Իրանը զորքեր է կենտրոնացնում Արաքսի երկայնքով

26/10/2020 schedule18:26

Նոր զորամիավորումներ Արաքսի երկայնքով և լայնածավալ զորավարժություններ երկրի հյուսիսում. այսպես է պաշտոնական Թեհրանն արձագանքում իր սահմանների անմիջական հարևանությամբ ընթացող հայ-ադրբեջանական պատերազմին։ Տեղեկությունը փախանցում է Ազատությունը:

Կիրակի օրը Իրանի ամենաազդեցիկ և մարտունակ ուժային կառույցներից մեկի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» միանգամից մի քանի ստորաբաժանումները վերատեղակայվեցին երկրի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։

Ուշագրավ է, որ կորպուսը ներկայացնող բարձրաստիճան սպաներից մեկը նախօրեին իրանական հեռուստատեսության եթերում մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ցանկը՝ կարծես հասկացնելով, թե որքան լուրջ են տրամադրված Թեհրանում։

«Իմամ Զաման» մեքենայացված բրիգադը տեղակայվել է Խուդաֆերինի և Ասլանդուզի շրջաններում։ Մազանդարանում տեղակայված 25-րդ և Ղազվինում գործող 16-րդ զրահատանկային դիվիզիաների կազմում գործող ստորաբաժանումները տեղայակվել են սահմանի մյուս հատվածներում՝ մասնավորաբար [Նախիջևանի ինքնավար հանրապետությանը սահմանակից] Ջուլֆայում»,- տեղեկացնում էր զինվորականը։

Երեկ ուղղաթիռով Իրանի հյուսիսային սահմանագիծ է ժամանել նաև «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը։

«Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի։ Դա այն կարմիր գիծն է, որն Իրանի Իսլամական Հանրապետությունը հատել չի կարող։ Այստեղ վերատեղակայված ուժերի գլխավոր նպատակը մեր ազգային շահերի պաշտպանությունն ու տեղի բնակչության անվտանգության ապահովումն է։ Անհրաժեշտության դեպքում, սակայն, մենք կարող ենք և մեծացնել մեր ռազմական ներկայությունը սահմանի երկայնքով»,- պնդել է «Հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային ուժերի հրամանատարը։

Իրանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ սեպտեմբերի 27-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, հակամարտության գոտուց արձակված շուրջ 100 արկեր ու հրթիռներ են ընկել սահմանամերձ բնակավայրերում՝ վնասելով տեղացիների տներն ու ցանքատարածությունները, մի քանի բնակիչ վիրավորվել էր։ Գեներալ Փաքփուրի խոսքով՝ պաշտոնական Իրանը այս ամենը հանդուրժել այլևս չի պատրաստվում։

«Հակամարտության սկզբից ի վեր մենք մեր սահմանապահների միջոցով զգուշացրել էինք երկու կողմերին, որ մեր քաղաքացիների անվտանգությունն ու խաղաղությունը վտանգող գործողությունները անընդունելի են։ Այս հարցում մենք որևէ վերապահում չունենք»,- հայտարարել է իրանցի զինվորականը։

Նշենք, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ստորաբաժանումների վերատեղակայմանը զուգահեռ նույն տարածաշրջանում լայնածավալ զորավարժություններ է սկսել նաև Իրանի կանոնավար բանակը։

Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային սահմանակից Արևմտյան Ատրպատական նահանգում երեկ կազմակերպված զորավարժություններին մասնակցել են Իրանի զինված ուժերի մի քանի հազար զինծառայողներ։

«Զորավարժություններին մասնակցել են երկրի զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները՝ մասնավորաբար հրետանային և ինժեներական զորախմբերը և անօդաչու թռչող սարքեր»,- նշված է իրանական լրատվամիջոցների կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Իրանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ զորավարժությունների նպատակը «սահմանամերձ գոտում տեղակայված ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի ստուգումն էր»։

Տպել
2131 դիտում

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար