Սկզբում 5.000, հետո 40․000. Վանաձորում երեխաները էջանշաններ ու օրացույցեր են վաճառում, գումարը փոխանցում հիմնադրամին

Վանաձորցի դպրոցահասակ երեխաները արդեն մի քանի օր է, ինչ մարզկենտրոնի փողոցներում օրացույցներ, էջանշաններ, նոթատետրեր, ու տարբեր իրեր են վաճառում, գումարն էլ օրվա ավարտին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Երեխաները աշխատանքները սկսել են երեքշաբթի օրվանից: Ամեն օր, օրվա ավարտին, գումարը փոխանցում են հիմնադրամին, իսկ կտրոնը պահում ձեռքներին՝ բոլորին ցույց տալով, որ ամենն արվում է զինվորի համար:

Մեր նկարահանման ժամանակ 3 տղաները Հայքի հրապարակում էին, վաճառքի ապրանքը դրված էր ցուցասեղանին, տղաները մոտենում էին հրապարակի անցորդներին ու առաջարկում որեւէ իր գնել: Գրեթե բոլորն անխտիր ինչ-որ բան էին գնում, վերցնում ապրանքը, տալիս գումարն ու շնորհակալություն հայտնում դեռահասներին: Նախաձեռնության առաջին օրերին տղաները աշխատել են մինչեւ 10 հազար դրամ, հետո արդեն գումարը անցել է 40 հազար դրամը: Վաճառվող իրերը տղաները գնել են քաղաքի գրախանութներից մեկից:

Տղաներից երկուսը հարազատ եղբայրներ են, երրորդը՝ նրանց մարզական ընկերն է: Դեռահասների ուրախությունը կրկնապատկվում է, երբ քաղաքացիները մեկի փոխարեն մի քանի իր են գնում, նեղսրտում են, երբ գումարը տալիս են, բայց փոխարենը ոչինչ չեն վերցնում. «Մենք այստեղ փող չենք հավաքում, մենք էլ մեր այս աշխատանքով ենք ուզում ուզում աջակցել մեր բանակին»,- տղաներն այսպես են բացատրում իրենց գործը։

Տիկին Մարուսյան տղաներից իր համար օրացույց է գնում, թոռնիկների համար՝ էջանշաններ, ասում է՝ երեխաներից գնածը հաջողություն է բերելու իրենց ընտանիքին, դե իսկ այն գումարը, որ փոխանցվում է մանկական ազնվությամբ ու նվիրումով, միայն ու միայն հաղթանակի է ծառայելու:

Տղաները միակը չեն, որ այսկերպ փորձում են աջակցություն ունենալ սահմաններին: Ընդհանուր առմամբ, վանաձորցի դեռահասների փոխանցած գումարն անցել է 300 հազար դրամը:

Տպել
300 դիտում

150 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրը կեղծ է․ Կարմիր խաչը հորդորում է չտրվել խուճապային տեղեկությունների

Քրիստինա Ազնավուրը, Յուրի և Դենիս Ջորկայեֆները, Ստեֆան Հասբանյանը գալիս են Հայաստան

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նիկոլ Փաշինյանն առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգա հեռուստաուղերձով

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ

Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի տեղակայման կետերի հստակեցում

ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ջէկի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները

Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով

Հաստատվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք. գրանցվել է 30 մահ, 8-ը՝ այլ հիվանդությունից

Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության մարտերում զոհված 34 զինծառայողի նոր անուն

Արագածոտնի մարզի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, Շուռնուխ գյուղի ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Լոս Անջելեսում տեղի ունեցած 23-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ 22.990.898 դոլար է հանգանակվել

4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սոթք գյուղի մոտ, Վարդենիսում

Այսօր վթարային ջրանջատում է սպասվում Արարատի մարզի 2 համայնքում

Վարչապետը հանդիպել է անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամների հետ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնում, Կոտայքում և Շիրակում

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ ձնախառն անձրև

Լաչինի միջանցքի, անհետ կորածների, գերիների ու այլ հարցերի մասին հեռախոսազրույցներ են ունեցել Փաշինյանն ու Պուտինը

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին․ վարչապետի մամուլի խոսնակ

ՀՀ սահմանից ներս ներխուժում տեղի չի ունցել, որևէ նոր զիջում տեղի չի ունեցել. Ռուբեն Ռուբինյան