«Ուրարտուն» հաղթեց ու պահպանեց առաջատարի դիրքը, ֆավորիտները միավորներ կորցրին մարզերում

26/10/2020 schedule17:49

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակներում երեք հանդիպում տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին։

«Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց առաջատար «Ուրարտուին»։ Երկրորդ կեսում գոլերի հեղինակներ դարձան Ուգուչուկվու Իվուն և Ջոնել Դեսիրեն։

Երևանի «Արարատը» Վանաձորում հյուրընկալվեց տեղի «Լոռիին»։ Խաղի ելքը վճռեց դաշտի տերերի խփած միակ գոլը՝ հանդիպման 60-րդ րոպեին։ Աչքի ընկավ վանաձորցիների պաշտպան Ալեքսիս Ջիմի-Բենդը։

Մայրաքաղաքային մյուս ակումբը՝ «Ալաշկերտը» ևս միավորներ կորցրեց։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Գյումրիում չկարողացավ հաղթել առաջնության հետնապահ «Շիրակին», թեև առաջին կեսից հետո հաղթում էր 1-0 հաշվով։ Գոլի հեղինակ էր դարձել Դավիդ Դավիդյանը: Սակայն 51-րդ րոպեին դաշտի տերերի հարձակվող Արամ Մուրադյանի հարվածից հետո գնդակը դիպավ հյուրերի պաշտպան Վուկաշին Տոմիչին և, շեղելով ուղղությունը, հայտնվեց դարպասում։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Նախօրեին տեղի էր ունեցել 9-րդ տուրի ևս մեկ հանդիպում։ Երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Մաիլսոն Լիմայի միակ գոլի շնորհիվ Չարենցավանում հաղթել էր տեղի «Վանին»։ Այս տուրի վերջին՝ «Փյունիկ» - «Նոա» հանդիպումը հետաձգվել է, քանի որ «Նոայի» կազմում 9 ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստերի պատասխանը դրական է եղել։

9-րդ տուրից հետո «Ուրարտուն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 13 միավորով։ «Արարատը», «Ալաշկերտը», «Վանն» ու «Լոռին» ունեն 9-ական միավոր, սակայն «Արարատը» բոլորի համեմատ մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Արարատ-Արմենիան» վաստակած 8 միավորով այս պահին 6-րդն է։

Տպել
229 դիտում

Հայաստանի ներդրումային քաղաքականությունը պետք է արմատական փոփոխությունների ենթարկվի. Քերոբյան

Թրամփը հրահանգել է կազմակերպել Բայդենին իշխանության փոխանցման գործընթացները, թեպետ դեռ պայքարում է

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սերժ Սարգսյանին

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար

Հայաստանի պատմության թանգարանը հավաքագրում է Արցախյան պատերազմի նահատակների լուսանկարներն ու իրերը (տեսանյութ)

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել․ նախատեսված են նաև մարզային այցեր

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց