Բանկերը հնարավորություն կունենան առանց հարկային հետեւանքների ներել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը

21/10/2020 schedule12:48

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

«Ընդ որում, վարկային պարտավորություններ ասելով, նկատի ունենք ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլ նաև վարկի մայր գումարները»,-ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նախագծով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի առանց հարկային հետևանքների ներվեն ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները:

Նաև հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաև դեռևս անհուսալի չճանաչված վարկերը:

Տպել
547 դիտում

Լոռու 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք. գրանցվել է 23 մահ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ Ալթունյան

Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա մուրճով հարձակված 2 թուրքի մեղադրանք է առաջադրվել

Դեկտեմբերի 7/8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պլանային ջրանջատում կիրականացվի

Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգիների այգեթաղը

Հրդեհ Ստեփանավան քաղաքում. մեկնել է 3 մարտական հաշվարկ

Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. ՄԻՊ

Բեռնատար «Mercedes»-ը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում կողաշրջվել է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր կդնի մանդատն ու կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ

Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 3 մարզերում

Իրանցի միջուկային գիտնականը սպանվել է արբանյակից կառավարվող զենքով. Իրանը վրեժ է խոստանում

ՀՀ-ում կա մեկ հանրային ճնշում եւ դա 17 ուժի քայլերի դեմ է. մարդիկ հիշում և ճանաչում են Վազգեն Մանուկյանին. Վ. Ենգիբարյան

ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ․ ԿԳՄՍՆ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունները զբաղվում են իրենց լիազորություններից բխող գործունեությամբ

96-ամյա Սուրիկ Ղարիբյանը 3 տոննա կարտոֆիլը նվիրաբերել է Հայոց բանակին (լուսանկար)

Ավագ լեյտենանտ Արմեն Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ․ ճանաչենք մեր հերոսներին

Համանախագահները ԼՂ հարցում առարկայական բանակցությունների կոչ են անում

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից