Թե՛ մեր օրն ենք լցնում, թե՛ մեր տղաներին ենք օգնում. Արցախից Վանաձոր եկած կանայք զբաղված են քողարկիչ ցանցեր գործելով

Թշնամու ագրեսիվ գործողությունների հետեւանքով Վանաձորում ապաստանած արցախցի կանայք այս օրերին զբաղված են քողարկիչ ցանցեր գործելով: Կացարանները վերածվել են կարի փոքր արտադրամասերի, բոլորը, մեկ բռունցք դարձած ծառայում են մեկ նպատակի՝ ամուր պահել զինվորի թիկունքը:

Սեւիլիա Սարգսյանը Վանաձոր է եկել հոկտեմբերի 12-ին Մարտունի քաղաքից, իրենց հետ եկած կանանց հետ օրեր շարունակ ցանցեր են գործում։ Որոշ քանակ արդեն սահմանին է, մյուսները՝ սեղանին ու ճանապարհին, ասում է՝ ամեն օր մի հատ գործում են: Կանայք կացարանի պայմաններից չեն դժգոհում, միակ դժգոհությունը, տիկնոջ խոսքով, զբաղվածության պակասն է, ասում է՝ աշխատող մարդ է, պարապ չի կարող երկար մնալ, ուրախացել է, որ ասել են՝ ցանցեր են պետք գործել. «Համ մեր օրն ենք լցնում, համ էլ մեր բանակին, մեր տըղերանցն ենք օգնում»:

Կացարանում տեղավորված կանանցից չկա մեկը, որ սահմանին կռվող հարազատ չունենա, մեկի տղան, մյուսի հայրն ու եղբայրը: Տղամարդիկ՝ սահմանին, իրենք՝ այստեղ: Հարազատ գյուղը լքելու մասին խոսելիս տխրում են, հետո ժպտում ու վստահեցնում՝ ժամանակավոր է. «Ուրբաթ օր էր, տրիվոգա տվեցին, 2 տղաներս անմիջապես վազեցին, էդ գնալն էր, ու մինչեւ հիմա տուն չեն եկել, ես էլ 84-ամյա մորս էի խնամում, չէի ուզում գալ Հայաստան, մորս պատճառով դուրս եկա… մենք անգամ քառօրյային չենք դուրս եկել»,-ասում է կանացից հաջորդն ու վստահեցնում՝ մենք ոչ թե հաղթելու ենք, այլ արդեն հաղթած ենք:

Հարցին՝ կվերադառնա՞ն հակառակորդի ռմբակոծություններից ավերված իրենց գյուղ, պատասխանում են՝ նույն րոպեին. «Որ պահին օդային ռմբակոծությունները դադարեն, մինչեւ 15 րոպեն կգնամ, տուն ենք ստեղծել, ապրուստ ենք դրել, մեր հողն ու ջուրն ա, մեր երեխեքի գործը ավարտին ենք հասցնելու»: Հարցին՝ խոսել՞ է տղաների հետ, ինչ են ասում, պատասխանում է՝ «Ասում են սպանալ ենք, կուտորալ ենք, ըրխեին կացեք»,-ասում է կինը՝ որն Արցախյան պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն, ապա միայնակ 4 երեխա մեծացրել. «Ինձ մի փոքր գոմ էլ մնա, ես գնալու եմ, նորից ստեղծեմ, ինչ ա՞, կարող ա մեր հողերը թողնելու ենք թուրքերին, Ալիեւը թող դրա մասին երբեք չերազի»:

Կանայք զրույցի ընթացքում շարունակում են մի րոպե անգամ կանգ չառնել՝ քողարկող ցանցերը ավարտել է պետք, տղերքը սպասում են: Կարելուն զուգահեռ հիշում ու քննարկում են իրար հետ՝ ով ինչ թողեց, որտեղ թողեց: Արցախյան պատերազմ, քառօրյա պատերազմ ու ներկայիս ցեղասպանություն, թուրքը երբեք չփոխվեց: Կացարանում տեղավորված բոլոր կանայք պնդում են՝ իրենց տներից մինչեւ վերջ դուրս չէին գա, հանգամանքները պարզապես ստիպեցին. Մեկը կույր ու տարեց մայր ուներ, մյուսը ՝ մանկահասակ երեխաներ. նրանց կյանքը վտանգելու իրավունք չունեին։

«2 անգամ կռիվ է եղել, բայց ես ոչ մի անգամ չեմ բացակայել, էս մի կռիվը, սրա սնարյադները… սաղ հողին է հավասարացնում, էդ վիճակում հնարավոր չէր մնալ, էս ձեւի զենքեր մենք տեսած չէինք, 27-ին սկսվել է, 12-ին նոր դուրս ենք եկել, սրանք լրիվ ուրիշ զենքեր են, սրանք տուրեցկի զենքեր են, կանադական չգիտեմ ինչեր են, բանտիկներով չգիտես ինչեր են թափել, որ երեխեն կպնի՝ պայթի, Արցախյան պատերազմին գրադը որ խփում էր, չէինք վախենում, բայց հիմա… խաբեց թե հրադադար է՝ նույն գիշերն ավելի ուժեղ հարձակումներ արեց, խաբեց՝ զինանադար է՝ նույնգիշերն ավելի ուժեղ կրակեց, թուրքը ոչ մի տակտիկա էլ չունի, նա երբեք չի հաղթի, թող դրանում համոզված լինի, մի կտոր հող էլ չի տեսնի, դու՝ Ալիեւ, մի կտոր հող չես տեսնելու, ամուսինս ու եղբայրս անհայտ կորել են Արցախյան պատերազմում, որ նրանց հողերը քեզ տա՞նք, երբեք, հիմա էլ դրել իր երեխեքին հայերեն հայհոյել ա սովորեցնում, ոչ թե հայերեն հայհոյել սովորեցրա, այլ զինվորներիդ կռվել սովորեցրա, զենք բռնել էլ չգիտեք, վարձու բանակներ ես այնտեղից բերում, արաբն ու սիրիացին ինչ գործի ունի մեր հողում, մենք մենակ մեր հայերով ենք կռվում, դու էլ քեզանով կռվեիր, պետք ա ուժ ունենաս, որ կռվես, մի սանտիմետր չես տեսնելու, մեր տղերքը միշտ կռվել են դրանց դեմ ու կռվելու են, ես մեր Հայաստանից գնացածների ցավը տանեմ, դու գիտես ինչ են անու՞մ․․․»:

Տպել
517 դիտում

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել․ նախատեսված են նաև մարզային այցեր

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց