Երևան
17 °C
Ֆրանսիայի Նասյոնալ դիվիզիոնը (մակարդակով՝ երրորդ լիգա) ներկայացնող «Լիոն-Դյուշեսի» կենտրոնական կիսապաշտպան Մատյո Եզիկյանը մարտ ամսին կարող էր իր նորամուտը նշել Հայաստանի հավաքականում: Ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մտադիր էր ֆրանսահայ ֆուտբոլիստին գործի մեջ տեսնել Ղազախստանի և Ուզբեկստանի հետ ընկերական խաղերում, սակայն կորոնավիրուսն իր «չար գործը» արեց. ընկերական խաղերը չեղարկվեցին, և Եզիկյանի նորամուտը չկայացավ, իսկ Ֆրանսիայի բոլոր առաջնությունները դադարեցվեցին:
Ամռանը նորից շատ էին խոսակցությունները, որ Եզիկյանի ծառայություններով հետաքրքրվում են ֆրանսիական Լիգա 1 և Լիգա 2-ի մի շարք ակումբներ, սակայն, ինչպես և նախորդ տարիներին, տրանսֆերը չկայացավ: Իսկ օգոստոսին մեկնարկած նոր մրցաշրջանի մեկնարկից Եզիկյանն անակնկալ կերպով բացակայում էր նաև «Լիոն-Դյուշերի» հայտացուցակից:
Այդ փաստն առավել քանի տարօրինակ էր, քանի որ Եզիկյանը իր թիմի առաջատարներից է և հիմնական կազմի ֆուտբոլիստ: Կրակի վրա յուղ լցրեց լիոնցիների գլխավոր մարզիչ Մանու Դա Կոշտայի այն հայտարարությունը, որ Եզիկյանին դժվար թե մոտ ժամանակներում տեսնենք թիմի կազմում։ «Ես կզարմանամ, եթե Եզիկյանին մոտ ժամանակներս տեսնենք թիմի կազմում: Ամեն ինչ շատ պարզ է. յուրաքանչյուրը պետք է 100-150 տոկոսով իր ուժերը ներդնի: Այն պահից, երբ ինչ-որ խաղացող, X պատճառաբանությամբ պատրաստ չի լինում խաղալ ու հետաքրքրված չէ թիմի խաղերին մասնակցել, նա ներկա չի հանդիպմանը: Նախընտրում եմ խաղաժամանակ տալ նրա կողքին մարզվող թիմակիցներին: Իհարկե, նրա պես ֆուտբոլիստը մեզ մեծ օգուտ կտար: Մեզ պետք է ֆուտբոլիստ, որը լավ է խաղում գնդակով, դժվար պահերին ճիշտ որոշումներ է կայացնում: Մենք մեր թիմում ունենք նման ֆուտբոլիստ, բայց, ցավոք, չենք կարող օգտագործել նրան»,- նշել էր Դա Կոստան օգոստոսի վերջին՝ ակնարկելով Մատյո Եզիկյանին:
Իրավիճակն ավելի էր բարդացնում այն, որ ֆուտբոլիստը դեռ երկու տարվա պայմանագիր ուներ ակումբի հետ և առանց փոխհատուցման այլ ակումբ չէր կարող տեղափոխվել: Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին Եզիկյանը երկու հանդիպում անցկացրեց երկրորդ թիմի կազմում՝ Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոնի հանդիպումների:
Սակայն սեպտեմբերի 25-ին իրավիճակը փոխվեց: «Լիոն-Դյուշերի» հիմնական թիմի խաղին հայտավորված ֆուտբոլիստների ցանկում երկրպագուները գտան Եզիկյանի ազգանունը:
Ֆուտբոլիստի սպասված վերադարձը կայացավ սեպտեմբերի 25-ին, դրանից հետո «Լիոն-Դյուշերի» բոլոր խաղերում Հայաստանի հավաքականի թեկնածուն մասնակցել է: Սակայն իր «խորհրդավոր բացակայության» մասին Եզիկյանը չի ցանկանում մանրամասնել: Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Մատյոն նշում է, որ որոշակի խնդիրներ կային ղեկավարության հետ:
«Անձնական խնդիրներ կային, որոնց մասին չեմ ցանկանում խոսել: Պարոն Գանյոյի («Լիոն-Դյուշերի» սեփականատեր – խմբ.) հետ բոլոր հարցերը պարզել ենք: Հիմա ամեն ինչ լավ է»,- նշում է Եզիկյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա այստեղ ֆուտբոլիստի ափսոսանքը մեծ է. «Ես առաջին անգամ հրավիրվել էի Հայաստանի հավաքական, պետք է մարտ-ապրիլին խաղայի Ղազախստանի և Ուզբեկստանի հավաքականների դեմ: ՖԻՖԱ-ի թույլտվությունն ունեի, բայց չստացվեց գնալ, խաղերն էլ չկայացան…»
Եզիկյանն ուրախ է, որ այժմ խաղային պրակտիկա ունի, սակայն ակումբի վատ մեկնարկը փչացնում է տրամադրությունը. «Իհարկե հիանալի է նորից խաղադաշտում լինել: Միայն մարզումները բավարար չեն։ Եթե չես խաղում, ինչ-որ բան պակաս է: Նախորդ տարի ես թիմի ավագն էի: Միշտ էլ հաճելի է խաղադաշտում լինել: Ֆուտբոլն իմ կյանքի մասնիկն է: Ուզում եմ իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացնել: Այո, առաջնությունում դեռ ոչ մի հաղթանակ չունենք: Պետք է անպայման հաղթանակ տանել»,- նշել է Եզիկյանը:
«Լիոն-Դյուշերը» Ֆրանսիայի Նասյոնալ դիվիզիոնի մեկնարկային 9 տուրերում իսկապես ոչ մի հաղթնաակ չի տարել, 5 ոչ-ոքի ունի և կրել է 4 պարտություն: Ներկա պահին թիմը, որը վերջին տարիների դիվիզիոնի ֆավորիտներից էր և պայքարում էր և միշտ Լիգա 2-ի ուղեգրի համար եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Եզիկյանի վերադարձը պետք է օգնի թիմին դադարից հետո վերականգնել դիրքերը: Ներկա պահին առաջնությունում խաղեր չեն անցկացվում, «Լիոն-Դյուշերի» հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 28-ին:
Ինչ վերաբերում է հավաքականին, ապա նորից հրավեր ստանալու համար Եզիկյանը պետք է ավելացնի ջանքերը: Նա արդեն 29 տարեկան է և ակումբային ավելի բարձր մակարդակով հանդես գալը ոչ մի կերպ չի ստացվում, իսկ Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնից հրավեր ստանալու համար պետք է չափազանց լավ խաղ ցուցադրել, ինչը ֆուտբոլիստն անում էր այս տարվա սկզբում: Հայաստանի հավաքականին նրա որակներով կենտրոնական կիսապաշտպանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է, բայց սկզբում պետք է մարզավիճակ ձեռք բերել, և միգուցե ընկերական խաղերից որևէ մեկում Կապառոսը կրկին ցանկանա հավաքականում տեսնել Մատյո Եզիկյանին:
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու դրանց լուծումները
Բրյուսելում տեղի է ունենում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի առանձնազրույցը (տեսանյութ)
Հաշմանդամություն ստացած զինվորների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը մեկնարկել է. խումբը Դիլիջանում է
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան (լուսանկարներ)
Բրյուսելում ՀՀ վարչապետին ուղղված վանկարկումները հաճելի անակնկալ եղան Ալիևի համար, և նա շնորհակալ կլինի. Արփի Դավոյան
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված բեռնատարի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան
«Ապագա Հայկականը» հիմնադրամն Արցախում անցկացրել է ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված ֆորում
Արցախի պետնախարարը ողջունել է «Ապագա հայկականը» նախաձեռնության ֆորումի մեկնարկը Ստեփանակերտում
ՔՊ-ի՝ Ավան վարչական շրջանի նորաբաց գրասենյակում քննարկվել են առաջիկա անելիքները, աշխատանքի սկզբունքները. Թորոսյան
«Մարտունու» ԲԿ-ն լինելու է մոդուլային նոր տիպի. կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր
Երբ փողոց են դուրս գալիս հայրենիքից տարածները, կերեք իրար, Լաո. Ստյոպա Սաֆարյանը՝ ընդդիմության ցույցերի առաջնորդներին
Կարող ենք այլևս փաստել՝ փողոցներ փակած ուժերի հիմնական խնդիրն է կանխել արևմուտքի ներգրավումը Ղարաբաղյան հիմնախնդրում
ժամը 21:00-ին հայացքն ուղղեք դեպի մարզահամերգային համալիր՝ երկնքում ձեզ անակնկալ է սպասվում. Հարությունյան
Թբիլիսիում հասարակական տրանսպորտում՝ երեխաների ներկայությամբ, տղամարդը սպանել է կնոջը
Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները
Երևանում երեկոյան բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացումն է լինելու. 39 երկրի 250 բռնցքամարտիկ է մասնակցում
Կտաքանա, այնուհետ՝ կցրտի. առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ, տեղ-տեղ՝ նաև կարկուտ
Մի բան պետք է հստակ հասկանալ՝ ՀՅԴ-ն սփյուռքը չէ և ոչ մի կուսակցություն սփյուռքը չի ներկայացնում․ Սասուն Քոսյան
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ)
ՌԱԿ-ը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և տարածվող ապատեղեկատվության հետ առնչություն չունի. հայտարարություն
Ֆրանսիայի հրապարակի մակերեսը մոտ 6000 քառակուսի մետր է, որտեղ կարող է տեղավորվել առավելագույնը 18,000 մարդ
Սպիտակ տունը դեռ չի հաստատում Ուկրաինայում արևմտյան զենքի խոշոր խմբաքանակի ոչնչացման մասին լուրը. Սալիվան
Վաղը գազամատակարարման անջատումներ կլինեն Կոտայքի, Լոռու մարզերի և Երևանի որոշ հասցեներում
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Արցախում անհետացել է Խաչեն գետի ափին իջևանած արշավախմբի անդամներից մեկը. նրան գիշերվանից որոնում են
Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է ԱՀ նախագահը
Երևան-Երասխ ավտոճանապարհին վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդի
Ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
Շուրջ 10 միլիոն հետևորդ ունեցող բլոգերը Հայաստանում փորձարկում է արել՝ դիտմամբ գցելով դրամապանակը (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավորը, լսելով, որ Հանրայինի եթերում ես եմ իր հետ բանավիճելու, հրաժարվել է մասնակցել. Ալեքսանյան
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր և 40-ից ավելի վիրավորներ (լուսանկարներ)
Երևանի Նորաշեն թաղամասում «Զիլ» մակնիշի մեքենա է հրդեհվել
Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է. մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը
Ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», թե չստացվի, մի «խախանդ տեղ» կգնան. Դանիելյան
Արարատի մարզի բնակիչը Երևանում ավտոմեքենայով բախվել է ավազե թմբին. կան վիրավորներ
© 2022 Հայկական ժամանակ