Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն Ղարաբաղի հարցում «գնալու է մինչեւ վերջ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Բաքուն գնալու է «մինչեւ վերջ»:

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մենք պաշտպանում ենք արդարությունը: Այս հարցում գնալու ենք մինչեւ վերջ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիեւը ադրբեջանցիներին ուղղված իր տեսաուղերձում:

Նա նաեւ հայտարարել է, որ Բաքուն դեմ չէ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնեւում սպասվող հանդիպմանը, սակայն փորձում է գտնել այդ հանդիպման «իմաստը»:

«ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում որոշվեց, որ մի քանի օր անց Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ժնեւում (ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար): Ես դեմ չեմ, թող հանդիպեն: Բայց մենք ուզում ենք, որ բանակցությունները բովանդակալից լինեն, իմաստ ունենան, արագացնեն հակամարտության լուծումը»,- ասել է Ալիեւը:

Ըստ նրա՝ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր բոլորին, բացի Բաքվից.

«Երեւանը ցանկանում էր այդպիսի արդյունք: Բանակցությունները շարունակվելու էին հավերժ՝ մեզ անընդհատ խաբելու համար, որպեսզի այս խնդիրը սառեցվի, հավերժ մնա, որպեսզի մեր տարածքները հավերժ օկուպացված մնան»:

Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանը Ղարաբաղում ստեղծում է «նոր իրողություն», որի հետ Երեւանը պետք է հաշվի նստի:

Ադրբեջանի նախագահը ավելացրել է, որ բազմիցս պահանջել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, սակայն դա չի արվել: Ալիեւը խոսել է նաեւ հակամարտության խաղաղ լուծման մասին՝ դարձյալ ներկայացնելով իր պահանջները.

«Եթե խաղաղ եք ուզում, լավ է, որ մեզ անհապաղ տրամադրվի հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց: Հայաստանը մեզ դեռ նման ժամանակացույց չի տրամադրել: Եթե հարցը մնա «սառեցված», դա մեզ չի սազում»:

Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաեւ թուրքական կործանիչների թեմային՝ հայտնելով, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչներ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում:

Ըստ նրա՝ ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են իրեն, թե ինչի՞ համար են պետք Ադրբեջանին թուրքական F-16-երը:

«Հոգնել եմ նույն հարցին պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չե՞ք կարող նայել, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ նայեք՝ որտեղ են դրանք, օդում կամ գետնին հիմա F-16-եր կա՞ն: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ այստեղ են եկել վարժանքների ընթացքում՝ դրանց մասնակցելու համար, բայց պատերազմի սկզբին մնացին այստեղ:

Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16-երի ուժը»,- հայտարարել է Ալիեւը՝ հավելելով, որ կործանիչները օգնություն են Թուրքիայից:

Այնինչ, հիշեցնենք, պատերազմի առաջին օրերից հայկական կողմը հայտարարել էր թուրքական միջամտության եւ Ադրբեջանի ԶՈՒ-ի ռազմական ավիացիայի կազմում թուրքական F-16-երի առկայության մասին: Ադրբեջանի նախագահն ու նրա խորհրդական Հիքմեթ Հաջիեւը համառորեն, ամեն գնով պնդում էին, որ դրանք Ադրբեջանում չկան: Այս պնդումները շարունակվեցին այնքան ժամանակ՝ մինչեւ ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որոնք հավաստում էին F-16 կործանիչների առկայությունն Ադրբեջանի տարածքում:

Միայն այս ամենից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց հայտարարել, թե թուրքական կործանիչները Ադրբեջանում են, սակայն՝ գետնին, օդ չեն բարձրանում:

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում սեպտեմբերի 29-ին խոցվել էր ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈՒ-25 գրոհիչը:

Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել էր:

Տպել
6773 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց