Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, ու սա լինելու է վերջինը. արցախցի 4 երեխաների մայր

Գայանե Ավանեսյանը Մարտունու շրջանի Այգեստան գյուղի այն բնակիչներից է, որը թեեu երեխաների հետ ներկայումս Հայաստանում է, սակայն միանշանակ պնդում է՝ օր առաջ է վերադառնալու հայրենի գյուղ, ինչ վիճակում էլ որ գյուղը լինի:

Տիկին Գայանեն 4 երեխաների մայր է, տղաներից մեկը սահմանին է, պայմանագրային զինծառայող, 3 երեխաների հետ իր նման բազմաթիվ արցախցիների հետ եկել են Հայաստան, տեղավորվել Վանաձորի կացարաններից մեկում: Մեզ հետ զրույցի ընթացքում հիշում է՝ Արցախում սկզբից վարձով են ապրել, հետո վարկով սեփական տուն են գնել, բարեկեցիկ պայմաններ ստեղծել ու ապրել: Աշխատել է  բուժկետում, գյուղից դուրս է եկել հոկտեմբերի 4-ին. «Ամսի 4-ին գործի տեղից դուրս եկա, մեր գյուղապետն ասեց, թե այ Գայանե, մեղք են երեխեքդ, վախենալով մեկ էս յան, մեկ էն յան, հանի գյուղից, ես էլ զանգեցի մեր նաչալնիկին, ասեց քեզ բան ասող չի լինի, վերցրա երեխաներիդ ու դուրս արի… Ամսի 4-ին, թեժ մարտերի ժամանակ դուրս եկանք գյուղից, հակառակորդը շարունակեց ռմբակոծել խաղաղ բնակչությանը, բարեբախտաբար՝ զոհեր չունեցանք»:

Տիկին Գայանեն Վանաձոր է եկել 15-ամյա աղջկա, 12-ամյա ու 9-ամյա տղաների հետ: Վստահեցնում է՝ վերադառնալու է գյուղ, անգամ օրն է որոշել՝ ամսվա վերջին. «Հարյուր տոկոս եմ գնալու, արդեն որոշել եմ, ես էթալու եմ մեր տուն, թող մի գոմ լինի, բայց ես իմ գյուղն եմ ուզում, ճիշտ է՝ պայմանները շատ լավ են այստեղ, ամեն ինչով ապահովված ենք, բայց չէ, ես մեր տունն եմ ուզում»:

Տիկին Գայանեն պատմում է՝ Արցախյան շարժման ժամանակ կորցրել է հորը, այս պատերազմում էլ, երբ իրենք արդեն Հայաստանում էին, մայրն է մահացել ապաստարանում, նրան հուղարկավորել են բարեկամները, ասում է՝ մի պատերազմը հոր կյանքը խլեց, մյուսը՝ մոր. «Մայրս պադվալներում մահացավ, գյուղի ջահելներն ու բարեկամներս տեղավորեցին, ես չկարողացա գոնե մորս թաղմանը ներկա լինել, ինձ համար շատ դժվար է այստեղ մնալը, ես պետք է անպայման վերադառնամ»,- պատմում տիկին Գայանեն ու հավելում՝ քառօրյա պատերազմն այսպիսին չէր թե մասշտաբներով, թե թշնամու վայրագություններով. «Քառօրյան ինչ եղել, պոստերում է եղել, բայց հիմա… ոչ տուն կա, ոչ բան… վերցնելու եմ երեխեքիս ու գնամ իմ գյուղ, սկսեմ նորից շենացնել»:

Հարցին՝ ինչպես կավարտվի պատերազմը, տիկին Գայանեն, արցախցուն վայել խրոխտ տոնայնությամբ, դեմքի վստահ հայացքով ասում է՝ պատերազմը մենք ենք ավարտելու, պատերազմը մեր տղաներն են ավարտելու. «Պատերազմը հենց մեր հայերն են ավարտելու, լինելու է մեր հաղթանակը, բայց տա Աստված՝ էլ չտեսնենք նման պատերազմ, մեղք են մեր երեխաները, ես ինքս 3 զինվոր ունեմ, չարչարվել, պահել-մեծացրել եմ, տվել ու տալու եմ բանակին, ու չգիտեմ, որպես ծնող, թե ոնց եմ վերադարձնելու իմ ծնողներին, թող սա վերջին պատերազմը լինի, էլ ոչ մի մայր չասի՝ վայ իմ երեխես»:

Տպել
780 դիտում

Զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա

Արայիկ Հարությունյանը հերքում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին լուրերը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Ադրբեջանի գործողությունները նոր վտանգներ են ստեղծել. Արա Այվազյանի ելույթը՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը

Լոռու 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք. գրանցվել է 23 մահ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից․ Ալթունյան

Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա մուրճով հարձակված 2 թուրքի մեղադրանք է առաջադրվել

Դեկտեմբերի 7/8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պլանային ջրանջատում կիրականացվի

Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգիների այգեթաղը

Հրդեհ Ստեփանավան քաղաքում. մեկնել է 3 մարտական հաշվարկ

Այսօր գլխավոր հարցը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձն ու զոհվածների մարմինների փոխանակումն է. ՄԻՊ

Բեռնատար «Mercedes»-ը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում կողաշրջվել է

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր կդնի մանդատն ու կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ

Էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա պլանային անջատումներ կլինեն Երևանում եւ 3 մարզերում

Իրանցի միջուկային գիտնականը սպանվել է արբանյակից կառավարվող զենքով. Իրանը վրեժ է խոստանում

ՀՀ-ում կա մեկ հանրային ճնշում եւ դա 17 ուժի քայլերի դեմ է. մարդիկ հիշում և ճանաչում են Վազգեն Մանուկյանին. Վ. Ենգիբարյան

ԿԳՄՍ նախարարը խոստացել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժ/պ նշանակել աշխատակազմի առաջարկած թեկնածուին

62 ուսուցիչ ստացել է առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի տարակարգ․ ԿԳՄՍՆ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր ծառայությունները զբաղվում են իրենց լիազորություններից բխող գործունեությամբ