Թուրքիայի ներկայությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար․ նախագահ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:

Նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է՝ Արմեն Սարգսյանը հանգամանալից անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։

Հայաստանի նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար:

Ժոզեպ Բորելը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Տպել
282 դիտում

Ավագ լեյտենանտ Արմեն Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ․ ճանաչենք մեր հերոսներին

Համանախագահները ԼՂ հարցում առարկայական բանակցությունների կոչ են անում

Ամերիաբանկը 2020թ. Տարվա լավագույն բանկն է. Մրցանակը շնորհվել է «The Banker»-ի կողմից

Վեդիում իրականացվում են շենքի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ

Բարեկարգվում է Մաստարա համայնքի մանկապարտեզի բակը, կառուցվում է խաղահրապարակ

Նախագահի հրամանագրով տասը զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Ջավախքում չեն ուզում Նոր տարի անել․ դիմել են հրավառությունն արգելելու ու գլխավոր տոնածառ չդնելու համար

2300 հեկտար նռան այգուց տարածքների կորստի հետեւանքով մնացել է 500-ը. Արցախի գյուղատնտեսության նախարար

Համավարակով պայմանավորված ՀՀ սահմանին մուտքի եւ ելքի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ

Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև

Ցուցարարները Մաշտոցի պողոտան փակել են կաղամբով եւ դդումով բեռնված սայլակներով

Նախագահն ու ՄԻՊ-ն անդրադարձել են ռազմագերիների ու պատանդների հարցին և նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին

Այվազյանն ու Լավրովը կքննարկեն եռակողմ հայտարարության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը

Այս պահին չեմ կարող որոշում կայացնել Հայաստանի հավաքականի օգտին, բայց չգիտեմ՝ վաղն ինչ կլինի․ Տիկնիզյան

Պե՞տք է նշել Նոր տարին, թե՞ չէ․ ինչ կարծիքի են մարդիկ, ինչ է որոշել քաղաքապետարանը

Երեւանի որոշ խաչմերուկներում տեղադրվել են նոր սերնդի լուսացույցներ․ ոստիկանություն

Բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական ամբիցիաները դրել են մի կողմ և թեկնածուի հարցում եկել կոնսենսուսի․ Տոնոյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՍԴ նախագահի հետ

Արոնյանը համառ պայքարում զիջեց Վաշյե-Լագրավին