգուշացրել է ԱՄՆ-ին ճնշում չգործադրել Թուրքիայի վրա S-400-ի պատճառով

Իրանի մեջլիսի հանձնաժողովի նախագահն ու ՀՀ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հնարավոր զարգացումները

Հայ կանայք ապացուցեցին, որ իրենք հասարակության ոչ միայն գեղեցիկ կեսն են, այլև՝ ոգեշնչող շարժիչ ուժ. Անահիտ Ավանեսյան

Արցախցի կինը երեք ազատամարտերի ընթացքում էլ պատվորեն կրել է հերոսածին ու հերոսամայր կոչումը. Արցախի ԱԺ

Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է. ռուսական կողմում կուտակված է 270 բեռնատար