«Բայրաքթարի» բեկորները կարեւոր են, քանի որ ապացուցում են պատերազմին Թուրքիայի ներգրավվածությունը. վարչապետ

Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հիմա վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:

«Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:

Եվ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ-ն այս գիշեր տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներ: Կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել:

Այս օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ՝ Anka ԱԹՍ-ները, այսինքն՝ չի կարելի բացառել նաև դրա խոցումը, թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել:

Տպել
1102 դիտում

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ