Հայտնվել են կասկածելի լրատվական կայքեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ

20/10/2020 schedule21:38

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում համացանցում հայտնվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցիալական ցանցերի կեղծ էջեր (օրինակ՝ lurer.live և համանման այլ տեղեկատվական հարթակներ, բազմաթիվ կեղծ օգտահաշիվներ): Վերջիններս, հատկապես այս օրերին, տարածում են ակնհայտ ապատեղեկատվություններ՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանի, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ, որոնք ստահոդ լինելուց բացի՝ իրենց մեջ պարունակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող զգալի տարրեր ու բաղադրիչներ:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն:

Նախնական ուսումնասիրություններից պարզվում է, որ հիշյալ կայքերում և տեղեկատվական հարթակներում առկա են տարբեր ուղղվածություն ունեցող հետքեր, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

ԱԱԾ-ն այս ամենով հանդերձ հանրությանը կոչ է անում տուրք չտալ նմանատիպ տեղեկություններին, չտարածել այդօրինակ կայքերում ու տարբեր հարթակներում առկա կեղծ տեղեկատվությունը, ինչպես նաև բացառապես օգտվել պաշտոնական լրահոսից:

Տպել
1383 դիտում

ՔՊ-ի գրասենյակից զինվորական համազգեստ և զենք բաժանվելու վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվել․ դատախազություն

Սյունիքը պինդ կանգնած է, Սյունիքի համայնքի ղեկավարները գերազանց տիրապետում են իրավիճակին․ Արմեն Խաչատրյան

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված եւս 34 զինծառայողի անուն

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում է կատարել

Վարչապետը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել ցանկացած սադրանքի բացառումն ու գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը

Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը

Դատարանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման․ վերջինս չէր մասնակցում նիստին

Այս պահին մենք պետք է ամեն օր աշխատենք, ստեղծենք, հզորացնենք մեր հայրենիքը. Մանե Թանդիլյան

ՌԴ-ն կորոնավիրուսի պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ անդամ երկրներին

Կրեմլը ողջունել է Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը

Գուցե կոնսոլիդացիա է․ Արմեն Խաչատրյանը՝ Վիտալի Բալասանյանի ԱԽ քարտուղար նշանակվելու մասին

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Դա համարում եմ շատ ամոթ երևույթ․ Խաչատրյանը՝ խմբակցությունը լքած պատգամավորների մասին

Փաշինյանն այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, եւ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին. Պուտին

Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանդիպել են ԱԺ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը

Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը