ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

22/10/2020 schedule01:18

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

«ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը: 

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասված է հաղորդագրությունում: 

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Տպել
669 դիտում

Փրկարարները պատվով կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը. ԱԻ փոխնախարարը պարգեւատրեց սահման մեկնած փրկարարներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68,000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ

Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ

Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում

Մաշտոցի պողոտայում տաքսու վարորդը դանակահարել է 33-ամյա մի տղամարդու․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են ՊՆ կարիքների համար նախատեսված սննդամթերք և պարագաներ (լուսանկարներ)

Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

«Ինստագրամ» հավելվածում բացվել ու գործում է իմ անունով կեղծ օգտահաշիվ․ Շուշան Ստեփանյան

«Ուրարտուն» և «Նոան» չպարզեցին հաղթողին

ՊԲ ստորաբաժնման տեղակայումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար․ Հայկ Խանումյան

Պետք է կարողանալ ապրել պատերազմի հիշողությունների հետ. հոգեբան

Տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյուն է ուղևորվել Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր․ ԱԻՆ (տեսանյութ)

Անհետ կորած զինծառայողների հարազատները ևս 2 օր կսպասեն․ ՊՆ շենքի մոտ նրանց ակցիան ավարտվեց

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն

Փորձելու ենք բոլոր խնդիրներին հերթով լուծում տալ. Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատարը կառաջադրի իր թեկնածությունը

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, դատարանում ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը

Մշակույթի գործիչները այսօր էլ նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն