Կարծում եմ, Կրեմլը կընդունի Արցախի նախագահի դիմումը, սակայն կգործի կուլիսներում. Սարգիս Ծատուրյան

23/10/2020 schedule21:54

Կարծում եմ, Կրեմլը կընդունի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը: Սակայն, վստահ չեմ, որ հնարավոր աջակցությունը Ռուսաստանը կցուցաբերի ուղիղ և հանրային կերպով, քանի որ վերջին 5-6 տարիների ընթացքում Ռուսաստանի կողմից տարվող արտաքին քաղաքականության ոճը հիմք է տալիս ենթադրել, որ Մոսկվան կգործի կուլիսների հետևում և ուղղակի կերպով չի մտնի գործընթացի մեջ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսական «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:

Ըստ մեր զրուցակցի, ցանկացած պարագայում, ի տարբերություն թուրքերի, որոնք հիմա ըստ էության հանդիսանում են կոնֆլիկտի կողմ, Ռուսաստանը իրավունք ունի պաշտոնապես և հանրային կերպով իրականացնել հակաահաբեկչական օպերացիա արցախյան հակամարտության գծում՝ Արցախի, Հայաստանի ու Իրանի հետ միաժամանակ, ինչը թույլ կտա մաքրել միջազգային ահաբեկչական խմբավորումներից ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաև արդեն Հյուսիսային Կովկասը:

Հարցին, թե հատկապես ի՞նչ աջակցություն է ակնկալում Արցախը Կրեմլից, Սարգիս Ծատուրյանը կարծիք հայտնեց, թե խոսքը, թերևս ռազմատեխնիկական օգնության մասին է, քանի որ խոսել այն մասին, որ Ռուսաստանը հիմա խաղաղապահներ կարող է ուղարկել տարածաշրջան, դեռևս վաղ է, չնայած նման գաղափարներ կան և քննարկվում են:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի կողմից երեկ «Վալդայ» ակումբում հնչեցրած ուղերձներին, ապա դրանք, ըստ Ծատուրյանի, բավականին հստակ էին: Պուտինը հասկացնել տվեց, որ Ռուսաստանը Անդրկովկասում ունի ռազմավարական հետաքրքրություններ և Թուրքիան անցել է չափը:

«Թուրքիան ոչ միայն զինում է Բաքվի կլեպտոկրատիային, Թուրքիան ոչ միայն կոնֆլիկտի գոտի է ուղարկում միջազգային ահաբեկչական խմբավորումներ, այլ նաև մարտահրավեր է նետում Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը: Ես նկատի ունեմ Անկարայի կողմից Ղրիմի չճանաչելը. Պուտինը, բավականին միանշանակ հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում Էրդողանի կարծիքը Ղրիմի հարցի վերաբերյալ և ուղղակիորեն մատնանշեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր պատկերացումներ ունեն նաև Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը մշտապես մրցակցել են Անդրկովկասում»,-փաստեց Ծատուրյանը:

Ըստ մեր զրուցակցի, Արցախի հարցը չի կարող առևտրի առարկա լինել ռուսների և թուրքերի միջև, քանի որ Արցախը, ինչպես և Ադրբեջանը մինչ Գյուլիստանի պայմանագիրը Պարսկական կայսրության մաս էին: Այնպես որ թուրքերը, իրենց հնգդարյա պատմության ընթացքում երբեք այնպիսի ռեսուրսներ չեն ունեցել, որպեսզի կարողանան իշխող դիրք գրավել Արցախում և այսօր էլ նման ռեսուրսներ չունեն:

«Բացի Անդրկովկասյան ռազմական գործողությունների թատերաբեմից, Թուրքերն այս պահին ունեն Սիրիայի սահմանները, բարդ իրավիճակ Լիբիայում, որոշակի խնդիրներ Իրաքում, այնպես որ ես կարծում եմ, որ Թուրքիան ի նկատի կունենա Պուտինի հնչեցրած ազդակները, չնայած այն բանին, որ վերջինս շատ փափուկ կերպով դրեց շեշտադրումները: Մյուս կողմից, փաստը, որ Պուտինը հիշեցրեց Սովետական Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցածի մասին, խոսում է այն մասին, որ Կրեմլը ճանաչում է պատմական արդարությանը և մեր ազգային ազատագրական պայքարն այս պահին»,-համոզմունք հայտնեց Ծատուրյանը:

Հարցին, թե Ռուսաստանը մոտ ժամանակներում կարո՞ղ է ունենալ տրամադրություններ Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ, Սարգիս Ծատուրյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը այս պահին, իր կարծիքով, չունի նման պլաններ: Ըստ նրա, ավելի հավանական է սպասել այդ քայլը Ֆրանսիայի կողմից, որը կարող է լինել առաջին արտասահմանյան պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը:

«Սակայն, եթե մենք ուզում ենք, որ ֆրանսիացիները դա անեն հնարավորինս արագ, ապա Հայաստանը պետք է օրինակ ծառայի այդ հարցում: Ֆրանսիացիները չեն կարող ավելի հայ լինել քան իրենք հայերը: Եթե Հայաստանը ընդունի Արցախի հանրապետության անկախությունը, ապա Ֆրանսիայի համար ավելի հեշտ կլինի ընդունել ռեզոլուցիան, որը արդեն խորհրդարան է մտել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
17837 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը