Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի ու այլ երկրների առաջին տիկիններին

21/10/2020 schedule13:22

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով նամակ, նշում է, որ այն ուղարկել է իր լավ բարեկամ, Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին:

«Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում»,- գրել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում է բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց, ում հետ հասցրել է անձամբ շփվել.

Մելանյա Թրամփին (ԱՄՆ)

Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)

Սոֆի Գրեգորի Թրյուդոյին (Կանադա)

Նադյա Չամին Աունին (Լիբանան)

Հո Չինին (Սինգապուր)

Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա)

Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա)

Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ)

Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)

Նամակում նշվում է.

«Սիրելի՛ Առաջին տիկին, իմ հարազա՛տ ընկեր,

Հիշո՞ւմ ես՝ խոսում էինք խաղաղությունից և հավատում, որ հենց կանայք և մասնավորապես մենք՝ առաջին տիկնայքս, կարող ենք նշանակալից դերակատարում ունենալ մեր երկրներում ու աշխարհում խաղաղություն հաստատելու գործում:

Ավելի քան տաս օր է՝ (նամակն ուղարկվել է հոկտեմբերի 8-ին) իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է: Գուցե գիտես, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Այս պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի, քանի որ Թուրքիան նպատակ ունի սրա միջոցով ավարտին հասցնել հարյուր տարի առաջ սկսած հայերի բնաջնջման իր ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը:

Այս պատերազմը ոչ միայն հայ ժողովրդի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և խաղաղության դեմ, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել՝ տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար:

Հրթիռակոծվում են մեր քաղաքներն ու գյուղերը, օգտագործվում են արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ: Այս պահին մենք ունենք հարյուրավոր զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիականներ և երեխաներ:

Իմ ժողովուրդը չի կարող միայնակ դիմակայել այս արհավիրքի դեմ, մենք ընկերների կարիքն ունենք, ու ես դիմում եմ քեզ իմ ամենանվիրական խնդրանքով. որ քո երկիրը ճանաչի խաղաղ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ Ադրբեջանի ժողովրդին, որի անմեղ զավակները այդ երկրի բռնակալ եւ տեռորիստ իշխանության գործողությունների պատճառով մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում:

Սիրելի՛ Առաջին տիկին,

Ուզում եմ՝ հիշես մեր խոսակցությունը, հիշես իմ աչքերը: Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն: Միայն վերջնական խաղաղության հաստատումն է կարող արդարացնել այդ չափազանց թանկ գինը, որ վճարում են մեր մայրերը, մի ամբողջ ժողովուրդ:

Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին՝ Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության:

Ճանաչելով Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախությունը՝ ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե՛ Աստծո զորության նկատմամբ:

Ես մինչև իմ կյանքի վերջը երախտապարտ կլինեմ քեզ ու քո ժողովրդին, իմ շնորհակալ ժողովուրդը հավերժ կհիշի այս մասին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնահատի այդ քայլը՝ ըստ արժանվույն, որովհետև մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում:

Ցանկանում եմ նաև իմանաս, որ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող են ճակատագրական լինել:

Սիրով ու մեծ հույսով,

Աննա»:

Տպել
2686 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել