Չեխիայի հայերը ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան

21/10/2020 schedule09:26

Ստորագրահավաքներ, լուռ ակցիաներ և դրամահավաքներ. Չեխիայի հայկական համայնքը տարբեր միջոցներով բարձրաձայնում է Արցախի և Հայաստանի իրավիճակի մասին։ Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչ Հակոբ Ավետիսյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի «Հայերն այսօրին» պատմել է, որ ի պաշտպանություն Արցախի ստորագրահավաք են անցկացրել և դիմել Չեխիայի խորհրդարան։

«Կազմակերպեցինք օնլայն ստորագրահավաք, որը 3 օրում հավաքեց մոտ 3 հազար ստորագրություն։ Այնուհետև կազմակերպվեց ստորագրահավաք հենց թղթի վրա, որ ուղարկվի չեխական խորհրադարան, որպեսզի անցնի քննարկման, և մենք հույս ունենանք, որ Չեխիան վերջապես իր ձայնը, իր խոսքը կհայտնի օբյեկտիվորեն այն մասին, թե ինչպիսի ագրեսիայի է ենթարկվում արցախյան բնակչությունը և տեղի հայ ժողովուրդը»,- ասաց Ավետիսյանը։

Հայկական համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Չեխիայում դրական են արձագանքում իրենց նախաձեռնություններին և հիմնականում հակված են հավատալ հայերին։ Ըստ նրա՝ եղել են նաև չեխեր, որոնք գտնվել են Արցախում և այնտեղից ինֆորմացիա են տրամադրել իրավիճակի վերաբերյալ։

«Մենք ունենք բազմաթիվ նամակներ հենց չեխերից, որ նրանք պատրաստակամ են ինչով կարող են օգնել մեզ։ Կան մարդիկ, որոնք հենց մասնակցել են Հայաստան ուղարկվող օգնությանը, կան մարդիկ, որոնք դրամով են ցանկացել օգնել։ Չնայած, որ մենք ձեզնից հեռու ենք, բայց բոլորը ձեր կողքին են, և շատ-շատ մարդիկ պատրաստ են կանգնել հայերի կողքին»,- պատմեց Հակոբ Ավետիսյանը։

Չեխիայի հայ երիտասարդական միության ներկայացուցիչը հայտնեց, որ հիմա աշխատում են այն ուղղությամբ, որպեսզի ճանաչվի Արցախը։

Տպել
405 դիտում

Ավագ լեյտենանտ Արմեն Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ․ ճանաչենք մեր հերոսներին

Համանախագահները ԼՂ հարցում առարկայական բանակցությունների կոչ են անում

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

Վեդիում իրականացվում են շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ

Բարեկարգվում է Մաստարա համայնքի մանկապարտեզի բակը, կառուցվում է խաղահրապարակ

Նախագահի հրամանագրով տասը զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Ջավախքում չեն ուզում Նոր տարի անել․ դիմել են հրավառությունն արգելելու ու գլխավոր տոնածառ չդնելու համար

2300 հեկտար նռան այգուց տարածքների կորստի հետեւանքով մնացել է 500-ը. Արցախի գյուղատնտեսության նախարար

Համավարակով պայմանավորված ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Ցուցարարները Մաշտոցի պողոտան փակել են կաղամբով եւ դդումով բեռնված սայլակներով

Նախագահն ու ՄԻՊ-ն անդրադարձել են ռազմագերիների ու պատանդների հարցին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին

Այվազյանն ու Լավրովը կքննարկեն եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը

Այս պահին չեմ կարող որոշում կայացնել Հայաստանի հավաքականի օգտին, բայց չգիտեմ՝ վաղն ինչ կլինի․ Տիկնիզյան

Պե՞տք է նշել Նոր տարին, թե՞ չէ․ ինչ կարծիքի են մարդիկ, ինչ է որոշել քաղաքապետարանը

Երեւանի որոշ խաչմերուկներում տեղադրվել են նոր սերնդի լուսացույցներ․ ոստիկանություն

Բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել կոնսենսուսի․ Տոնոյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի հետ

Արոնյանը համառ պայքարում զիջեց Վաշյե-Լագրավին