Առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ. համաճարակաբան

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը ճեպազրույցի ժամանակ խոսեց կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աննախադեպ աճի մասին: Նկատեց, որ ամեն օր վարակակիրների թիվն աճում է շուրջ 500-ով:

Նա նշեց, որ առողջապահության համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջեւ եւ այլեւս հնարավորություն չլինի ծանր հիվանդներին տեղ հատկացնելու: Նրա ծոսքով, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում: Այսօր շուրջ 2000 հիվանդներ կան, որոնք հիվանդանոցներում են բուժվում: Բայց կան հոսպիտալացման ենթակա հիվանդներ, որոնք ստիպված սպասում են տեղ ազատվի:

«Մեր առողջապահական ռեսուրսները, բժիշկներն ավելի շատ անհրաժեշտ են մեր զինվորներին, ռազմաճակատին: Պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ այս աննախադեպ աճը կանգնեցնենք»,- նշեց Լուսինե Պարոնյանը:

Նա ընդգծեց, որ մենք արդեն լավ փորձ ունենք, այս ողջ ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարը մեզ սովորեցրել է, որ երբ խստացվեցին համաճարակային կանոնները եւ պահպանվում էր սոցիալական հեռավորությունը, ախտահանվում էին ձեռքերը եւ պարտադիր կրում էին դիմակներ՝ մենք ունեցան դեպքերի նվազում:

«Բայց պատերազմական վիճակով պայմանավորված այս ամենը մղվեց երկրորդ պլան եւ մենք նորից ունեցանք մոտ տասն անգամ ավելի դեպք, քան ունեինք սեպտեմբերի սկզբին»,- ասաց համաճարակաբանը:

Կոչ արեց չմոռանալ կորոնավիրուսի մասին, սթափվել վերջապես եւ խստորեն պահպանենլ հակահամաճարակային կանոնները:

«Հատուկ խոսք եմ ուզում եմ ասել երիտասարդներին։ Իմ սիրելի անկախության սերունդ, մենք այդքան հիանում եւ հպարտանում ենք ձեզանով եւ գիտենք, որ դուք ավելի տեղեկացված եք եւ ավելի ճկուն եք: Դուք ինքներդ կարող եք օրինակ հանդիսանալ ձեր կարգապահությամբ, խստապահանջությամբ եւ ոչ միայն դուք կրեք դիմակներ, այլեւ ձեր օրինակով վարակեք մյուսներին: Դիմակ պետք է ճիշտ կրել: Մենք պետք է ունենանք առողջ թիկունք, որպեսզի կաողանանք ապահովել մեր զինվորների առողջությունը»,- կոչով դիմեց երիտասարդներին:

Կամավորներին ռազմաճակատ մեկնելուց առաջ թեստավորելու մասին հարցին ի պատասխան համաճարակաբանը նշեց, որ արդեն իսկ արված թեստի դրական պատասխան ունեցողների եւ վարակակիրների հետ շփված անձանց մասին տվյալները փոխանցվում են նաեւ ՊՆ-ին, որպեսզի հնարավորինս կանխվի վիրուսի արտահոսքը դեպի ռազմաճակատ: Նա նշեց, որ թեստավորումը նպատակահարմար չէ, քանի որ պարզ չէ, թե ով երբ է գնալու ռազմաճակատ:

Տպել
300 դիտում

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել․ նախատեսված են նաև մարզային այցեր

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց