Եթե 30 տարի շարունակ ղարաբաղյան բանակցություններն արդյունք չեն տալիս, չի նշանակում, որ կարելի է կրակել. Պուտին

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի առումով:

Այս մասին քիչ առաջ «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ եթե բանակցությունները 30 տարի արդեն էական արդյունք չեն տալիս, դա չի նշանակում, որ կարելի է սկսել կրակել: Ըստ ՌԴ նախագահի՝ Մոսկվան հանդես է գալիս հակամարտության քաղաքական կարգավորման տեսանկյունից:

«Թուրքիայի նախագահը հետեւողական դիրքորոշում ունի, նա չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր կողմից: Պետք է համառորեն աշխատել բոլորի հետ, լցվել համբերությամբ, ինչն էլ մենք անում ենք: Ի վերջո, պետք է ապացուցել բոլորին, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, եւ մենք շարունակելու ենք պնդել այն: Իսկ այնտեղ, որտեղ մեր դիրքորոշումներն ու մոտեցումները չեն համընկնում, պետք է որոնել այլընտրանք»,- ասել է Պուտինը:

«Օրինակ՝ ես հասկանում եմ, որ մեր (Թուրքիայի եւ Ռուսաստանի) դիրքորոշումները չեն համընկնում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ, որովհետեւ կարծում ենք, որ, միեւնույն է, անհրաժեշտ է վիճահարույց հարցերը լուծել ոչ թե ուժի, ոչ թե զենքի, այլ դիվանագիտական բանալու միջոցով՝ բանակցային սեղանի շուրջ: Այո, իհարկե, կարող ենք ասել, որ բանակցությունները շարունակվում են 30 տարի շարունակ, բայց արդյունք չկա: Դե, սա իմ կարծիքով չի նշանակում, որ պետք է այլ տարբերակ չգտնել ու սկսել կրակել»- ավելացրել է ՌԴ ղեկավարը:

Տպել
1582 դիտում

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ